Վթար. օդաչուները հայհոյել են դիսպետչերին

17/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 16-ի համարում

Մայիսի 3-ին «Արմավիայի» մատույցներում վթարի ենթարկված հայկական «A-320»-ի «սեւ արկղերի» վերծանման աշխատանքները մոտենում են ավարտին: Մի քանի օրից, երբ պաշտոնապես պատրաստ կլինեն վերծանման արդյունքները, դրանց հիման վրա մասնագետները կփորձեն վերարտադրել «A-320»-ի թռիչքի ընթացքը: Մյուս կողմից՝ առկա տվյալներով արդեն իսկ կարելի է պատկերացում կազմել թռիչքի ընթացքի մասին, ինչպես նաեւ վթարի պատճառների վերաբերյալ առավել հիմնավոր վարկածներ առաջադրել: Բոլոր փաստերի համադրումից ակնհայտ է դառնում, որ «A-320»-ի վթարի առավել իրատեսական պատճառը ռուսական քաղավիացիայում տիրող «բարդակն» է, կամ ավելի ճիշտ՝ իրենց երկիրը ժամանող ինքնաթիռների նկատմամբ ունեցած քամահրական վերաբերմունքը: Առավել եւս, երբ խոսքը Հայաստանից ժամանող ինքնաթիռի մասին է:

«ՀԺ» նախորդ համարում անդրադարձել էինք ռուսական լրատվամիջոցների նախօրեին կազմակերպած քարոզարշավին, որի հիմքում ընկած է «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հրապարակումը: Ռուսական լրատվամիջոցները ներկայացրել էին մի վարկած, ըստ որի, վթարի պատճառը «մարդկային գործոնն» է: Ըստ այդմ՝ օդաչուները ինքնաթիռի կառավարումը կորցրել են եւ վթարի ենթարկվել: Բայց ոչինչ ասված չէր այն մասին, թե ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով են հայ օդաչուները ինքնաթիռի կառավարումը կորցրել: Ու որպեսզի չստացվի, թե անհիմն ենք մեր ռուս գործընկերներին քննադատել, փորձենք ներկայացնել «A-320»-ի թռիչքի ընթացքը` նախկինում հրապարակված փաստերի եւ «սեւ արկղերի» վերծանման արդյունքներում պարզված տվյալների հիման վրա, որոնք պաշտոնապես գաղտնի են պահվում, բայց մեզ հաջողվեց լավատեղյակ աղբյուրների օգնությամբ դրանց մանրամասներին ծանոթանալ:

«A-320»-ի վերջին շրջանը

Նախ հիշեցնենք, որ մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող «A-320»-ը դեռեւս Վրաստանի օդային տարածքում որոշել է վերադառնալ Հայաստան, բայց ռուս դիսպետչերները օդանավը հետ են կանչել` ասելով, որ եղանակը Ադլերում կարգավորվել է: Արդյունքում, «A-320»-ը ուղղություն է վերցրել դեպի Սոչի: Երբ ինքնաթիռը մոտեցել է Ադլերի օդանավակայանին, տեղի դիսպետչերը թույլատրել է վայրէջքը, եւ ինքնաթիռը սկսել է իջնել: Թռիչքուղուց մոտ վեց կիլոմետր հեռավորության եւ երկրի մակերեւույթից շուրջ 300 մետր բարձրության վրա (այս տվյալները հաստատվել են նաեւ «սեւ արկղերի» վերծանման արդյունքում ձեռք բերված փաստերով) Ադլերի օդանավակայանի դիսպետչերը եղանակային տվյալները (ուղղահայաց եւ հորիզոնական տեսանելիության, քամու ուղության եւ ուժգնության մինիմումները) ներկայացնելուց հետո հրահանգել է. «Աջ ընդունեք եւ հավաքեք վեց հարյուր մետր բարձրություն»:

Հենց այս հրահանգն է, որ ռուսական կողմը փորձում է ներկայացնել որպես «երկրորդ շրջան ուղարկել»: Դիսպետչերի այդ հրահանգը երկրորդ շրջան ուղարկելու հետ ոչ մի ընդհանրություն չի ունեցել: Այն եղել է կոնկրետ հանձնարարություն, որը «A-320»-ը պարտավոր էր անհապաղ կատարել: Իսկ այս փաստն իրերի վիճակը էապես փոխում է:  Հայաստանի եւ ողջ աշխարհի օդանավակայաններում վայրէջքի եկող ինքնաթիռի հրամանատարին «որոշման ընդունման կետում» դիսպետչերները տեղեկացնում են առկա կլիմայական պայմանների մասին եւ սպասում պատասխանի: Ինքնաթիռի հրամանատարը, ըստ ստացած տվյալների, որոշում է` շարունակել վայրէջքը կամ վերադառնալ նախնական դիրք: Ինքնաթիռը կարող է օդում շրջան կատարել մինչեւ եղանակը կլավանա կամ պահեստային օդանավակայանում վայրէջք խնդրել:

ՌԴ օդանավակայաններում դիսպետչերները եղանակային մինիմումները ներկայացնելուց հետո, որպես կանոն, ինքնաթիռի հրամանատարից նաեւ հարցնում են՝ «Ձեր որոշումը», երբեմն նաեւ խորհուրդ տալիս գնալ երկրորդ շրջանի: Այս դեպքում վերջնական որոշումը կայացնում է ինքնաթիռի հրամանատարը: Բայց ինչպես նկատեցիք՝ տեղի ունեցածը բոլորովին այլ գործընթաց է: Կրկնում ենք՝ Ադլերի դիսպետչերը, չգիտես ինչու, հրահանգել է կոնկրետ մանեւր կատարել, իսկ ինքնաթիռի հրամանատարը պարտավոր էր այն կատարել, քանի որ նա իրավունք չուներ դիսպետչերի նման հրահանգի չենթարկվել: Հակառակ դեպքում կարող էր պարզվել, որ այդ պահին դիմացից մեկ այլ ինքնաթիռ օդ է բարձրանում եւ այսպես շարունակ: Ինչեւէ, հայ օդաչուները, բառիս բուն իմաստով, դիսպետչերին հայհոյելով (հայերեն) անցել են նրա հրահանգի կատարմանը:

«Սեւ արկղերի» վերծանումից պարզվել է, որ «A-320»-ը դիսպետչերի պահանջած մանեւրը կատարելիս անջատված է եղել ինքնաթիռի ինքնակառավարման ռեժիմը, եւ օդաչուները «A-320»-ը կառավարել են ինքնուրույն: Այս փաստը մատնանշված էր նաեւ ռուսական գործակալությունների հրապարակումներում: Ինքնաթիռը դեպի աջ շրջելուց հետո այն բարձրացել եւ հասել  է մինչեւ 450 մետր բարձրության: Սակայն այն ժամանակ, երբ ենթադրվում է, որ «A-320»-ը պետք է ուղղվեր, քանի որ շրջվելիս այն եղել է թեքված վիճակում, մի քանի վայրկյանից սկսել է բարձրությունը կորցնել: «A-320»-ը թեքված վիճակում սկսել է իջնել: Անձնակազմի խոսակցության վերջին տասնհինգ վայրկյաններին երկրորդ օդաչուն մի քանի անգամ հրամանատարին ասել է. «Թեքությունն ուղղի, թեքությունն ուղի»:

Հենց այս հանգամանքն է, որ ռուսական լրատվամիջոցները ներկայացնում են, որ անձնակազմը չի կարողացել ինքնաթիռն ուղղել եւ վթարի է ենթարկվել: Սակայն մինչ ինքնաթիռը ուղղել չկարողանալու մասին խոսելը մասնագետները նախ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես է ստացվել, որ ինքնաթիռը թեքված վիճակում բարձրություն հավաքելուց հետո սկսել է իջնել: Ինքնաթիռի պարամետրային «սեւ արկղի» վերծանումը ցույց է տվել, որ բոլոր սարքավորումները եղել են սարքին եւ գործել են նորմալ: Նման պայմաններում օդաչուները կատարվածին մեկ բացատրություն են տալիս. թեքված վիճակում բարձրություն հավաքելիս ինքնաթիռը ընկել է հողմի մեջ եւ այլեւս չի կարողացել ուղղվել: Հողմը ինքնաթիռին թեքված վիճակում վերեւ է նետել, եւ անձնակազմը փորձել է քամու ձեռքից հետ վերցնել ինքնաթիռի կառավարումը:

Քամուն հակազդելու համար ինքնաթիռն ուղղել են ներքեւ, որպեսզի կարողանան հողմից դուրս գալ եւ ինքնաթիռն ուղղել: Սակայն անձնակազմի ջանքերը եղել են ապարդյուն, 15 վարկյան պայքարելուց հետո «A-320»-ը թեքված վիճակում բախվել է ջրի հետ: Բնականաբար, ռուսական կողմը չէր կարող թռիչքի վերը բերված ընթացքը եւ դրա իրատեսական լինելը չգիտակցել: Ուստի ինչպե՞ս է ստացվել, որ ինքնաթիռի թեքված վիճակից չշտկվելը փորձել են մեկնաբանել օդաչուների պրիմիտիվ անկարողությամբ: Բանն այն է, որ տարածքում հողմի առկայության տարբերակի դիտարկումը ռուսական կողմի համար, մեղմ ասած, անցանկալի է եւ վտանգավոր:

Ռուս օդերեւութաբանների այդ օրվա հաշվետվություններում հողմի մասին ոչինչ նշված չէ: Այլ կերպ ասած, եթե ընդունեն, որ տարածքում հողմ է եղել, ապա ստացվում է, որ ռուս օդերեւութաբանները թերի տվյալներ են տրամադրել «A-320»-ին: Ավելին, այս տարբերակի հաստատվելու դեպքում կստացվի, որ ինքնաթիռը վայրէջքի է հրավիրվել անթույլատրելի պայմաններում: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ այդքանից հետո անվնաս թռիչքուղուն մոտեցած ինքնաթիռին դիսպետչերը իրավունք չուներ ուղարկել լրացուցիչ մանեւրի, ապա հասկանալի կդառնա, թե ինչու են ռուսները ցանկանում, որ ամեն ինչ տարրական անկարողությամբ պատճառաբանվի: Իրականում անկարողությունն իր հերթին պայմանավորված է եղել անձնակազմին տրված սխալ հրահանգներով եւ տվյալներով:

Հ.Գ. Ի դեպ, ՔԱԳՎ լրատվական ծառայությունից երեկ մեզ ասացին, որ «A-320»-ի վթարի պատճառները հետաքննող Միջպետական ավիացիոն կոմիտեի լրատվության պատասխանատու Oլեգ Երմոլովը հերքել է ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հետ իրենց մասնագետների առնչությունը: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ռուսական լրատվամիջոցներում հայտնված տվյալները օդից վերցված չեն, պարզապես դրանց գնահատման հարցում հեղինակները որոշ սրբագրումներ են արել: 

Վահագն Հովակիմյան

Տպել
1668 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է մի քանի փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն