Իրականություն. գաղութը գերադասում են ծերանոցից

21/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 21-ի համարում

Այն ճնշող զգացողությունը եւ նստվածքը, որ մնաց Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ այցելելուց հետո, հայտնի չէ՝ երբեւէ մոռացվելո՞ւ է: Այստեղ ապրում են հիմնականում հարազատների կողմից մերժված կամ ընդհանրապես հարազատներ ու գլխավերեւում ծածկ չունեցող մարդիկ: Առողջ, իրենց կարիքները հոգալ կարողացող մարդկանց պայմանները բավականին բարվոք էին, մանավանդ՝ երբ այդ մասին դատողություններ ես անում հիվանդ ու հաշմանդամների ապրած մասնաշենք մտնելուց հետո, որի անունն ինտերնատի աշխատողները «հիվանդանոց» են դրել: Բայց հիվանդանոցը հիվանդանոց է այնքանով, որ կան տարբեր ծանրության հիվանդներ, սակայն նրանք գրեթե չեն զգում բժիշկների գոյությունը եւ իրենց դժգոհություններն օրերով տեղ հասցնել չեն կարողանում:

Մեր այցելության պահին հաշմանդամ բնակիչներից մի քանիսը դրսում էին, ինչը մեզ ուղեկցող քույր-տնտեսուհի Սվետլանա Հախեյանի մեջ հույս առաջացրեց, թե ներս մտնելու ցանկություն չենք ունենա: Բայց, բնականաբար, գերադասում էինք նրանց հետ զրուցել առանց «պաշտոնական աչքի», բացի այդ, կարեւոր էր տեսնել նաեւ այդ մարդկանց կյանքի պայմանները: Ներս մտնելուն պես՝ առաջին գործողությունը, որ ակամա ուզում ես անել՝ քիթդ փակելն է, քանի որ ծանր գարշահոտը կանգնած է այստեղ: Առաջանալով՝ միջանցքի երկու կողմերում կողք-կողքի դասավորված սենյակներում տեսնում ես այլայլված ու «ավերված» մարդկանց, որոնք պառկած կամ նստած են իրենց մաշված ու կեղտոտ անկողնում:

Սերգեյը, որը նախանցած ձմռանն է փողոցից այստեղ  տեղափոխվել, անչափ դժգոհ է: Իսկ երբ նկատում ենք, որ փողոցում ամենայն հավանականությամբ վաղուց արդեն սառած կլիներ, պատասխանում է. «Ըստեղ կամաց-կամաց մեռնում եմ, ընդեղ՝ միանգամից»,- հազիվ է խոսում ինսուլտ տարած Սերգեյը, որին նաեւ այստեղ են բոլորը Բուդուլայ կոչում: Նա երկու անգամ փախչելու փորձ է արել, բայց ապարդյուն. ամեն անգամ բռնել ու վերադարձրել են փնթի ու աղքատիկ կահավորանքով իր կացարանը: «Ասել եմ՝ արյուն կանեմ, մնին կսպանեմ, քինամ գաղութ նստեմ: Գաղութում մեռնեմ, ստեղից լավ ա»,- համոզված է բաքվեցի Բուդուլայը, որը Բաքվում կորցրել է իր 9 հարազատներին: Այդ ժամանակ Լենինգրադում է եղել:

Վերադարձել ու մեկնել է Արցախյան պատերազմ, որին մասնակցել է սկզբից մինչեւ վերջ՝ կռվելով Վազգեն Սարգսյանի մահապարտների ջոկատում: Այժմ Բուդուլայի հետ մի սենյակում նաեւ 3 հոգի են ապրում՝ բոլորն էլ հիվանդ: Հարեւան անկողնում պառկած ոչ այն է մեռած, ոչ այն է կենդանի տղամարդն անհասկանալի խոսքեր է արտաբերում, իսկ Բուդուլայը թարգմանում է. «Ասում ա՝ խորոված եմ ուզում: Բա մեռնում ա, է՜, մեռնում ա», քիչ անց էլ՝ «Ջերմուկ եմ ուզում»: Այստեղ շատ դժգոհ են ուտելիքից եւ նշում են, որ դա ընդամենը չմեռնելու ուտելիք է: Քիչ է, ասում են, չի կշտացնում, եղածն էլ վատ է պատրաստված: «Լավ չեն պատրաստում: Հիմնականում «սուպ», բորշ, բայց բորշի նման չէ»,- պատմում է արդեն երեք տարի ինտերնատում ապրող Ալեքսեյը, որը զրկվել է իր երկու ոտքից էլ, եւ որը նույնպես Արցախյան պատերազմի մասնակից է:

Իրեն հիվանդանոցից միանգամից այստեղ են բերել, եւ ԱՄՆ-ում գտնվող հարազատները որեւէ լուր չունեն: Փափագում է գոնե մի անգամ տուն գնալ, նրանց հասցեն վերցնել ու նամակ գրել: Մսի ու երշիկի մասին հարցերը Բուդուլայի ծիծաղն են շարժում: «Երշիկ, միս: Ի՞նչ ես խոսում: Միս մենակ էն ժամանակ, որ, ասենք, մատաղ են բերում: Մոռացել եմ՝ երշիկն ինչ ա: Կարում չեմ գնամ երշիկ առնեմ, հացով ուտեմ»,- մսեղենի մասին կարոտով է հիշում Սերգեյը, թեեւ այստեղի բնակիչները նաեւ նշում են, որ ամսվա մեջ 3-4 անգամ մեկական նրբերշիկ են տալիս: Ուտելիքի մասին խոսակցությունների ժամանակ էր, որ սանիտարուհու հետ ներս է մտնում քույր-տնտեսուհին՝ իր հարցով.

«Էս ի՞նչ բողոքներ ես անում, Բուդուլայ»: «Ես բողոքում չեմ, ես ասում եմ»,- հանգիստ տոնով պատասխանում է հաշմանդամի սայլակին նստած Բուդուլայը, մինչեւ որ զայրանում է. «Բողոքում եմ, լավ եմ անում»: Ու չնայած տիկին Սվետլանան նշում է, որ նրանց ճաշացանկին ծանոթ չէ, այդուամենայնիվ, գիտի, որ «երշիկ 2 օր առաջ են կերել, հո ամեն օր չե՞ն ուտում»: Դա պատճառաբանում է շոգերով: Այդ դեպքում գուցե վարունգ, պոմիդոր կամ մի՞րգ են ուտում: «Լավ, լավ, ի՞նչ վարունգ, ի՞նչ պոմիդոր»,- միամիտ հարցի վրա բռնեցնում է Բուդուլայը, իսկ քույր-տնտեսուհին պատասխանում. «Երբ որ կեժանանա, էն ժամանակ»: Սանիտարուհին էլ փորձում է ստեղծված վիճակում բնակիչներին մեղքի իրենց բաժինը ցույց տալ.

«Ավելի շատ բաներ կարող եմ ասել, որ տալիս են հագուստ, իրանք չեն օգտագործում, ծախում են, առնում են խմիչք: Հետո ամենավերջին անպատիվ բառերն ասում են մեզ»: Անմիջապես մեր հարցին ի պատասխան՝ Բուդուլայն ասում է. «Ա՜, լավ, էլի, շոր ունեմ՝ հագնեմ, ծախե՞մ»՝ հիշեցնելով քիչ առաջ ցույց տված պատռված շալվարի ու տարբեր կիսագուլպաների մասին: Շուտով սայլակը քշելով չորս տղամարդկանց սենյակ են բերում մի կնոջ: Այդ կնոջը բերել էին, որ նա Բուդուլային ու Ալեքսեյին մեղադրի` մեզ ոչ ճիշտ տեղեկություններ տալու եւ ղեկավարությանն անտեղի քննադատելու մեջ:

Իսկ ընդհանրապես, այդ մարդկանց վիճակն այստեղ վատ է ոչ միայն ուտելիքի առումով. բարձիթողի վիճակն ակնառու է: Դրա պատճառներից մեկն էլ թերեւս այն է, որ 47 հոգու խնամքով ընդամենը 4 աշխատող է զբաղվում, որոնք ամեն ինչ պետք է անեն: Իսկ դա ֆիզիկապես հնարավոր չէ այդպիսի հիվանդների դեպքում:

Աննա Զախարյան

Տպել
876 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ