«Կթողները» չկան, համազգային բյուջե ունենալու ժամանակն է

20/06/2019 schedule19:55

Եթե փորձենք հնարավորինս կարճ ձեւակերպել, Հայաստանի հիմնական պրոբլեմն այն է, որ մեր հնարավորությունները մեր ծրագրերին, նպատակներին ու առկա մարտահրավերներին չեն համապատասխանում։ Պարզ ասած՝ մեր բյուջեն մոտ 3 միլիարդ դոլար է, իսկ մեր հավակնություններն իրականություն դարձնելու համար (ունենալ գերժամանակակից հզոր բանակ, գերժամանակակից ամուր տնտեսություն, սոցիալապես պաշտպանված հասարակություն, բարձր մակարդակի կրթական եւ առողջապահական համակարգեր եւ այլն) անհրաժեշտ է մի քանի անգամ ավելի մեծ բյուջե։ Բացի այդ էլ՝ գոյություն ունեն նաեւ համազգային հավակնություններ։ Ի վերջո՝ աշխարհում մոտ տասը միլիոն հայ կա, բայց նրանցից միայն 3 միլիոնն է ապրում Հայաստանում եւ Արցախում։ Ու այդ տասը միլիոնի հավակնությունները պիտի իրականացվեն 3 միլիոնանոց երկրի բյուջեով։

Եվ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ հայտարարում է, թե պետք է մտածել համազգային բյուջե ունենալու մասին, որը երկարաժամկետ հեռանկարում պիտի համադրելի լինի ՀՀ բյուջեի հետ։ Սա ըստ էության միակ ճանապարհն է, որովհետեւ մեծ ընտրություն չունենք. կամ պիտի մեր հավակնությունները խիստ սահմանափակենք եւ համապատասխանեցնենք 3 միլիարդանոց բյուջեին, կամ պիտի առկա հավակնությունների համար ֆինանսներ ապահովենք։

Գաղափարն, իհարկե, նոր չէ, բայց մինչեւ հիմա այդ ուղղությամբ կատարված քայլերը կամ ձախողվել են, կամ չնչին հաջողություն են ունեցել։ Համահայկական բանկն, օրինակ, կարող էր ներդրումներ ապահովել, որովհետեւ սփյուռքահայ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ, վստահաբար, կցանկանային ներդրումներ անել Հայաստանում, բայց այդ նպատակով կարող են տրամադրել առավելագույնը մի քանի հարյուր կամ մի քանի հազար դոլար, իսկ այդքանով Հայաստանում բիզնես-գործունեություն ծավալել հնարավոր չէ։ Համահայկական բանկը կարող էր ներգրավել այդ գումարները եւ ինքը ներդրումներ անել Հայաստանում, իսկ հարյուր հազարավոր սփյուռքահայեր թեկուզ չնչին, բայց սեփականություն կունենային Հայաստանում՝ բաժնետոմսերի տեսքով։

Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունը նույնպես չի լուծում հիմնախնդիրը։ Այո, այդ հիմնադրամի միջոցներով Հայաստանում եւ Արցախում կարեւորագույն ծրագրեր են իրականացվել, տասնյակ դպրոցներ են նորոգվել, ճանապարհներ են կառուցվել եւ այլն, բայց եկեք անկեղծ լինենք․ եթե Հայաստանը չկարողանա դիմագրավել առկա մարտահրավերներին, օրինակ, պաշտպանության ոլորտում, վաղը-մյուս օրը այդ դպրոցներն ու ճանապարհները ոչ մեկին պետք չեն լինելու։ Հարցի արմատական լուծում է անհրաժեշտ, իսկ ավելի կոնկրետ՝ համահայկական բյուջե, որը համադրելի կլինի ՀՀ բյուջեի հետ։

Համապատասխան մեխանիզմներ ու ենթակառուցվածքներ ստեղծելն, իհարկե, շատ բարդ կլինի, բայց անհամեմատ ավելի կարեւոր է մարդկանց մտածելակերպն ու համազգային հավակնությունների նկատմամբ վերաբերմունքը փոխելը։ Մարդկանց նյութական վիճակը, հավատացեք, էական չէ։ Ղարաբաղյան պատերազմի առաջին ամիսներին, երբ խորհրդային բանակը դեռ Ստեփանակերտում էր, մարդիկ հսկայական տոպրակներով փող էին տանում ռուս սպաներին, որ մի քանի միավոր զենք վերցնեն, իսկ տոպրակները հսկայական էին, որովհետեւ փողը հիմնականում 1 եւ 3 ռուբլիանոցներով էր։ Եվ ընդհանրապես՝ ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում չեք գտնի գեթ մի ընտանիք, թեկուզ՝ աղքատության մեջ ապրող, որ տարեկան գոնե մի 100 դոլար չծախսի տան վրա՝ ջարդված լուսամուտ կամ դռան բռնակ փոխելու համար։ Առնվազն խոսքով բոլորս Հայաստանը մեր տունն ենք համարում, չէ՞։ Ուրեմն՝ պիտի հասկանանք նաեւ, որ Հայաստանը «նորոգելու» համար նույնպես լուրջ միջոցներ են պետք։

Աշխարհում փող շատ կա, ցանկության դեպքում կարելի է տարբեր երկրներից կամ միջազգային կառույցներից ներգրավել այդ գումարները, բայց այդ դեպքում այդ գումարները պիտի ծառայեցնենք նրա՛նց հավակնություններին, իսկ մեզ անհրաժեշտ է կյանքի կոչել մեր օրակարգը։ Իսկ Սփյուռքը կարող է չվախենալ հերթական անգամ «կթու կովի» կարգավիճակում հայտնվելուց։ «Կթողները» արդեն մեկ տարի է իշխանություն չեն։

Տպել
900 դիտում

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում