Անասնագոմում հիվանդ տղայի հետ ապրող ազատամարտիկի հոսանքն են հիմա էլ անջատել (լուսանկարներ)

Արցախյան շարժման մասնակից, տարբեր մեդալների ու շքանշանների արժանացած ազատամարտիկ Արսեն Աղաբեկյանն ապրում է Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի անասնագոմերից մեկի մի սենյակում: ՀԺ-ի հետ զրույցում ազատամարտիկը պատմեց, որ տարիներ շարունակ ինքը պայքարել է ոչ միայն հաշմանդամության կարգ ստանալու, այլ նաեւ իր բնակարանի համար: Ինչպես ինքը նշեց՝ անասնագոմում ապրում է հաշմանդամություն ունեցող տղայի հետ. «Մարտական ուղիս սկսվել է 1992թ-ից, երբ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ ամեն գյուղից 10 հոգի եթե գա, կլինի իսկական մահապարտների գումարտակ, ես դեռ 18 տարեկան էի, դպրոցից դուրս եկա ու կամավոր գրվեցի Երասխավանի պատերազմի մասնակից: Ստեղծեցինք հատուկ գունդ, տանկիստ էի ես, հենց 1992թ-ին էլ վիրավորվեցի, կյանք ու արյուն տվեցի, բայց ցավն այն է, որ իմ սեփական գյուղում ապրելու տեղ չունեմ՝ օձերի ու կարիճների հետ եմ ապրում՝ գոմի մեջ: 3 օր է արդեն լույսն էլ են անջատել՝ 10 հազար դրամ պարտքի պատճառով, մեծ տղաս Եղնիկներում հիմա ծառայում է, հենց այն վայրում, որտեղ ես կռիվ եմ տվել պատերազմի ժամանակ, էս գոմի մեջ էպիլեպսիայով հիվանդ 19 տարեկան տղուս հետ եմ ապրում»:Արսեն Աղաբաբյանն ասում է, որ թեպետ պատերազմի ժամանակ բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնք հաստատող բոլոր փաստաթղթերը կան, սակայն մերժել են իրեն հաշմանդամության կարգ տրամադրել. «2010 թ-ին, երբ առողջականս վատթարացավ, ես դիմեցի հոսպիտալ, ասին՝ մերժված ես, դու հաշմանդամ չես ճանաչվի, ու սա մի դեղի պատճառով: ՊՆ-ի սոցվարչությունից էլ եկան, թղթերս նայեցին, մի դեղի պատճառով անգամ 3-րդ կարգ չտվեցին, հիմա էլ պահանջում են փոխել թղթերս, բայց իմ էպիկրիզը փոխման ենթակա չէ, հիմա նորից պետք է թղթերը զրոյից հավաքեմ, բայց դա ֆինանսի հետ ա կապված»,- ասաց նա՝ նշելով, որ ինչ վերաբերում է բնակարան չունենալուն, ինքը ապրել է հայրական տանը՝ եղբոր հետ, ամեն մեկն իր ընտանիքն է կազմել, ինքն էլ առանձնացել է:Ազատամարտիկն ասում է, որ իր խնդիրներից տեղյակ են բոլորը՝ գյուղապետից մինչեւ մարզպետ. «Ամեն անգամ խոստացնում էին, թե մի բան կանեն, բայց փաստն այն է, որ այսօր արդեն լույսս են անջատել...օր ա լինում, որ հիվանդ երեխուս համար դաժե չեմ կարում 200 դրամանոց հաց առնեմ»:

Ինչպես ինքն է նշում՝ պետության կողմից որեւէ աջակցություն չի ստանում, միայն ամեն տարի մայիսի 9-ին համայնքապետի կողմից է 30000 դրամ ստանում՝ իր նման մյուս ազատամարտիկների հետ միասին: Ժամանակին Վազ 21-07 մակնիշի ավտոմեքենա է ունեցել, որով առեւտուր է արել, սոցիալական վիճակը փոքրիշատե բարելավել, տղային բանակ ճանապարհելու եւ իր վիրահատությունը կազմակերպելու նպատակով վաճառել է մեքենան ու մնացել ձեռնունայն: Այսօր արդեն ապրում է համագյուղացիների օգնությամբ ու աջակցությամբ: Ասում է՝ գյուղատնտեսությամբ չի կարող զբաղվել՝ առողջական խնդիրները թույլ չեն տալիս:Արցախյան շարժման մասնակիցը հեռվից ցույց է տալիս անասնագոմը, որի մի անկյունում ապրում է ինքը: Անասնագոմի մուտքի չոր խոտն այրված է, ասում է՝ օձերին քշելու համար է այրել. «Անցած տարի վարչապետին նամակ գրեցի, մարզպետարանից եկան, նայեցին, նկարեցին, խոստացան, թե հարցերս կլուծեն ու գնացին: Գնում եմ մարզպետարան, ասում են՝ մարզպետը տեղում չի, չի ընդունում»:

Արդեն բնակարանում, որն իրականում անասնագոմի մի սենյակ է, պատին կախված է ազատամարտիկի հագուստը, վրան՝ 3 մեդալ: Սոցիալական խնդիրները մեղմելու, օրվա հացն ու հիվանդ երեխայի կարիքները հոգալու համար որոշել է վաճառքի հանել որպես հնություն բնակարանում մնացած ամենաարժեքավորը՝ գորգը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով:

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

Տպել
5275 դիտում

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ