Մեր հարեւանը. Թորոսյանի բախտը բերեց երկու առումով

14/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 14-ի համարում

ԱԺ նորընտիր խոսնակ Տիգրան Թորոսյանի ու նրա ընտանիքի մասին մի քանի խոսք ասելու հարցում հարեւանությամբ ապրող բնակիչները խիստ ժլատ էին: Զարմանալիորեն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե նրանք ինչ-որ բանից կամ, ավելի ճիշտ, ինչ-որ մեկից վախեցած են: Մարդիկ չէին ցանկանում պատմել, թե ինչպիսի հարեւան է Տիգրան Թորոսյանը, ո՞ր հարկում է գտնվում նրա բնակարանը, ո՞ւմ հետ է նա ապրում եւ այլն: «Մենք մեր հոգսերով տարված՝ չենք հետեւում նրան: Հուսահատվել ենք, ոչ մեկի չենք հավատում»,- կարճ է կապում բակի կանանցից մեկը: «Հա, վերջերս լսել եմ, որ էստեղ ա ապրում»,- ասում է մեկ ուրիշը: Բայց շուտով պարզվում է, որ նրանք ոչ այնքան խուսափում են խոսել ու պատմել, այլ պարզապես ասելիք չունեն: Մի քանի կցկտուր տեղեկություն միայն հատուկենտ մարդիկ ունեն:

Իրենց իմացածը մեզ հետ կիսել ցանկացողներն էլ Թորոսյանի նկատմամբ վատ վերաբերմունք էին հայտնում՝ առանց բացառության: «Նրան չի էլ հետաքրքրում՝ իր կողքին ովքե՞ր են ապրում, ինչո՞վ են ապրում»,- համոզված է Թորոսյանի հարեւան շենքի ծերունի բնակիչը: «Բակում նրան ոչ ոք չի տեսել: Մի բնակչի մի անգամ չի ասի՝ բարի լույս, ո՞նց ես»,- նորընտիր խոսնակի պահվածքն է ներկայացնում հարեւան շքամուտքի մեկ այլ բնակիչ: Մինչդեռ, ինչպես վերջինս է ասում, Ազգային ժողովում ազգի ընտրյալներն են հավաքված, իսկ Թորոսյանն էլ, ըստ էության, ստացվում է, որ ընտրյալների ընտրյալն է, որին, սակայն, նույնիսկ հարեւաններից ոչ մեկի վիճակը հետաքրքիր չէ: «Գաղտագողի, կրիայի պես պատյանի մեջ քաշված է ապրում, վախեցած է՝ ինչից՝ չգիտեմ»,- կարծում է այս բնակիչը:

Մեկ ուրիշն էլ մեզ մեղադրում է սխալ ընտրության մեջ՝ ասելով, թե Թորոսյանն այն մարդը չէ, ում մասին կարելի է գրել: «Նրա մեջ անհատականություն չկա, նա դեմք չունի»,- վստահ է պատկառելի տարիք ունեցող կինը: ԱԺ խոսնակն իրենց բակ չի մտնում ու ամեն առավոտ էլ աշխատանքի գնալիս դուրս է գալիս շքամուտքի՝ դեպի պողոտա բացվող դռներից: Ի դեպ, ի տարբերություն հարեւան շքամուտքերի, միայն Տիգրան Թորոսյանի ապրած շքամուտքի դռներն են ամուր կողպված: Ասում են՝ նա մի որոշ ժամանակ առաջ, երբ արդեն ԱԺ փոխխոսնակ էր, քիչ է մնացել ավտոտնակ ունենա: Ձեւակերպված են եղել բոլոր փաստաթղթերը, ընդ որում՝ ամեն ինչ օրինականության սահմաններում, ինչը թեեւ առանձնապես առավելություն էլ չէ, սակայն շենքի բնակիչներից մեկը՝ Սարգիս Հացպանյանը, ամեն ջանք գործադրել է՝ արդեն սկսված այդ շինարարությունը թույլ չտալու համար՝ համոզված լինելով, որ «օրենքը երեխաներն են», ու նրանց խաղահրապարակից զրկելով՝ ավտոտնակ չի կառուցվելու:

Այդպես էլ եղել է: Տիգրան Թորոսյանը մնացել է առանց ավտոտնակի: Թորոսյանի հարեւանությունը վայելող մարդիկ համոզված են, որ ինչպես ԱԺ ներկայիս խոսնակը, այնպես էլ մյուս բարձրաստիճան այրերը չեն սիրում Հայաստանը եւ դեռ ավելին՝ թքած ունեն դրա վրա: Բնակիչները համոզված են, որ ամեն ինչ սկսվում է մանրուք թվացող բաներից, ու հենց դրանցից պետք է դատել, թե Հայաստանը ով որքանով է սիրում: Իսկ կոնկրետ Թորոսյանի՝ Հայաստանը չսիրելու մասին մարդիկ դատում են, օրինակ, նրա ապրած պողոտան մայթից բաժանող հողածածկույթը տեսնելով, որտեղ առանձնապես մեծ ծախսեր չպահանջող խոտ անգամ չեն աճեցնում, ձմեռը իր իսկ շենքի տանիքից կախված սառույցների նկատմամբ ունեցած անտարբերությունից եւ, վերջապես, երեխաներին խաղահրապարակի հաշվին ավտոտնակ ունենալու ցանկությունից:

Շուտով, սակայն, այդ ավտոտնակը գոնե միառժամանակ Թորոսյանին պետք չէր լինի, եթե անգամ հաջողեցրած լիներ այն կառուցել: ԱԺ խոսնակը, որ մինչեւ հիմա ապրել է զոքանչի հետ՝ նրա բնակարանում, պատրաստվում է տեղափոխվել կառավարական ամառանոց: Որոշ իրեր արդեն փոխադրվել են: Միայն թե մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք զոքանչին նույնպե՞ս Տիգրան Թորոսյանը պատրաստվում է տանել կառավարական ամառանոց: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Թաղի բնակիչներն ասում են, որ նրա զոքանչը շատ ակտիվ կին է ու խեղճացրած է պահում ԱԺ խոսնակ իր փեսային: «Զոքանչից վախեցող մարդ է: Զոքանչը հենց ձայնը բարձրացնում է, Տիգրան Թորոսյանը կուչ է գալիս»,- այսպես են պնդում նրանք: Ու փաստորեն, Արթուր Բաղդասարյանի հրաժարականը Թորոսյանի համար նպաստավոր եղավ երկու առումով: Նախ որ՝ հանրապետության երկրորդ դեմքի աթոռն իրեն բաժին հասավ, հետո էլ, տեղափոխվելով կառավարական ամառանոց՝ նա կազատվի զոքանչի հալածանքներից:   

Աննա Զախարյան

Տպել
853 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով