Միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվենք. Լեւոն Քոչարյան

Համարում եմ, որ մարդկանց մոլորեցրել են եւ դա կոնկրետ նպատակ է հետապնդել որոշ շրջանակների կողմից:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դատարանում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, ասաց վերջինիս որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Հարցին՝ ի՞նչ եք զգում, երբ տուժողի հայրը դիմում է ձեր ընտանիքին, Քոչարյանը պատասխանեց. «Շատ վատ եմ զգում եւ շատ վատ եմ զգում, որ դա իրականութունը չէ....Դա կոնկրետ նպատակ է հետապնդել, մարդկանց վշտի վրա ինչ-որ նպատակներ հետապնդելով են դա արել», - ասաց նա, ապա հավելեց. «40 օրում պետք է բացահայտվե՞ր այդ ամենը, ի՞նչ եք կարծում»: Մեր դիտարկմանը, որ 40 օր նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք ասե՞լ է զոհերի եւ վիրավորների հարազատներին, Լեւոն Քոչարյանը ասաց. «Ես չգիտեմ՝ եղել են, թե՝ ոչ»: Մեր ճշտող հարցին՝ իսկ դուք ցավակցե՞լ եք, նա պատասխանեց. «Ընդհանուր դեպքերի հետ կապված, կարծում եմ, եղել է զոհերի, բազմաթիվ վիրավոր ոստիկանների...»:

Մեր դիտարկմանը, որ սպանություններից մեկի դրվագով կալանավորվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, Լեւոն Քոչարյանը արձագանքեց. «Առաջին շահագրգռված մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն, շատ ցավալի է, որ այդ ամեն ինչը փորձում են մեր հետ կապել»:

Քոչարյանի որդին՝ լրագրողների դիտարկմանն ի պատասխան, հերքեց լուրերը, թե ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ակցիաները կազմակերպում է ինքը եւ դրա համար գումար է բաժանվում. Լեւոն Քոչարյանը ասաց. «Եթե կան փաստեր, խնդրում եմ, ինձ էլ ասեք, որովհետեւ ինձ իմ համար շատ ցավալի կլինի, եթե մարդ պետք ա գա էստեղ կանգնի, աջակցի գումարի համար»:

Հարցին, թե ձեզ չի՞ հետաքրքրում ակցիայի ժամանակ հավաքվածներին պիցցան, սառը ջուրը որտեղից, Քոչարյանն ասաց, որ իր ընկերներից ակցիային մարդիկ կան, ովքեր փորձում են մարդկանց հարմարավետությունը կազմակերպել: Ճշտող հարցին՝ եթե այս հարմարավետությունը չկազմակերպվի, նրանք կգա՞ն ակցիային, Լեւոն Քոչարյանը ասաց, որ իր կարծիքով կգան:

Քոչարյանն անդրադարձավ նաեւ իրենց ընտանիքի հարստացման թեմային՝ ասաց. «Եթե խոսքը միլիարդների մասին է... եկեք այսպես պայմանավորվենք՝ միլիարդավոր դոլարները գտեք, բոլորովս կիսվում ենք, գտեք՝ որտեղ է պահված, միասին կիսվենք»:

Հարցին՝ երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դարձավ, քանի՞ ունեցված ունեիք, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ տեղյակ չի: Մյուս հարցին՝ դուք այդ ժամանակ որտե՞ղ եք ապրել, Քոչարյանը պատասխանեց. «Մենք տարիներ շարունակ ապրել ենք կառավարական ամառանոցներում»: Ճշտող հարցին՝ ձեզ չի՞ հետաքրքրել այդ ունեցվածը որտեղից, Քոչարյանի որդին արձագանքեց. «Ինձ հետաքրքրել է այնքանով ինչքանով դա կա, տեսնում եմ»,- ասաց նա՝ պնդելով, որ ունեցվածքը վաստակել են արդար քրտինքով եւ այդ ճանապարհին ապօրինություններ թույլ չեն տվել։

Հիշեցնենք, որոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը եւ ավելի միլիոն դոլար:

Իսկ նրանց մնացած բիզնեսների մասին մամուլում տարբեր ժամանակներում գրվել է: Կոնկրետ «Կոնգրես» հյուրանոցի դեպքում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար: Գործը քննվում է ԱԱԾ-ում:

Տպել
5074 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)