Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Վաղը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: «Բարով գան»,- դիմելով իրավահաջորդին ասաց նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը:

Այնուհետեւ շուրջ մեկ ժամ դատարանում քննարկվում էր, թե ինչ ընթացակարգերով պետք քննվեն բողոքները, առաջինը որ բողոքն է ներկայացվելու: Այս առնչությամբ Երեւան քաղաքի դատախազ, սույն գործով մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց. «Մենք ուղիղ 40 րոպե քննարկում ենք ինչ-որ գործողություններ: Մենք 40 րոպե զրկված ենք բողոքը ներկայացնելու հնարավորությունից, խնդրում եմ այս կարգի քննարկումները շատ արագ ավարտել եւ մեզ հնարավորություն տալ բողոքը ներկայացնել: Ընդ որում միջնորդում եմ, որպեսզի դատական նիստը շարունակվի ժամը 18:00-ից հետո նաեւ»,- հայտարարեց Բաղդասարյանը: Աշխատանքային ժամի ավարտին նիստը շարունակելոիւ դեմ առարկեցիին պաշտպանները. «Օրենքի հիման վրա ստեղծված դատարան չի լինի...»,- ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Ի պատասխան Բաղդասարյանը ասաց. «չի կարելի ամեն ինչ տեղավորել «օրենքի հիման վրա ստեղծած դատարան» հասկացության մեջ, քամի ա լինում, ասում եք՝ օրենքի հիման վրա ստեղծած դատարան»:

Այնուհետեւ դատարանն անցավ բողոքների քննությանը. քանի որ նիստը աշխատանքային ժամի ավարտից հետո չէր շարունակվելու, բողոքները ներկայացնելուն չընդհատելու համար մեղադրողները խնդրեցին հետաձգել դատական նիստը: Այն կշարունակվի վաղը ժամը 09:15-ին:

Տպել
4645 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)