Աշխարհը եւ մենք. ՀՀ-ում չկա ազատ հեռուստատեսություն

22/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 22-ի համարում

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին այս պաշտոնը ստանձնել է 2004 թվականին: Ինչպես երեկ «Արմենիա Մարիոթում» տեղի ունեցած ասուլիսում նրան ներկայացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը, նա նախկինում եղել է լրագրող, իր մասնակցությունն է ունեցել «Սամիզդատ» շարժմանը, մասնակցել է նաեւ հայրենիքում` Հունգարիայում, իշխանությունը ժողովրդավարական ուժերին փոխանցելու գործընթացին: Իր ստանձնած պաշտոնի համար բավական պատկառելի կենսագրություն ունեցող այս պաշտոնյան, ինչպես հայտնի է, արդեն երեք օր է՝ գտնվում է Հայաստանում, հանդիպում է ՀՀ իշխանությունների, հ/կ-ների եւ մամուլի ներկայացուցիչների հետ` պարզելու համար  մամուլի ազատության վիճակը Հայաստանում:

Պարոն Հարաշտին, որը երեկ հավաստիացնում էր, որ ՀՀ-ում մամուլի ազատության մասին իր պատկերացումները միայն այս հանդիպումների արդյունքների վրա չեն հիմնվելու, տեղեկացրեց, որ հուլիսի կեսերին ԵԱՀԿ մշտական խորհրդին է ներկայացնելու իր զեկույցը, որտեղ լինելու են ՀՀ-ում մամուլի ազատության առումով տիրող վիճակի գնահատականն ու ՀՀ իշխանություններին առաջարկվող հանձնարարականները: Երեկ նա ներկայացրեց իր եզրակացություններից մի քանիսը, որոնք պետք է ասել, որ բավականաչափ համապատասխանում էին այն իրականությանը, որ գոյություն ունի Հայաստանում: Այսինքն՝ նախքան այդ զեկույցի հրապարակումը կարելի է կանխատեսել, որ այն կլինի դիպուկ եւ ճշգրիտ: Այլ հարց է, իհարկե, թե ինչ արժեք կունենա այն ընդհանրապես:

Ի դեպ, պարոն Հարաշտին նշեց, որ իր կազմած զեկույցը, բացի ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացնելուց, տարածվելու է նաեւ երկու այլ խողովակներով` դիվանագիտական եւ լրատվության: Մասնավորապես դիվանագիտական խողովակով զեկույցն ուղարկվելու է աշխարհի տարբեր երկրներին, որպեսզի նրանք պատկերացում կազմեն ՀՀ-ում առկա վիճակի մասին: Ինչեւէ, մեջբերենք Միկլոշ Հարաշտիի արձանագրություններից մի քանիսը, որոնք նա հնչեցրեց երեկ ասուլիսի ժամանակ. «Մենք պարզեցինք, որ Հայաստանում տպագիր մամուլում կա կատարյալ, ոմանց կարծիքով՝ շատ կատարյալ բազմակարծություն, թեեւ դա նաեւ թուլանում է նրանով, որ տպագիր մամուլի առանձին միջոցներ շատ թույլ են եւ ավելի են թուլանում տնտեսական գործոնով:

Մենք պարզեցինք նաեւ, որ այդ բազմակարծությունը չի ապահովվում լրատվության տարածման համար ավելի կարեւոր էլեկտրոնային լրատվամիջոցներով` հեռուստատեսություններով: Այս պետությունը կարողացել է պետական հեռուստաընկերությունը փոխարինել հանրային հեռուստաընկերությամբ եւ ինստիտուցիոնալ առումով կարող է բազմակարծություն ապահովել հեռուստատեսության մեջ: Սակայն փաստն այն է, որ հասարակությանը հուզող եւ կարեւոր իրադարձությունների մասին օբյեկտիվ լրատվություն բացակայում է հեռուստաեթերում: Շատ կարեւոր է, որ լրագրողների դեմ իշխանությունների կողմից ուղղորդված արշավ չի իրականացվում, նրանց հետ դժբախտ պատահարներ չեն լինում, ֆիզիկական հետապնդումների եւ ճնշումների դեպքեր չկան, որոնք ապացուցվում են, որ իշխանությունների կողմից են արվում»,- իրականությունը համառոտ այսպես արձանագրեց պարոն Հարաշտին:

Նա նաեւ խոսեց օրենսդրության մասին եւ հիմնականում ընդգծեց այն, որ հեռուստաընկերությունների հեռարձակումը կարգավորող մարմնի անդամները չպետք է նշանակվեն մեկ ուժի կողմից, քանի որ այդ մարմնում տիրող բազմակարծությունն ու հեռուստաեթերում հնչող բազմակարծությունն ուղղակի փոխկապակցված են: Հարաշտին նշեց, որ մեկ սեփականատիրոջը չպետք է մեկից ավելի հեռուստաընկերություն պատկանի, մինչդեռ Հայաստանում ուղիղ հակառակն է: Ինչեւէ, Միկլոշ Հարաշտին ասուլիսից հետո համաձայնեց նաեւ պատասխանել մեր հարցերին, եւ ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցը:

- Պարոն Հարաշտի, համաձայն ՀՀ նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության, ձեզ հետ հանդիպման ժամանակ Քոչարյանն ասել է, որ մամուլի ազատությունը պետք է այնպես կարգավորվի, որպեսզի պաշտպանվեն նաեւ անձի իրավունքները: Ձեր կարծիքով, ի՞նչ  նկատի ունի Հայաստանի նախագահը, եւ ի՞նչ եք պատասխանել դուք նրա այս մտքին:

- Մենք այս հարցի շուրջ աշխույժ քննարկում ունեցանք: Այդ հայտարարությունն, իհարկե, արտահայտում է նրա տեսակետը խնդրի վերաբերյալ: Ես ասացի, որ խոսքի ազատության հետ կապված արարքների լրիվ ապաքրեականացումը ոչ միայն կնպաստի նրան, որ լրագրողներն ինքնակարգավորվեն եւ չդիմեն ինքնագրաքննության, այլեւ որպեսզի կարողանան մասնագիտական առումով հասունանալ եւ կայանալ: Դրա համար մենք կողմ ենք ապաքրեականացմանը, քանի որ գտնում ենք, որ լրատվության որակը չի բարելավվի, եթե քրեական պատժի սպառնալիք լինի:

- Դուք հայտարարեցիք, որ բարեբախտաբար Հայաստանում  լրագրողների դեմ իշխանությունների կողմից ուղղորդված արշավ տեղի չի ունենում, թեեւ զրպարտության հոդված կա Քրեական օրենսգրքում, սակայն այդ հոդվածով ոչ ոք չի դատապարտվել, ասացիք նաեւ, որ լրագրողները ֆիզիկական հետապնդումների եւ ճնշումների չեն ենթարկվում: Թույլ տվեք ներկայացնել մեր թերթի օրինակը, որի խմբագիրը  Քոչարյանի նախագահության օրոք մեկ տարի ազատազրկման է դատապարտվել զրպարտության մեղադրանքով, մեր թերթի լրագրողը 2004-ի ապրիլի լույս 12-ի գիշերը հանրապետության փոխոստիկանապետի ուղիղ հրահանգով եւ մասնակցությամբ դաժան ծեծի է ենթարկվել եւ կողոպտվել, այդ գիշեր հարձակումներ են եղել նաեւ այլ լրագրողների եւ օպերատորների վրա, ավելի ուշ մեր թերթի խմբագրի ծառայողական մեքենան պայթեցվել է: Ընդ որում՝ նույնիսկ չի հարցաքննվել այն մարդը, որին մեր թերթը կասկածել է կատարվածի համար, մյուս բոլոր դեպքերում էլ հետաքննություն չի իրականացվել, եւ ոչ մի  գործ չի հարուցվել: Ինձ հետաքրքրում է, դուք տեղյակ եղե՞լ եք այս դեպքերին, եթե այո, ապա ինչպե՞ս եք բարձրացրել դրանք ՀՀ-ում, եթե ոչ,  ինչպե՞ս եք եկել Հայաստան առանց դրանց մասին  տեղյակ լինելու:

- Այն ժամանակ մենք այդ դեպքերի կապակցությամբ միջամտեցինք՝ ե՛ւ ես, ե՛ւ դեսպան Պրյախինը: Դա իմ առաջին միջամտությունն էր այս  նշանակումից հետո, իմ ինտերնետային էջում դուք դա կարող եք գտնել:

- Ո՞ր դեպքերի մասին եք խոսում, եւ ի՞նչ միջամտություն:

- 2004 թվականի ապրիլյան դեպքերի մասին է խոսքը: Եղել է մամուլի հաղորդագրություն, եւ նամակ է ուղարկվել Հայաստանի արտգործնախարարությանը:

- Սակայն այդ միջամտությունից հետո ոչինչ չի փոխվել,  եւ կոնկրետ այդ դեպքերի հետ կապված ոչ մի զարգացում տեղի չի ունեցել, այնուամենայնիվ, դուք հարկ չե՞ք համարել ՀՀ կատարած ձեր այս առաջին այցի ընթացքում նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այդ հարցերը:

- Ոչ, մի փորձեք իմ գործողություններում ինչ-որ շահագրգռվածություն գտնել: Դուք որպես մասնագետ պետք է իմանաք, որ նախագահի հետ հանդիպումները նեղ շրջանակ են ունենում, եւ պարզունակ կլիներ մտածել, որ բոլոր հարցերը հնարավոր է բարձրացնել: Ես ընդգծեցի, որ պետք է շարունակել պահպանել այն ողջունելի իրավիճակը, որ նման դեպքեր 2004 թվականից հետո չեն եղել, ես նշեցի, որ դա դրական է եւ պետք է պահպանվի: Դրանից ավելի մանրամասն նախագահի հետ այդ հարցերի շուրջ չեմ զրուցել: Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, որ եթե մի իշխանություն մատը թաթախել է նման գործի մեջ եւ նման բանի մեկ անգամ արդեն մասնակից է եղել, ապա մինչեւ որ իշխանությունից չզրկվի, կմնա այնպիսին, ինչպիսին եղել է: Սակայն ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե նման իրավիճակ ծագեր, մենք անպայման կմիջամտեինք: Բացի այդ, երբեմն վատ լուրերի բացակայությունը գնահատելը կարող է ավելի արդյունավետ լինել, քան հին լուրերի մասին հիշելը:

- Գոյություն ունեցող մտավախությունները կապվում են այն բանի հետ, որ Հայաստանը մտնում է  2007-2008թթ. ընտրությունների նախընտրական շրջան, երբ այդ երեւույթների կրկնությունն, իհարկե, բացառել չի կարելի: Սակայն ընտրությունների մասին: Ասուլիսում դուք արձանագրեցիք, որ ազատ  մամուլ հասկացությունը ՀՀ-ում սահմանափակվում է միայն փոքր տպաքանակ ունեցող տպագիր մամուլով, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներում չկա անհրաժեշտ բազմակարծությունն ու ազատությունը: Փաստորեն, ՀՀ-ն նախընտրական փուլ է մտնում մեծ հաշվով չունենալով ազատ էլեկտրոնային լրատվամիջոց: Արդյո՞ք պատրաստվում եք այս մասին զեկուցել ԵԱՀԿ-ին, որպեսզի վերջինս, ասենք, դա հիմք ընդունի նախապես կասկածելու ընտրությունների` առաջին հերթին քարոզչության փուլի ազատ, արդար եւ թափանցիկ անցկացմանը:

- Այս առումով մենք վերջերս բարելավել ենք համագործակցությունը իմ գրասենյակի եւ ԺՀՄԻԳ-ի միջեւ, որն ընտրական եւ նախընտրական շրջանում անցկացնում է ԶԼՄ-ների մոնիտորինգը: Նրանք հանձ են առել, որ մեր կողմից տրվող գնահատականները իրենք հաշվի են առնելու իրենց մոնիտորինգի ժամանակ: Եւ ես իմ զեկույցում նշելու եմ, որ որպեսզի Հայաստանում անցկացվի ազատ ընտրություն, բնակչությանը ազատ ընտրություն անցկացնելու հնարավորություն տրվի, պետք է բարելավվի լրատվության վիճակը:

- Այսինքն, ստացվում է, որ դուք ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ գնահատական եք տալիս մամուլի ազատության վերաբերյալ, դա փոխանցում եք ԺՀՄԻԳ-ին՝ մոնիտորինգում ներառելու համար, եւ ինչ-որ հանձնարարականներ եք տալիս ՀՀ իշխանություններին, որոնք շատ լավ գիտեն, որ կարող են եւ դրանք չկատարել: Չե՞ք կարծում, որ այս վիճակը շատ լավ հիմք է իշխանությունների համար նախընտրական փուլում կրկնելու 2004-ի դեպքերը: Ընդհանրապես, մամուլի ազատության հարցերով մտահոգված մեր եվրոպացի գործընկերները ուրիշ լծակներ կարո՞ղ են ունենալ:

- Ոչ, իմ ամենաուժեղ լծակը ձեր լրատվությունն է, որը կտաք այս հարցազրույցի վերաբերյալ:

- Ձեր կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի այդ բազմանշանակ եւ խոսուն հայտարարությունը՝ մամուլի ազատությունը կարգավորելու եւ անձի իրավունքները պաշտպանելու մասին, կասկածներ չի՞ հարուցում:

- Երբ ես կարդացի մեր զրույցի արդյունքում արված այդ հայտարարությունը, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ միգուցե դա ավելի շատ արվել է ի արձագանք այն բանի, որ ես ասում էի` պետք է ընդհանրապես ապաքրեականացնել զրպարտության համար պատիժը: Ես հույս ունեմ, որ այն, ինչ դուք ենթադրում եք, որը ուղղակիորեն չի ասվել, սակայն ի նկատի է առնվել, իրականում այդպես չէ, ես  իսկապես մեծ հույս ունեմ, որ այդպես չէ:

- Որքան հասկացա ձեր պատասխանից, այն, ինչ նշված է ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին  նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ` մամուլի ազատությունը կարգավորելու մասով, ձեզ հետ զրույցում Ռ. Քոչարյանը չի՞ ասել: 

- Մեր զրույցի ընթացքում ասվել է, որ պետք է ապահովել ե՛ւ մամուլի ազատությունը, ե՛ւ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը: Եւ սա ճշմարիտ արտահայտություն է, ամեն ինչ թաքնված է մանրամասնությունների մեջ: Իսկ մանրամասնությունն այն է, որ զրպարտության հոդվածով գործ չի հարուցվել, եթե հարուցվեր էլ, ապա զրպարտության պարզ հանցանքի դեպքում մարդը չէր ազատազրկվի: Սակայն դա, իհարկե, հնարավորություն թողնում է, որ ցանկացած պահի իրավիճակը վատանա, եւ նման գործեր սկսեն հարուցվել, ինչի պատճառով էլ ես կոչ եմ անում լրիվ ապաքրեականացնել այդ հոդվածը: Ես գտնում եմ, որ արժե ասել, որ մամուլի ազատությունը ապահովելու հետ միաժամանակ պետք է ապահովել նաեւ մարդու իրավունքները, սակայն զրպարտության մասին հոդվածը քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսելը արդեն բավարար է, որ այդ պահանջը կատարվի: 

Աննա Հակոբյան

Տպել
1202 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին