ԱԺ հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց ՔԿՀ-ի աշխատակիցների աշխատավարձերի մասին օրինագծի քննարկումը

14/06/2019 schedule17:19

Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները հատուկ դեր ունեն իրավապահ համակարգում: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ինչպես ներկայացրեց պատգամավորը՝ օրինագծի էությունը կառույցի լիազորությունների դադարեցման դեպքում ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձերի պահպանումն է: Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ նման առաջարկով իրեն դիմել են ՔԿՀ-ների աշխատակիցները, որոնք կարծում են, որ նրանք նույնպես իրավապահ համակարգի մաս են եւ իրավունք ունեն օգտվել տվյալ օրենսդրական նորմից, որը տարածվում է դատավորների, դատախազների եւ քննիչների վրա:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը քննարկման ժամանակ ասաց, որ այդ դեպքում նման իրավունքից պետք է օգտվեն, օրինակ, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ինչը կհանգեցնի որոշակի ռիսկերի՝ պետական միջոցները ոչ նպատակային ծախսելու իմաստով: Ըստ այդմ՝ փոխնախարարը դեմ արտահայտվեց ԼՀԿ խմբակցության պատգամավորի ներկայացրած օրինագծին:

Փոխնախարարի հայտարարությունից հետո հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դժգոհություն հայտնեց եւ ասաց, որ այս դեպքում խոսքը մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերում, եւ որ այս օրինագիծն առաջին հերթին հումանիտար նպատակներ է հետապնդում, ոչ թե սոցիալ-տնտեսական:

Որոշվեց օրինագծի քննարկումը 2 ամսով հետաձգել:

Տպել
5320 դիտում

«Դեպի մանկական եվրատեսիլում» հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

Երեւանում կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ

Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

«100 փաստ Նոր Հայաստանի մասին 2». Վանաձորում սկսվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը՝ կեղծ լրատվություն իրականացնողներին

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Պրեմիերա. Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Գօ'զալ»

Զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ. երեք օրում գրանցվել է 31 ավտովթար

Խուզարկություններ. 22 բջջային հեռախոս է հայտնաբերվել քրեակատարողական տարբեր հիմնարկներից

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը խոշոր կինոփառատոնում զիջել է սիրիացի ռեժիսորի աշխատանքին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի՝ կարկուտից առավել տուժած ընտանիքներին

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել. Die Welt

«Մենակ չեմ» ֆիլմը 2-րդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Փաշինյան

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են