ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, կարտադրվեն բանկային ձուլակտորներ․ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ լիագումար նիստում 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հարցի հարակից զեկուցող, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ տարիներ առաջ՝ դեռեւս Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, ԿԲ ոսկու պաշարներն իրացվեցին՝ հիմնավորվելով այն ժամանակի համար տնտեսապես ձեռնտու գործարք․ այս պահին ի՞նչ պահուստներ է տնօրինում ԿԲ-ն:

Ի պատասխան Ջավադյանն ասաց․

«2003-ին վաճառվել է մեր ոչ մեծ՝ 1,6 տոննա բանկային ոսկի ենք ունեցել: Վաճառելու իմաստը եղել է երկակի․ այն ժամանակ գներն աճել են, այդ պահին բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր կար, ընդունվել է այդպիսի որոշում: Քանի որ ոսկի կառավարելուց գրեթե ոչ մի տոկոս չէինք ստանում այն ժամանակ, վաճառվել է, որի արդյունքում դա ներդրվել է ավելի բարձր որակի գործիքների մեջ, դրա արդյունքում բավականին շահույթ ենք ունեցել: Ոսկին դարձել է կտրականապես ոչ հուսալի ակտիվ: Ոսկու գները աշխարհում շատ մեծ փոփոխության են ենթարկվում, եւ այսօր կան շատ ավելի հուսալի գործիքներ, ավելի իրացվելի, քան ոսկին»,-ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ շատ շուտով Հայաստանում ոսկու գործարան կստեղծվի, որտեղ կարտադրվեն բանկային ոսկու ձուլակտորներ.

«Մենք արդեն երկու տարի է՝ աշխատում ենք հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ, վերջին ակորդներն են արդեն, կբացվի աֆինաժի գործարան ու մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան ոչ միայն 80-90 տոկոսանոց ձուլակտորներ արտահանել, այդ ձուլակտորների մեջ նաեւ այլ մետաղներ են, որոնք կարող են ոչ օգտավետ նյութեր լինել, այդ առումով բոլորը հնարավորություն կստանան կամ հանձնել գործարանին ու արդյունքում ստանալ բանկային ձուլակտոր, կամ ուղղակի վաճառել ոսկին գործարանին: Մենք էլ հնարավորություն կունենանք նաեւ հայկական դրամով՝ մեր ազգային արժույթով ոսկի գնել շուկայից, եւ այդ պարագայում հնարավորություն կունենանք»,-ասաց Ջավադյանը։

Նա նշեց, որ հաջորդ տարի արդեն այդ հնարավորությունը կունենանք, ամեն ինչ պատրաստ է՝ սարքավորումները, գործարանի տեղն էլ ընտրված է: Ջավադյանն ընդգծեց, որ այսպիսով կվերականգնեն ոսկու որոշակի ծավալի պաշարներ: 

Տպել
1926 դիտում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է (տեսանյութ)

Տավուշի մարզում 42-ամյա վարորդը Honda-ով կողաշրջվել է. նա հոսպիտալացվել է

Երկարատև հիվանդությունից հետո մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Մասիսի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում. դեպքի վայր է մեկնել 7 հրշեջ մեքենա

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ