Հայաստանյան պատվիրակությունը դահլիճից չի հեռացել, չնայած այնտեղ տիրող լարված իրավիճակին. Սիմոնյան

Վրաստանի խորհրդարանում նախօրեին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպի ժամանակ նիստին մասնակցող հայաստանյան պատվիրակությունը դահլիճից չի հեռացել, չնայած այնտեղ տիրող լարված իրավիճակին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նիստը ընդհատվել էր այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը եւ փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով: Այս տեսարանը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել՝ մասնավորապես նիստին ներկա վրացի պատգամավորների շրջանում: Բողոքի ակցիաներ էին սկսվել նաեւ խորհրդարանի միջացնքներում եւ փողոցում:

«Մենք չենք լքել, որեւիցե մեկին չենք թողել այդ իրավիճակում, բայց հասկանում եք, որ ես պատվիրակության ղեկավարն եմ եւ պատասխանատվություն եմ կրում: Մենք սպասեցինք այնքան, մինչեւ ղեկավարությունը եկավ եւ որոշում հրապարակեց առ այն, որ միջոցառումը չի շարունակվում, եւ միայն դրանից հետո բոլորով լքեցինք դահլիճը»,- պատմել է Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը ասաց, որ որեւիցե դրական եւ ուրախալի բան այդ ամենի մեջ չկա եւ չի կարող լինել. «Մենք ուղղակի շատ վատ իրավիճակում էինք հայտնվել բոլորով, որովհետեւ որեւիցե կողմ պաշտպանել չէր կարելի, որովհետեւ մի կողմից Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները եւ ներկայացուցիչներն էին, մյուս կողմից Վրաստանի կուսակցություններից մեկի ներկայացուցիչները: Մենք սպասեցինք, մենակ չթողեցինք ո՛չ մեր վրացի գործընկերներն, ո՛չ մեր ռուս գործընկերներին, թեպետ կարող եմ ասել, որ իրավիճակը շատ լարված էր եւ ինձ համար, որպես պատվիրակության ղեկավար, նույնիսկ մի պահ կանգնած էր անվտանգության խնդիր»:

Սիմոնյանը վստահեցրել է, որ հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները՝ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցություններից, «բարձր են պահել եւ բարձր են պահում մեր երկրի վարկը»: «Մենք իրավիճակում ճիշտ ենք կողմնորոշվել, չենք նեղացրել որեւիցե կողմի, չենք վատթարացրել որեւիցե հարաբերություն»,- պատմել է ԱԺ փոխնախագահը:

Տպել
1876 դիտում

«Լուսավոր իսլամ» կառուցելու Մակրոնի փորձերն ու ահաբեկչությունները Ֆրանսիայում. ինչու են ակտիվացել իսլամիստ արմատականները

Ինչով է պայմանավորված բյուջեում շուրջ 40 մլրդ դրամի գերակատարման ակնկալիքը. ՊԵԿ փոխնախագահը մանրամասներ է հայտնում

Արցախի նախագահի որոշմամբ Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Սուս ու փուս դնում, հեռանում են․ զինվորի համար է, ինչ շնորհակալություն

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի եւ Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը. Աննա Նաղդալյան

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով վաղը մեկնելու է Ժնեւ

Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը

Բերձորից մինչեւ Արաքսի ափն ընկած ռազմաճակատի բնագծի ուղղությամբ հաջողվել է դիրքերի բարելավում իրականացնել. Հովհաննիսյան

Նվիրատվություններ՝ Արցախի կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին

Լսում էի ռմբակոծությունների ձայներն ու նվագում, միջիս վախը կորել էր․ Էլեն Սահակյան

Նիդրելանդներում ՀՀ դեսպանությանը տեղեկություններ են հասնում հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ

Պետք է դիմադրենք եւ հաղթենք. վարչապետը «WhatsApp»-ով պատասխանել է Արամ Ա-ին

Արոնյանը միշտ էլ ուժեղ է խաղացել, պարզապես մի պահ մյուսների մասին ավելի շատ էին խոսում. Նավարա

Փլուզման դեպք Նոր Խարբերդ գյուղում․ կան տուժածներ

«Երբ թիկունքն ամուր է, զինվորը խնդիր չունի»․ սահմանից վերադարձած կամավորն ասում է՝ արդեն հաղթել ենք

ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին

Ադրբեջանական կեղծ էջերի միջոցով տարածվել է հերթական ապատեղեկատվությունը՝ Հրազդանի ՋԷԿ-ի իբր թիրախավորման վերաբերյալ. ԱԱԾ

ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն այցելել է Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Մասիս քաղաքում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ

Նորօրյա հերոսները. շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում