Զենքն անզգուշությամբ մաքրելիս Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը մահացել է

19/06/2019 schedule17:26

Կիեւում մահացել է Ուկրաինայի գերագույն ռադայի «Ազգային ճակատ» խմբակցության պատգամավոր Դմիտրի Տիմչուկը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է պատգամավոր, ՆԳՆ կոլեգիայի անդամ Անտոն Գերաշչենկոն:

Գերաշչենկոյի խոսքով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել ատրճանակը մաքրելու ժամանակ, իսկ ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ պատգամավորին գտել են գլխին ստացած հրազենային վնասվածքով: Տիմչուկի մահվան մասին հաղորդումը ստանալուց հետո Ռադայում 15 րոպեանոց ընդմիջում է հայտարարվել:

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է պատգամավորի մահվան լուրը: Քննությամբ ստուգվում են պատահարի բոլոր վարկածները, այդ թվում՝ սպանությունը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակը, որից արձակվել է կրակոցը:

Տիմչուկը 45 տարեկան Էր: Նա պահեստի փոխգնդապետ Էր, զինվորական եւ քաղաքական լրագրող, ժողովրդականություն վայելող բլոգեր: 2014 թվականի գարնանից նա «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգողն Էր, որը տվյալներ Էր հավաքում Դոնբասում մարտական գործողությունների վերաբերյալ:

Նա նաև ղեկավարում Էր «Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

2018 թվականի նոյեմբերին Տիմչուկը հայտնվել Է Ուկրաինայի այն 322 քաղաքացիների թվում, որոնք ենթարկվել են Ռուսաստանի պատժամիջոցներին:

Տպել
537 դիտում

ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հայաստանն ու Բրիտանիան քննարկում են համատեղ կրթական ֆորումի կազմակերպման հարցը

Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. վարչապետ

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին

Առաջիկա 5 օրը հրդեհների վտանգը բարձր է լինելու. ԱԻՆ-ը զգուշացնում է

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի պաշտոնատար անձիք տուգանվել են. Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում

Կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ. Փաշինյանը՝ պետական գնումների մասին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

Տառապում եմ. վրացի լրագրող Գաբունիան դարձել է Մարիա Զախարովայի արցունքների պատճառը

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ-ն հաստատում է

Կորել են Մուսայելյան գյուղի նախրապանի կինն ու խորթ աղջիկը

Գեթ 1 անգամ, 1 ծառ անօրինական հատելը պետք է բացառվի. Իջեւանի անտառտնտեսության տնօրեն

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Պենտագոնի ղեկավարի թեկնածու

Վաշինգտոնում տեղի է ունեցել Առաջնորդների ֆորումը. մասնակցել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը

Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում (լուսանկարներ)

Արսեն Օհանյանը ներկայացրել է, թե ինչ է արել Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնում

Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան

Շուրջ 320 անվանում 3.000 տուփ. բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾ