Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան

19/06/2019 schedule11:42

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ այն ենթակա է փոփոխությունների, հետևաբար նախարարությունն ակնկալում է դրա վերաբերյալ Հանրային խորհրդի առաջարկություններն ու դիտողությունները:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից, Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ որպես ոլորտային քաղաքականության հիմնական թիրախներ՝  նախագծում առանձնացվել են որակյալ կրթության և մատչելիության ապահովումը: Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում և նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում, իսկ երկրորդ թիրախում՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնում, համընդհանուր ներառականության անցում և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացում մասնագիտական կրթության հատվածում:

Նախարարի տեղեկալը նշել է, որ բոլոր թիրախներն ընդգրկված են բյուջետային ծախսային 8 ծրագրերում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում:

ՆՄՄԿ համակարգում նախատեսվում է, որ տվյալ տարում ընդունված սովորողների թիվը մասնագիտական կրթության նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական համակարգում տվյալ տարում ընդունված սովորողների ընդհանուր թվում 43.4%-ից հասցնել 46%-ի, տվյալ տարում ընդունված սովորողների թիվը հիմնական և միջնակարգ դպրոցների շրջանավարտների թվում 24.75%-ից հասցնել 27%-ի, ուսումնառության ավարտից հետո 6 ամսվա ընթացքում մասնագիտությամբ զբաղվածություն ունեցող շրջանավարտների թիվը 38.3%-ից հասցնել 41.0%-ի, ՆՄՄ ուսումնական հաստատությունների ուսումնառությունը բուհերում շարունակած շրջանավարտների  թիվը 17%-ից հասցնել 19%-ի:

Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում նախատեսվում է, որ ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողների տեսակարար կշիռը բարձրագույն կրթություն ստացողների մեջ 2022 թվականին 18%-ից հասցնել 24 %-ի, սոցիալապես անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողների տեսակարար կշիռն ընդհանուր ուսանողների թվաքանակի մեջ 2022 թվականին 4.1-%-ից հասցնել 5.0 %-ի:

Հանրակրթությունում նախատեսվում է, որ տարրական դասարաններում և նախակրթարաններում աշակերտներին սնունդ ապահովող դպրոցների թիվը  2023 թվականին հասցնել 100%-ի, բարելավված /աղետներին դիմագրավելու և սեյսմակայունության տեսանկյունից/ միջավայրով ուսումնական հաստատությունների թիվը 2022 թվականին հասցնել 54-ի, ինչպես նաև բոլոր դպրոցներում ապահովել համացանցի հասանելիությունը: Հանրակրթությունում՝ որպես գերակա խմբեր, նախանշվել են՝ ուսուցիչների աշխատավարձի քաղաքականության ուղենիշ, ուսուցիչների մասնագիտական ստանդարտներ, մասնագիտական աճ և բովանդակային արդիականացում:

Արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում է, որ միջնաժամկետ կտրվածքում արտադպրոցական դաստիարակության ծրագրերում 6-18 տարեկանների ընդգրկվածության մակարդակը 5-ից հասցնել 10%-ի, որից 5%-ը՝ գյուղական բնակավայրերից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Լուսինե Առաքելյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հարցերին:

Քննարկման ընթացքում Հանրային խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով և առաջարկներով: Մասնավորապես, Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանն ընդգծել է, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում շեշտադրումները ճիշտ են արված և այդ համատեքստում կարևորել է բոլոր աշակերտների համար մեկնարկային հավասար պայմանների ապահովման և դպրոցները որպես համայնքային կրթամշակութային կենտրոններ դիտարկելու միտումը:

Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները քաղաքացիական կրթության, հասարակագիտական առարկաների ընդլայնման, քաղաքացու նոր կերպարի ձևավորման, բարձրագույն կրթության զարգացման և այլ հարցերի վերաբերյալ:

Տպել
229 դիտում

Տեղի է ունեցել ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ

Ռուսաստանը հայտնել է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատրաստակամության մասին

Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

Բախում Իջեւանում. 9 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկել. նա սկսել է ինքնուրույն շնչել

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ տանկերի տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր շարժում. վարչապետ

Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

100 հազար դոլար, 18 մլն դրամ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի ունեցվածքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա. վարչապետ

Երեւանում Իսպանիայի ու Պորտուգալիայի 19 տարեկանները ցույց տվեցին այն, ինչ Հայաստանում չկա

Վենետիկի հանձնաժողովի կողմից պաշտոնական միայն մի դիրքորոշում է եղել. Նիկոլ Փաշինյան

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորհվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում

Ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում, նշանակում է՝ իմ թիմից եւս. վարչապետը՝ անփորձների կառավարման մասին

Այո, կա վատ կառավարում, բայց դա ոչ միայն մարդկային, այլեւ համակարգային խնդիր է. վարչապետ

Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, վտանգը կանխելու համար արհեստական քարաթափում է արվել