Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ բնակավայրում տեւական ժամանակ է՝ բրուցելոզ հիվանդություն է տարածված: Հիվանդությունը լուրջ հարված է հասցրել համայնքի անասնապահությանը: Խոշոր եւ մանր անասունների մի մասը հարկադիր սպանդի է ենթարկվել, մի մասն էլ՝ առաջիկայում կենթարկվի: Հիվանդության հայտնաբերման նպատակով անասուններից վերջին անգամ արյան նմուշառում է կատարվել մայիսի 22-ին: 

Խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի խոսքով՝ բրուցելոզը սկսել է տարածվել գարնան սկզբից. «Մարզում անասուններից արյան նմուշառում էր արվել, 92 խոշոր եղջերավոր եւ 96 գլուխ մանր եղջերավոր հիվանդ անասուններ են հայտնաբերվել: Կոնկրետ մեր գյուղից 6 հատ խոշոր եղջերավոր էր եւ 10 հատ մանր: Հարկադիր մորթի ենք ենթարկել ու թաղել: Մարզպետարանի կողմից որպես փոխհատուցում ամեն մորթված մանր անասունի համար որպես աջակցություն 10 հազար դրամ է հատկացվել: Նախորդ փորձանմուշի ժամանակ էլ 84 գլուխ անասուն էր հայտնաբերվել ու սպանդի ենթարկվել: Դրան հատուցում չկա, ուղղակի աջակցություն էր: Խնդիրը լուրջ է, բոլորն են տեղյակ»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ վարակը դեռեւս պահպանվում է:

Արթուր Ստեփանյան

«Ամենասկզբում դիմեցին մանր եղջերավոր անասունների վիժման ահազանգով, 3 ընտանիքի ապրանք կոտորվեց, դիմեցինք տեսչություն, խնդրեցի բոլոր մանր եղջերավոր անասուններից արյուն վերցնել, ու պարզվեց, որ 84 վարակված կենդանի կար, հաջորդ անալիզի ժամանակ էլ 10 հատ մանր հայտնաբերվեց, աստիճանաբար մաքրում ենք»:

Արթուր Ստեփանյանը վստահեցնում է՝ խնդրին տեղյակ են բոլորը, պարզապես, ինչպես ինքն է ասում՝ դրա դեմ պայքարի ձեւ չկա. «Պարբերաբար արյան նմուշառումներ են անում, որ շուտ հայտնաբերենք ու կանխենք տարածումը: Մեր գյուղից էս պահի դրությամբ 134 գլուխ խոտանել ենք, բայց դեռ էլի ունենք, որ պետք է սպանդի ենթարկենք: Ախտահանիչ նյութեր ենք տվել, որ մաքրեն անասնագոմերը»:

Քարագլուխ բնակավայրի բնակիչ Արտյոմ Մելքոնյանը դեռ նախորդ տարի վարկ է վերցրել, անասուններ գնել, փորձել շատացնել, այսօր, սակայն, վախեցած է՝ իր անասունները եւս հարկադիր մորթի կենթարկվեն, մինչդեռ իր ուսերին կմնա բանկից վերցրած վարկն ու ապրելու հնարավորության բացակայությունը. «3 մլն դրմ վարկ վերցրեցի, հորթեր գնեցի, էս պահին դաշտում են, արյան նմուշառում են արել, վարակված լինելու դեպքում ես չգիտեմ՝ ինչ եմ անելու: Խնդրում եմ կառավարությանն ու Նիկոլ Փաշինյանին, թող հարցը իր ուշադրության տակ պահի, տեղական մասշտաբով խնդիրը չի լուծվում, մեղք են էս մարդիկ, չի բացառվում, որ ես էլ եմ բրուցելոզով վարակված, մենակ նմուշառում են անում, բայց վարակը չի վերանում գյուղից, մենակ գյուղապետն ա խառը, խնդրում ենք, որ ուրիշ մասնագետներ բերեն, բայց սայլը տեղից չի շարժվում, մի կամ երկու անգամ ստուգելը դա դեռ հարցի լուծում չի»,-ասաց նա:

Քարագլուխ համայնքի բնակիչ Զարզանդ Զուրաբյանի ոչ միայն անասուններն են վարակվել են, ինքը եւս վարակվել է բրուցելոզ հիվանդությամբ. «2 ամիս առաջ ոտքերի թուլություն զգացի, տաքություն տվեց, դող ունեցա, դիմեցի բժշկի, անալիզ արին ու բրուցելոզ բացահայտեցին, 8 հատ այծ ունեի, ստուգեցին ու պահանջեցին մորթել-թաղել: Գոմս էսօր դափ-դատարկ է: Մտածում եմ, որ կինս էլ է վարակված, վախենում ենք տանել ստուգման, էլ փող չունենք, ահագին ծախս է պահանջում դրա բուժումը: 100 հազարից ավել ծախս եմ արել, բայց դեռ չգիտեմ՝ լրիվ առողջ եմ, թե՝ չէ…»,-պատմեց բնակիչն ու դժգոհեց ուշադրության բացակայությունից. «Մեկը չկա՝ լրջից կանգնի ու ուշադրություն դարձնի, էսօր արյունը վերցնում են, մի ամիս հետո պատասխանը բերում, բայց էդ մի ամսում մի հիվանդ անասունը կարա սաղ անասուններին վարակի, սա պետք ա շտապ անել, լավ կազմակերպել, ոչ թե մատերի արանքով նայել ու մեզ էսպես փաստի առաջ կանգնացնել»:

Տպել
8228 դիտում

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը