Ա. Թումանյանի հետքերո՞վ. հրահանգված է առայժմ պասիվանալ

23/06/2019 schedule12:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 23-ի համարում

Խանջյան 41. այս հասցեն կարծես թե սկսում է դառնալ ճակատագրական։ Ժամանակին այս հասցեում էր տեղակայված Արտաշես Թումանյանի «Նոր երկիր» կուսակցության գրասենյակը, որը անհասկանալի հանգամանքներում փակվեց։ Արտաշես Թումանյանը մարդ ուղարկեց գրասենյակ՝ տեղեկացնելու, որ իրեն կուսակցություն այլեւս պետք չէ, ու Խանջյան 41 հասցեն «Նոր երկրից» հետո վարձակալեց «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը։ Եւ չնայած այս մի կուսակցության նախաձեռնողների պնդումներին, թե իրենց ոչ մի նավս չի կպնի, պատմությունը, կարծես, կրկնվում է։ Այս երեքշաբթի օրը «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն իր գործավարի միջոցով գրասենյակի պերսոնալին տեղակացրել է, որ առժամանակ կուսակցությունն անցնում է պասիվ աշխատանքային ռեժիմի, եւ եթե իրենք անհրաժշետ լինեն, ապա իրենց զանգով կկանչեն։

«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության մյուս նախաձեռնողը եւս՝ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ժամանակավորապես դադարեցրել է կուսակցաշինարարությունն ու բոլոր զանգողներին պատասխանում է, թե ինքն իր հայրենի գյուղում ջրում է գարու սեփական արտերը։ Համենայնդեպս, երեկ Խանջյան 41 հասցեում գտնվող կուսակցության գրասենյակը փակ էր, եւ որեւէ մեկը չգիտեր, թե ե՞րբ են իրենց կանչելու։ Ինչպես մեզ փոխանցեց կուսակցության գրասենյակի աշխատակիցներից մեկը, դադարեցված են նաեւ հանդիպումները ժողովրդի հետ: «Մոտ երկու ամիս առաջ կուսակցությունը շատ ակտիվ սկսեց ձեւավորվել, եւ Վահրամ Բաղդասարյանն ու Լյովա Խաչատրյանը օրական երկու հանդիպում էին ունենում հանրապետության տարբեր բնակավայրերում։

Բավականին մարդաշատ հանդիպումներ են կազմակերպվել Վանաձորում, Տաշիրում, Ճամբարակում, Լուսակերտում, Երեւանի Նոր Նորք եւ Արաբկիր համայնքներում։ Բայց մոտ մեկ ամիս է՝ կուսակցական շինարարությունը կանգ է առել, որեւէ հանդիպում չի կազմակերպվում, իսկ երեքշաբթի օրն էլ մեզ ասվեց, որ եթե անհրաժեշտություն լինի՝ զանգով բոլորիս կհավաքեն։ Մենք ինքներս չենք հասկանում, թե ինչ է իրականում կատարվում»,- պատմում է մեր զրուցակիցը։ Ի դեպ, անգամ նրանց համար, ովքեր այդ կուսակցությունում որոշակի ոլորտների համար պատասխանատու են, այդպես էլ հասկանալի չէ, թե ո՞վ է այդ կուսակցության «պապան»։ «Կենտրոնական գրասենյակում ուշ ժամերին հավաքվում էին միայն «Ժողպատգամավոր» խմբի երեք-չորս անդամներ, որոնք, սակայն, կուսակցության հետ ոչ մի կապ չունեին։

Նրանք պարզապես գալիս էին Վահրամ Բաղդասարյանի եւ Լյովա Խաչատրյանի հետ զրուցելու։ Կուսակցության գործերով  էլ ավելի շատ զբաղվում էր Վահրամ Բաղդասարյանը, իսկ Խաչատրյան Լյովան ընդամենը կուսակցության գրասենյակից Աստրախանում եղած իր բիզնեսի գործերն էր կարգավորում՝ այստեղ-այնտեղ ֆաքսեր ուղարկելով։ Գրասենյակ գալիս էր նաեւ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն), որը զբաղվում է կուսակցության Դավիթաշենի կառույցով։ Այլ գործիչ կենտրոնական գրասենյակում չի երեւացել։ Ինչ վերաբերում է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին, ապա նա եւս մի քանի անգամ եկել է գրասենյակ, բայց մեզ հստակ ասվել է, որ Կարեն Կարապետյանը «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության հետ ոչ մի կապ չունի»,- ասում է մեր զրուցակիցը։

Իսկ առժամանակ պասիվանալու հրահանգը, մեր զրուցակիցների ենթադրությամբ, կապված է այն բանի հետ, որ Աղվան Հովսեփյանին նախագահականից հստակ ասվել է, որ եթե վերջինս շարունակի միավորել հանուն Հայաստանի, նրան սպառնալու է Արտաշես Թումանյանի ճակատագիրը։ Արագածոտնի ոստիկանապետ Գոռ Ալեքսանյանի տեղափոխումն այլ աշխատանքի եւս կապվում է այդ կուսակցության հետ, քանզի դաշնակները հանրապետության նախագահին մի քանի անգամ բողոքել են, որ Աղվան Հովսեփյանի մտերիմ Ալեքսանյանը մարզում զբաղված է ոչ թե իր անմիջական պարտականություններով, այլ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության գործերով։ Ի դեպ, նավսի մասին. «Նոր երկիր» կուսակցությունը հանրապետական մամուլում իր ծրագիրը հրապարակելուց մի քանի օր հետո փակվեց։

Պատրաստ է նաեւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ծրագիրը, որը գրել են Համալսարանի եւ այլ բուհերի քաղաքագիտության, տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները, որոնք էլ պետք է ձեւավորեին կուսակցության երիտասարդական կառույցը։ Ըստ մեր զրուցակցի, կուսակցության ծրագիրը ազատական է՝ պոպուլիզմի եւ սոցիալիզմի բազմաթիվ տարրերով։ Միակ ծրագրային դրույթը, որը դուր է եկել մեր զրուցակցին, դա այն է, որ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը խոստանում է ռեգիոնալ համաչափ զարգացում եւ իշխանության ապակենտրոնացում դեպի մարզերը։ Եթե, իհարկե, ընտրողը 2007-ին այդ կուսակցությանը վստահի։

Ինչեւէ, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունն առայժմ իր կուսակիցներին ու գրասենյակների աշխատողներին հրահանգել է ժամանակավորապես պասիվանալ եւ սպասել հաջորդ հրահանգին։ Թե ինչի՞ կամ ո՞ւմ հետ է կապված լինելու հաջորդ հրահանգը, որեւէ մեկը չգիտի։ Վահրամ Բաղդասարյանը հայրենի Վանաձորում գործեր ունի, իսկ Լյովա Խաչատրյանը զբաղված է իր արտերով։ Գլխավոր դատախազն էլ արդեն հարյուր անգամ ասել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվելու, որովհետեւ քաղաքականություն չի սիրում։

Նաիրա Զոհրաբյան   

Տպել
1436 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան