«Դիլիջան ՖԱ»-ի տերն ուզում է բյուջեն հասցնել 1 մլն դոլարի ու օգտագործել «Քրիստլ Փելըսի» իր կապերը

ՀՀ Առաջին խմբի առաջնության նոր մասնակցի անգլիացի սեփականատերը հայկական ֆուտբոլում հաստատվելու լուրջ նպատակներ ունի: 31-ամյա Ուիլ Թոմփսոնը Հայաստան է եկել անցած տարի որպես զբոսաշրջիկ, սիրահարվել է դիլիջանցի աղջկա, բացի այդ՝ հայկական ֆուտբոլում իր համար նոր հնարավորություններ է հայտաբերել ու որոշել է մնալ: ՀԺ-ի հետ զրույցում նա պատմեց «Դիլիջան» ակումբի մասին: Նշեց, որ սա իր համար ժամանակավոր զբաղմունք չէ:

«Երկարաժամկետ նախագիծ է: Ցանկանում ենք ֆուտբոլային ենթակառուցվածքներ հիմնել Դիլիջանում: Ցանկանում ենք, որ «Դիլիջանը» Տավուշի ֆուտբոլի տունը լինի, որ այն Հայաստանի ամենահայտնի թիմերից դառնա»,- ասաց նա:

Ակումբի ստեղծման աշխատանքները սկսվել են 2018-ի հուլիս-օգոստոս ամիսներին: Այն դեռ կայացման ճանապարհին է: Ունի պրոֆեսիոնալ թիմ, որում կան 23 ֆուտբոլիստներ՝ ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի: Գլխավոր մարզչի անունը Գագիկ Գրիգորյան է: Ակումբն ունի նաեւ կանանց թիմ, որը մասնակցելու է կանանց Բ խմբի առաջնությանը: Սեփականատերն ընդգծում է, որ «Դիլիջանը» հայկական ֆուտբոլի պատմության առաջին ակումբն է, որը կանանց թիմի անդամների հետ պրոֆեսիոնալ պայմանագրեր են կնքելու (որոշ խաղացողներ պրոֆեսիոնալ պայմանագրեր կունենան):

Ակումբում կան նաեւ մանկապատանեկան 2 թիմեր՝ 60 խաղացողներով: Ադմինիստրատիվ անձնակազմն առայժմ փոքր է՝ 4-5 հոգի: Ապագայում պլանավորում են 60-70 աշխատատեղ բացել Դիլիջանում, ավելացնել մանկապատանեկան թիմերի քանակը: Աշխատանքների ընթացքում եղած խնդիրների մասին Թոմփսոնը չի խոսում: Դրանք անվանում է մարտահրավերներ:

«Բոլորը շատ ոգեւորված են նախագծով: Ոչ թե խնդիրը, այլ մարտահրավերը՝ հիմնական մարտահրավերը, ակումբը հիմնելու ճանապարհին եղել է բոլոր կողմերի միջեւ կապեր ստեղծելը»,- ասաց նա:

Այդ կողմերից են հովանավորները: Ակումբն արդեն համաձայնության է եկել «Վիվառոյի» ու BetConstruct-ի հետ. գլխավոր հովանավորներն են: «Դիլիջանն» ունի նաեւ այլ համաձայնություններ: Բացի այդ՝ շարունակում է բանակցություններ վարել: Առաջին մրցաշրջանում բյուջեն կազմելու է 150-200 հազար դոլար, սակայն հետագայում ավելանալու է:

«Երբ հասնենք Բարձրագույն խմբի առաջնություն, երեւի 1 մլն կամ ավելի դոլար կլինի: Մեր ընդլայնվելու հետ մեկտեղ բյուջեն նույնպես կմեծանա»,- ասաց նա:

Տնային հանդիպումների համար «Դիլիջանին» իր խաղադաշտն է տրամադրել Դիլիջանի միջազգային դպրոցը: Բացի այդ՝ Դիլիջանում պետք է վերանորոգվի տեղի մարզադաշտը, որն օգտագործելու մտքեր ակումբը նույնպես ունի: Սեփականատերը չի թաքցնում, որ օրերից մի օր սեփական մարզադաշտն ունենալու ցանկություն էլ կա: Նա նաեւ նոր ենթակառուցվածքներ է ուզում ստեղծել:

«Օրինակ, մարզվելու խաղադաշտ... մենք ցանակնում ենք մանկապատանեկան 8 թիմ ունենալ, մարզաբազա, կրթություն՝ ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլեւ գիտելիքներ տակտիկայի, առողջության վերաբերյալ եւ այլն: Ցանկանում ենք նաեւ նպաստել Հայաստանի ազգային հավաքականին»,- ասաց նա:

Ուիլ Թոմփսոնը կարծում է, որ ապագայում ակումբին կարող են օգնել Մեծ Բրիտանիաում ունեցած ֆուտբոլային իր կապերը: Մտերիմ հարաբերություններ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Քրիստլ Փելըսի» սեփականատերերից մեկի՝ Ստեֆան Բրոուեթի հետ: Դա կօգտագործի, երբ «Դիլիջանն» ավելի կայացած լինի:

««Քրիստլ Փելըսի» սեփականատերերից մեկն իմ լավագույն ընկերոջ հորեղբայրն է, ինձ ֆուտբոլային հանդիպումների էր տանում, երբ փոքր էի: Անպայման օգտագործելու ենք այդ կապերը, իհարկե, ոչ առաջին մրցաշրջանում: Դեռ ապացուցելու բան ունենք, բայց կարծում եմ՝ 1-2 տարի հետո կփորձենք կապ հաստատել «Քրիստլ Փելըսի» հետ եւ ինչ-որ համագործակցություն ունենալ»,- ասաց նա:

Թոմթսոնն ընդգծեց, որ Հայաստանում ապրելու ու աշխատելու հետ կապված դժգոհություններ չունի: Հայերը շատ հյուրընկալ են, հնարավորության սահմաններում բոլորն օգնում են, ինչի համար շատ շնորհակալ է: Ընդգծում է, որ ուտելիքն էլ հրաշալի է: Այստեղ դասավորելու է ոչ միայն գործնական, այլեւ անձնական կյանքը:

«Չենք ամուսնացել, բայց երեւի շուտով»,- ասաց նա՝ խոսելով դիլիջանցի սիրելիի մասին, որն աշխատում է Խաղաղության կորպուսում:

Ակումբի սեփականատերն ընդգծում է, որ թիմն արդեն երկրպագուներ ունի, որոնք սպասում են ելույթներին: Նշում է, որ նպատակն է առաջիկա 3-5 տարիների ընթացքում հայտնվել Եվրոպա լիգայի որակավորման փուլում: Հավելում է, որ ակումբում շատ ոգեւորված են առաջին մրցաշրջանից առաջ ու որ ամեն ինչ անելու են մյուս թիմերից տարբերվելու համար:

Տպել
3575 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան