«Սեւան» մարզական ՀԿ-ի աշխատողներին պայմանագրի լուծարման ծանուցագիր է եկել

«Սեւան» մարզական հասարակական կազմակերպության աշխատողները պայմանագրի լուծարման ծանուցումներ են ստացել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց խորհրդի նախագահ Բազմասեր Առաքելյանը: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում դա օրենքի պահանջն է: Տարվա սկզբին 3 ՄՀԿ-ները՝ «Սեւանը», «Հայաստանն» ու «Դինամոն» 3 ամիս պետական ֆինանսավորում չէին ստացել, աշխատավարձերի խնդիր էր առաջացել: Պատճառն այն էր, որ 2018-ի դեկտեմբերին որոշվել է ֆինանսավորումը տրամադրել ոչ թե դրամաշնորհային եղանակով, այլ մրցութային կարգով, եւ դա խնդիրներ էր առաջացրել: Այդ պատճառով, կառավարության որոշմամբ, 6 ամսով վերադարձան նախկին կարգին: 6 ամիսը լրացել է:

«Դա (խմբ. ծանուցագիր ուղարկելը) օրենքի պահանջն է: Առաջիկա 1-2 օրերի ընթացքում ամեն ինչ հստակ կլինի: Օրենքն է պարտադրում: Քանի որ 6 ամիս ժամկետ ունեինք, օրենքը պահանջում է, որ աշխատողներին ծանուցենք, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան թե՛ հարկային պարտավորությունների, թե՛ մնացած հարցերով օրենքի հետ հակասություններ չունենանք»,- ասաց Առաքելյանը:

Նա ասաց, որ նույն կերպ ծանուցագրեր պետք է ուղարկած լինեին նաեւ «Դինամոյի» ու «Հայաստանի» աշխատողներին: Ըստ նրա՝ բացատրությունը նույնն է. դա օրենքի պահանջ է, այդպես են անուն հետագայում խնդիրներ չունենալու համար:

«Այո՛: Բոլորը պարտավոր են անել, որ հետո չընկնեն խնդիրների մեջ, հարկային պարտավորություններ... նման բաներ կան: Այդ ամենն օրենքի պահաջ է»,- ասաց նա:

Առաքելյանը հույս հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստի ընթացքում այդ հարցը կքննարկվի ու լուծում կստանա: Նա նշեց, որ կառավարության հետ միասին ամեն ինչ անում են, որպեսզի ոչ ոք հանկարծ աշխատանք չկորցնի: Ընդգծեց, որ դա կարող է լուրջ խնդիր լինել:

«Ամեն ինչ անում ենք կառավարության հետ միասին, որպեսզի ոչ մեկ աշխատանք չկորցնի: Աշխատանք կորցնելը մեծ պրոբլեմ է, որովհետեւ դա արտադպրոցական մարզչական գործունեություն է, դրա համար ամեն ինչ անում ենք, կառավարությունն էլ, որ չկորցնեն: Եզրերը գտել ենք, հուսով եմ, որ լուծում կստանա առաջիկա 1-2 օրվա ընթացքում»,- նշեց նա:

Այս տարվա ապրիլին 3 ՄՀԿ-ների ղեկավարները, ինչպես նաեւ մի շարք մարզիկներ մասնակցեցին համաժողվի, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեցին պահպանել նախկին կարգը: Այն ժամանակ դեռ գործող Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, որն այժմ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի գծով փոխնախարարն է, հայտարարեց, որ դրամաշնորհը երկարաձգվելու է մինչեւ 2019 թ. վերջ:

 

Տպել
1699 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա