Քոչարյանի անվան հետ կապվող հիմնադրամին 405 հազար դրամով 1000 հեկտար տարածք են տվել, որպես որսատեղի. Գալստյան

17/06/2019 schedule19:26

Վայոց Ձորի մարզում իշխանությունը դեռ պատկանում է Քոչարյանին եւ նրա հանցավոր կլանին: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր, ՀՀ քաղաքացի Արտակ Գալստյանը:

«Վայոց Ձորի մարզի Ագարակաձորի համայնքապետն, անհասկանալի պայմաններում, համայնքին պատկանող 1000 հեկտար տարածքը 2017թ-ի նոյեմբերի 2-ին ՝ համայնքների խոշորացումից առաջ՝ ընդամենը 405.000 ՀՀ դրամով վաճառել է «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամին, որը կապվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Ըստ լուրերի՝ տարածքը տրվել է Ռոբերտ Քոչարյանին, որպես որսատեղի: 2018թ-ին նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի (ՔՊ կուսակցություն) հետաքննության արդյունքում Վայոց Ձորի Արենի համայնքի ավագանու 14 սեպտեմբերի 2018 թվականի N 88 որոշմամբ չեղյալ է հայտարարվել վերը նշված գործարքը, սակայն «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամին տրված սեփականության վկայականները դեռ անվավեր ճանաչված չեն:

Ուշագրավ է այն, որ 1000 հեկտար տարածքը վաճառվել է «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամին 2017թ-ի նոյեմբերի 2-ին, այն պարագայում, երբ նման հիմնադրամ ուղղակի գոյություն չի ունեցել:

«Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամը ստեղծվել և պետական գրանցում է ստացել 2017 թ-ի նոյեմբերի 7-ին, իր կողմից 1000 հեկտար գյուղնշանակության հողամասը գնելուց հինգ օր հետո:

Այստեղից էլ բխում է, որ 2017թ-ի նոյեմբերի 2-ին դեռևս գոյություն չունեցող «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամը չէր կարող ավագանու նիստին ներկայացներ համապատասխան փաստաթղթեր, այսինքն գործարքը եղել է ակնհայտ կեղծ և նիստին մասնակցած և կողմ քվեարկած ավագանիները և Ագարակաձորի համայնքապետ Դերենիկ Մարտիրոսյանը մինիմում չարաշահել են պաշտոնեական դիրքը և կատարել կեղծիք, որի արդյունքում Ագարակաձոր համայնքին և պետությանը հասցվել է առավել խոշոր չափի վնաս:

Ուշագրավ է նաև այն, որ «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամը իր 2018թ-ի հաշվետվության մեջ նշել է, որ չունի գույք, չունի ֆինանսական հոսքեր և չի իրականացնում գործունեություն:

Վերը նշված փաստերի հիմքով, արդեն հեղափոխությունից հետո հաղորդում է ներկայացվել Վայոց Ձորի մարզի իրավապահներին, սակայն և ոստիկանությունը և դատախազությունը գտել են, որ Ագարակաձորի համայնքապետ Դերենիկ Մարտիրոսյանի և ապօրինի որոշումը ստորագրած ավագանիների արարքում հանցակազմ չկա:

Իրավապահների այս ակնհայտ ապօրինի որոշման հիմքերի վրա լույս սփռեցին Վայոց Ձորի բնակիչները, ըստ նրանց՝ հողերի վաճառքը չեղյալ հայտարարելուց հետո Վայոց Ձորի մարզ է այցելել անձամբ Ռոբերտ Քոչարյանը և հանդիպել Ագարակաձորի համայնքապետ Դերենիկ Մարտիրոսյանի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և հենց դա է եղել շարժառիթը քրեական գործի հարուցումը մերժելու համար: Ստացվում է, որ նույնիսկ հեղափոխության հաղթանակից հետո Վայոց Ձորի իրավապահները և տեղական ինքնակառավարման մարմինները ոչ թե ծառայում են ժողովրդին, այլ շարունակում են սպասարկել Ռոբերտ Քոչարյանի ապօրինի շահերը:

Կարծում եմ՝ վերը շարադրվածը պետք է լուրջ մտահոգի ՀՀ Կենտրոնական իշխանությանը և ուժային կառույցի ղեկավարներին, թե չէ միայն մեկ փոխմարզպետի՝ Ռազմիկ Տոնոյանի էնտուզիազմով հանցավոր կլանը չի նահանջի և ժողովուրդը չի ազատագրվի լծից:

Փաստացի նույնիսկ հեղափոխությունից հետո ՀՀ Մարզերի ժողովուրդը դեռ ազատագրված չէ հանցավոր կլանի լծից: Վայոց Ձորի մարզի այլ ցնցող ապօրինությունները կներկայացնենք հաջորդիվ»,- գրել է Գալստյանը:

Նշենք, որ ՀԺ-ի աղբյուրները հավաստում են, որ վերոնշյալ պատմությունը համապատասխանում է իրականությանը:

Տպել
6320 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց