Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել․ Փաշինյան

Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով: ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Հունիսի 6-ին կառավարության նիստից առաջ հայտարարեցիք, որ «այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են հայտարարել ՀՀ-ի դեմ, նրանց անուն-ազգանունները հայտնի են», ապա հանձնարարեցիք, որ կոշտ արձագանքեն նրանց գործողություններին: Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով, արդյոք գո՞հ եք ուժայինների աշխատանքից»,- հարցեց նա:

Բաբաջանյանը նաեւ հարցրեց վաղը Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Ըստ նրա՝ սահմանի երկայնքով կա լարվածություն, կա երկու զոհ, ի՞նչ պետք է անել կարգավորման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Լավատեսական տրամադրություն հաղորդելիս ինձ չեմ հիշում: Ես հակառակը՝ միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել դուրս բերել հարցի կարգավորումը բանակցային հունից:

Հայաստանը պետք է դիմակայի այս գործիքին՝ նաեւ ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ երբ կար բանավեճ հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ, թե ովքեր ու ինչպես են խախտել հրադադարի ռեժիմը, Հայաստանն ուներ ու ունի փաստեր:

Արման Բաբաջանյանն ասաց, որ լավատեսությունը գալիս է վարչապետի եւ ԱԳ նախարարների հանդիպումից հետո, եւ ինքը հիմնվում է պաշտոնական տեքստերին: Պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս եք գնահատում դիվանագիտական ջանքերը, արդյոք այս ճակատում արվո՞ւմ է հնարավորինը:

Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղի հարցը պետք է դիտարկել լայն կոնտեքստում: «ՀՀ-ն բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում: Մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ: Մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել»:

Տպել
1994 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է