Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության անդամներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 14-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և տիկնոջը՝ Սոնա Խանջյանին,  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:

Հանդիպմանը Զավեն Խանջյանը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու այդ հանդիպումներից ստացած տպավորությունները:

Կողմերն անդրադարձել են մամուլի դերակատարության ու ամբողջ աշխարհում արդիական խնդիր դարձած կեղծ լուրերի դեմ պայքարին: Այդ համատեքստում Հարութ Ներսեսյանը շեշտել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը փոխվել է: «Լրատվամիջոցները դարձել են առավել անկաշկանդ և ազատորեն լուսաբանում են ցանկացած միջոցառում և խնդիր»,- ասել է Հարութ Ներսեսյանը:«Այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում «Հայկական ժամանակ» թերթում և ինձ համար լրագրողական պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր նշանակություն ունի: Չափազանց կարևոր է, որ մամուլը բազմակողմանի լրատվություն ապահովի՝ անկախ հանգամանքից, թե այդ լրատվամիջոցն ում է պատկանում: Ազատ մամուլի դերը չափազանց կարևոր է, քանի որ նաև դրանով է պայմանավորված պետության ժողովրդավարությունը, զարգացումը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեությունն ու հիմնադրամների ծրագրերի շրջանակում համագործակցության  հնարավորությունները:

Տպել
671 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)