Ինքնասպանություն. կախվել է կարեւոր մեղադրյալ

22/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 22-ի համարում

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քննվող քրեական գործերից մեկով անցնող մեղադրյալն ինքասպանություն է գործել: Մեղադրյալը տվյալ քրեական գործի համար եղել է առավել քան կարեւոր անձ, քանի որ համաձայնել է ցուցմունքներ տալ: Մինչ ինքնասպանություն գործելը նա շատ կարեւոր փաստեր է ներկայացրած եղել դատախազությանը: Այսպիսով. Նիկոլայ Ս.-ն ինքնասպանություն է գործել այս տարվա մայիսի 20-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բուժմասի լոգարանում` կախվելու միջոցով: Ինքնասպանություն գործած անձը թողել է իր կնոջը հասցեագրված երկտող` գրված իր դուստրերի լուսանկարների վրա. «Պահպանիր երեխաներին, ես այս կյանքից գնում եմ, քանի որ չեմ կարող ոչնչով ձեզ օգնել»: Ինքնասպանության փաստով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի քննությունը դեռեւս շարունակվում է:

Նիկոլայ Ս.-ն կալանքի մեջ է գտնվել անցած տարվա նոյեմբերի 4-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 189 («Կեղծ ձեռնարկատիրություն») եւ 205 («Հարկերից խուսափել») հոդվածներով: Քրեական գործը, որի շրջանակներում Նիկոլայ Ս.-ն անցել է որպես մեղադրյալ, առավել հայտնի է «թղթի գործ» անվամբ: Բանն այն է, որ Նիկոլայ Ս.-ն իրեն պատկանող «Վիկ-Վեն» ՍՊ ընկերության միջոցով տարբեր ընկերությունների եւ պետական մարմինների, այդ թվում նաեւ գերատեսչությունների, տրամադրել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր տարբեր տեսակի ապրանքներ վաճառելու վերաբերյալ: Արդյունքում, դուրս են գրվել գումարներ, այդ թվում նաեւ պետբյուջեի միջոցներից, որոնց 7 տոկոսը տրվել է Նիկոլայ Ս.-ին, մնացածը հետ է վերադարձվել թուղթը գնողին: Այս քրեական գործի արմատները ձգվում են ամենուր:

Քրեական գործից մաս է առանձնացվել, որով նախաքննությունն ավարտված է, հունիսին այն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դատարան ուղարկված քրեական գործով Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հայրապետյանը մեղադրվում է «Վիկ-Վեն» ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Ս.-ին հանցանքի դրդելու մեջ: Դատարան ուղարկված քրեական գործի նյութերում արդեն իսկ թվարկված են թվով յոթ մասնավոր եւ պետական ընկերությունների անուններ, որոնց Նիկոլայ Ս.-ն Հայրապետյանի դրդմամբ տրամադրել է կեղծ հաշիվ ապրանքագրեր: «Վիկ-Վեն» ընկերության հաշվապահությամբ ձեւակերպված հաշիվ ապրանքագրերով այդ յոթ ընկերություններին վաճառել է շուրջ 11 միլիոն 300 հազար դրամի տարբեր տեսակի ապրանքներ` բանվորական արտահագուստ, սպիտակեղեն, կոշիկ, ձեռնոցներ եւ այսպես շարունակ:

Իրականում առքուվաճառքը գոյություն է ունեցել միայն թղթերի վրա: Մասնավոր ընկերությունների դեպքում այդ հաշիվ-ապրանքագրերը անհրաժեշտ են եղել եկամուտները թաքցնելու եւ ծախսերն ավելացնելու նպատակով` հարկերից խուսափելու համար, իսկ պետական ձեռնարկություններին՝ պետբյուջեի միջոցներից գումարներ դուրսգրելու համար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ դատարան ուղարկված քրեական գործում հիշատակվող փողերը Նիկոլայ Ս.-ի վաճառած «թղթերի» մի չնչին մասն է կազմում: Մեծ «գործարքները» մնացել են հիմնական քրեական գործում, որի քննությունը շարունակվում է: Մեր տեղեկություններով, շարունակվող քրեական գործի նյութերում հիշատակվող հաշիվ ապրանքագրերում խոսքը գնում է արդեն միլիարդավոր դրամների մասին:

Շարունակվող քրեական գործի նյութերում մատնանշվող անունները, ըստ մեր աղբյուրի, առավել քան հնչեղ են` գերատեսչություններ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախարարներ: Իսկ ամենակարեւորն այն է, որ շարունակվող գործը «թղթերի գնորդների» մասով է: Մեր տեղեկություններով, այս քրեական գործին այն աստիճան կարեւորություն է տրված, որ նրա ընթացքը նախագահականում պահում են անմիջական վերահսկողության տակ: Մեր տեղեկություններով, Նիկոլայ Ս.-ի ինքնասպանությունից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրավիրվել է նախագահական նստավայր, որպեսզի անձամբ հանրապետության առաջին դեմքին պարզաբանի, թե ինչպես է ստացվել, որ նման կարեւոր մեղադրյալին դատախազությունը ձեռքից բաց է թողել:

Ա. Հովսեփյանը պարզաբանել է, որ դատախազությունն այս դեպքում անզոր է եղել, ինքնասպանությունը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկում, եւ տեղի աշխատակիցները պետք է կարողանային այն կանխել եւ թույլ չտալ, որ նման բան տեղի ունենար: Ինչեւէ, առայժմ զերծ ենք մնում կոնկրետ ընկերությունների, գերատեսչությունների եւ պաշտոնյաների անուններ նշելուց: Բայց կարող ենք ասել, որ ո՛չ ընկերություններն են անհայտ եւ ո՛չ էլ պետական այրերն են փոքր պաշտոն զբաղեցնողներ: Հենց այդ է պատճառը, որ այս քրեական գործի նյութերին առավել քան կարեւորություն է տրվել, քանի որ դրանք կարող են եւ, ամենայն հավանականությամբ, շատ արդյունավետ կօգտագործվեն ապագա ներքաղաքական զարգացումներում:

Քրեական գործին տեղյակ մեր աղբյուրների խոսքերով, նախընտրական փուլում, ասենք՝ այս տարվա վերջին կամ 2007թ. տարեսկզբին, այդ նյութերը առնվազն երկու ձեւով կօգտագործվեն: Այն պետական պաշտոնյաները, ում անունները քրեական գործում հիշատակված են, 2007թ. ԱԺ ընտրությունների փուլում` գիտակցելով իրենց կացությունը, չեն համարձակվի ավելորդ խաղեր տալ: Գործի մնացած` մասնավոր ընկերություններին վերաբերվող մասը կներկայացվի որպես պետական միջոցների խոշոր չափի հափշտակության բացահայտում: Մի խոսքով, դատախազությունում ձեռքերը ծալած նստած չեն: Այստեղ շատ լուրջ են պատրաստվում առաջիկա համապետական ընտրություններին:

Վահագն Հովակիմյան

Տպել
1209 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին