Սարգսյանն առաջարկում է փակել հիմնադրամի հաշվին խաղադրույք կատարող Վարդանյանի էջը, վերջինս արձագանքել է (տեսանյութ)

Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստում ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, անդրադառնալով հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի գործունեությանը, հույս հայտնեց, որ նրա էջը փակելու են.

«Ես հույս ունեմ, որ բոլորս հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն պարոն Արա Վարդանյանի գործունեության հետ կապված էջը փակելու ենք եւ դնենք մի կողմ, սակայն միշտ հիշելու ենք, որ նմանատիպ կեցվածքն ու պահվածքը բացարձակապես անընդունելի են, եւ ոչ միայն հոգաբարձուների խորհրդի տնօրենի կամ անդամի համար, այլեւ յուրաքանչյուր հայի համար: Եւ խոսքը նրա մասին չէ՝ արդյոք ինչ ֆինանսական վնաս է տրվել, վերադարձվել է, թե ոչ: Խոսքը նախ եւ առաջ բարոյական եւ անվան վնասի մասին է: Ես հույս եմ հայտնում, որ նմանատիպ դեպքեր այլեւս երբեք չեն կրկնվի»,- ասաց նախագահը:

Ի պատասխան Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իր էջը ոչ Արմեն Սարգսյանն է բացել, ոչ էլ նա կարող է փակել.

«Արա Վարդանյանի էջը ոչ դուք էք բացել, ոչ էլ դուք կարաք փակեք։ Արա Վարդանյանը ամեն ինչին իր կյանքում հասել է աշխատանքով։ Այն փաստը, որ ինձ 4 անգամ անընդմեջ միաձայն ընտրել են Հիմնադրամի տնօրեն երևի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։ Այն փաստը, որ իմ ղեկավարման 10 տարիների ընթացքում չի եղել որևէ բողոք, կրկին երևի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։ Սխալվել եմ թե ոչ կերևա դատարանում։ Ես ոչ փախչում եմ արդարադատությունից, ոչ էլ խոչընդոտում։

Եթե սխալվել եմ, ապա անշուշտ պատասխան կտամ։ Բայց մեկ բան հստակ է՝ ես ունեմ անցած ճանապարհ և իմ հայրենիքիս համար ծառայել եմ օր ու գիշեր, ինչով և հպարտ եմ։ Արա Վարդանյանի էջը փակելու տեղը, ձեր երկրում Սահմանադրական կարգը պահպանեք, որ ձեր փակվող էջը շատ ցավալի չլինի»,- գրել էր Վարդանյանը։

Այս համատեքստում ուշագրավ է նաեւ, որ որոշ մարդիկ, որոնք դեռ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու ժամանակ ակտիվ հերքում էին մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Վազգեն Սարգսյանը ժամանակին ապտակել է Արմեն Սարգսյանին, հայտարարում, որ նման բան չէր կարող լինել, այժմ Սարգսյանի այս հայտարարությունից հետո Արա Վարդանյանի գրառման տակ մեկնաբանում են, թե Արմեն Սարգսյանը չի մոռանա Վազգեն Սարգսյանի ապտակը: Հիշեցնենք, որ այդ պատմությունը հերքել էր Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2018 թվականի հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի այդ ժամանակ գործող տնօրեն Արա Վարդանյանը:

Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետեւ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: 2018 թվականի հուլիսի 10-ին նա հրաժարական էր տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից:

Սարգսյանի ելույթի տեսանյութը՝ 24news-ի

Տպել
3277 դիտում

Վարչական դատարանը հոգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը

Վարչապետի առաջացրած զբոսաշրջային բումին Գյումրին պատրաստ չէր

Այս տարի արդեն 4-րդ անգամ քննչական մարմինները «Ժողովուրդ» օրաթերթից աղբյուրի բացահայտում են պահանջում. հայտարարություն

Այգեվան գյուղում մոտ 1400 հակ անասնակեր է այրվել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Երեւանի 77-ամյա բնակիչը որոնվում է՝ որպես անհետ կորած

Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

Երևանում և ևս 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երեւանի Հանրապետության հրապարակում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային