Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում, եւ այդ նպատակով Բաքուն հսկայական գումարներ է ծախսում: Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին:

Պատգամավորը, մասնավորապես, ասաց, որ Ադրբեջանը, բացի ռազմական բյուջեի համար ծախսած մեծ գումարներից, նաեւ մեծ գումարներ է ծախսում պատմության խեղաթյուրման համար․

«Արդեն հայտարարություններ են արվում այն մասին, որ Երեւանը եւ անգամ Թբիլիսին հնուց Ադրբեջանի պատմական տարածքներն են եղել եւ գրավվել են օտարերկրացիների կողմից: Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման համար»,- հարցրեց Կոստանյանը:

Ի պատասխան՝ Պապիկյանն ասաց, որ  Բաքվի գործողություններին արձագանքելու համար Հայաստանի իշխանությունները չպետք է հատկացնեն եւ լրացուցիչ միջոցներ ծախսեն, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:

«Պատմությունը եւ տարածքն ինքնին ապացուցում են, որ դրանք բոլորը մեր պատմական հողերն են, մեր պատմական հայրենիքը: Մենք միայն խնդիր ունենք աշխարհի ռուսալեզու հատվածին մեր տեսակետը ներկայացնելու հետ: Մեր քարոզչությունը չի զիջում ադրբեջանականին, քանի որ մեր դիրքերը ուժեղ են: Բայց, այնուամենայնիվ, այո, մեր առջեւ լրացուցիչ խնդիր կա՝ տարածել մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ հայկական կողմը իր սեփականությունը պատշաճ ներկայացնելու խնդիր ունի:

Տպել
1740 դիտում

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Պրեմիերա. Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Գօ'զալ»

Զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ. երեք օրում գրանցվել է 31 ավտովթար

Խուզարկություններ. 22 բջջային հեռախոս է հայտնաբերվել քրեակատարողական տարբեր հիմնարկներից

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը խոշոր կինոփառատոնում զիջել է սիրիացի ռեժիսորի աշխատանքին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի՝ կարկուտից առավել տուժած ընտանիքներին

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել. Die Welt

«Մենակ չեմ» ֆիլմը 2-րդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Փաշինյան

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են

Արթուր Ալեքսանյանի համար անհանգստանալու կարիք չկա. մարզիչը՝ վնասվածքի մասին

Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել Դավիթ Դանիելյանի «Երազներիս գույները» ցուցահանդեսի բացմանը

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգը չի սպառվել (ուղիղ)

Հերթ կանգնեք. Երեւան ծախեմ բիրիքով

Անմեղության կանխավարկած. Վիրաբյանները մեղք չունեն

Վթար-հրդեհ Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ և բռնկվել. հրշեջները 3 մոխրացած դի են դուրս բերել