Նոնսենս. բիզնես` վնասի նպատակով

23/06/2019 schedule12:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 23-ի համարում

Բիզնես՝ նշանակում է եկամուտ, շահույթ: Այսինքն՝ չի կարող լինել ոչ եկամտաբեր բիզնես: Դա նոնսենս է: Բիզնեսի ամբողջ իմաստը եկամուտ ստանալն է եւ ոչ թե վնասներ կրելը: Կարող է որեւէ բիզնես մի ինչ-որ ժամանակ եկամուտ չբերել, մինչեւ ոտքի կանգնելը, շուկա գտնելը, բայց չի կարող լինել հավերժ վնասաբեր բիզնես: Երեկ ՀՀ հարկային պետական ծառայությունը հրապարակել է մեկ միլիոն դրամ եւ ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը: Այդպիսիք Հայաստանում 457-ն են: Եւ ուսումնասիրելով այդ ցանկը՝ կարելի է հանգել եզրակացության, որ Հայաստանում բիզնես սկսում են հատուկ վնասով աշխատելու համար: Ի՞նչ է հարկային վնասը: Շատ պարզ ասած, վնասը գոյանում է այն ժամանակ, երբ ընկերության կատարած ծախսերը ավելի շատ են, քան ստացած եկամուտը:

Սա կարող է լինել հիմնականում երեք պատճառով: Կա՛մ տվյալ ընկերությունը ցույց չի տալիս իր ամբողջ եկամուտը հարկերից խուսափելու համար, կա՛մ նա կատարում է ներդրումներ, շուկաներ է փնտրում եւ այլն, կա՛մ էլ բիզնեսն է անհաջողակ եւ իրոք եկամուտ չի բերում: Առաջին դեպքը ստվերն է` ՀՀ օրենսդրությամբ դա քրեորեն պատժելի է: Երկրորդ դեպքում վնասաբերության շրջանը շուտով ավարտվում է, եւ ընկերությունը սկսում է աշխատել եկամուտներով, իսկ երրորդ դեպքում ընկերությունը վնասաբերության պատճառով լուծարվում է: Հարկային պետական ծառայության հրապարակած ցանկից այն տպավորությունն է ստեղծվում, որ  Հայաստանում այս երկրորդ եւ երրորդ խմբերի մեջ մտնող ընկերությունների տեսակարար կշիռը շատ ավելի փոքր է, քան առաջինները:

Ցանկում կան ընկերություններ, որոնք, իրոք, ներդրումներ անում են, ու երեւի թե շուտով նրանք դուրս կգան այս ցուցակից: Դրանց թվում կարելի է նշել, օրինակ, «Արմենալին», «Հայռուսգազարդին» եւ եւս մի քանիսին: «Արմենալը» շուրջ 36 մլն դոլարի հարկային վնաս է հայտարարագրել, բայց  մոտ 60 մլն դոլարի ներդրում է արել, տեղադրել է նոր տեխնոլոգիաներ եւ այս տարվա ընթացքում պետք է որ շտկի իր ֆինանսական վիճակը: «Հայռուսգազարդն» էլ հայտարարագրել է մոտ 1 մլն դոլարի վնաս, բայց սա կարող է պայմանավորված լինել գազամատակարարման ներքին ցանցի ընդլայնմանն ուղղված ծախսերով: Թերեւս կարելի է առանձնացնել եւս մի քանի նման ընկերություններ: Կարելի է նշել նաեւ ընկերություններ, որոնց վնասները տրամաբանական պետք է համարել:

Օրինակ՝ Երեւանի «Ջրմուղ-կոյուղին», դեռ տարիներ առաջ սնանկացած եւ իրենց պարտքերը դեռ չփակած մի քանի բանկեր` Միավորված բանկը, Կրեդիտ Երեւան բանկը, Արդշինբանկը, Լենդբանկը եւ այլն: Բայց կան ընկերություններ, որոնց ցուցակում լինելը, մեղմ ասած, տարօրինակ է: Օրինակ՝ Երեւանի ոսկերչական գործարանը, որի հարկային վնասը կազմում է մոտ 5 մլն դոլար, կամ «Պրոմեթեյ խիմպրոմը»՝ իր շուրջ 4 մլն դոլար վնասով: Սա այն ձեռնարկությունն է, որը դեռ մի քանի տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի բարձր մասնակցությամբ վերագործարկվեց, լիքը խոստումներ ու հավաստիացումներ տվեց ու շուտով դադարեցրեց իր աշխատանքը: Ի դեպ, այս ցանկում է նաեւ նույն Ռոբերտ Քոչարյանի ժապավենակտրման տակ ընկած Աշտարակի «Սին Կրիստալ» ընկերությունը: Պետք է նկատել, որ այս ցուցակում զգալի են այն ընկերությունները, որոնց ժապավենները զոհվել են Քոչարյանի մկրատից:

Ինչեւէ: Հայաստանում չափազանց վնասաբեր գործ է հյուրանոցային բիզնեսը: Մասնավորապես՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրի հայտարարագրած 3,7 մլն դոլարի հարկային վնասը դրա լավագույն ապացույցն է: Ի դեպ, այս բիզնեսն այնքան վնասաբեր է, որ այս հյուրանոցը նույնիսկ հարկեր չի կարողանում վճարել: Գուցե պետք է լուծարել ու գույքը հանել աճուրդի՞: Պարբերաբար հրապարակվող այս ցանկի մշտական հաճախորդներից է ժամանակին շատ հայտնի, բայց վերջերս փոքր-ինչ մոռացության մատնված «Արմենիկումը», որը աշխարհում միակ տեղն է, ուր, ինչպես ասում էին, ամբողջությամբ բուժում են ՁԻԱՀ-ը: «Արմենիկումի» հարկային վնասը կազմում է 3 մլն դոլար: Գուցե վնասներ չկրելու համար վերջապես դադարենք աշխարհին «սպիդից» բուժելը, որ մեր ղադրը իմանան, թե այսպես չի լինի:

«Հովնանյան Ինտերնեյշնլը», որը կառուցում է Վահագնի թաղամասը, այսինքն՝ դեռ մի քանի տարի առաջ արդեն կառուցած-ավարտած պետք է լիներ, վնասով է գործում` մոտ 2 մլն դոլար: Ավելացված արժեքի հարկից ազատված, ադամանդ մշակող «Շողակնի» հարկային վնասը կազմում է մոտ 1 միլիոն դոլար:  Գուցե նրան պետք է ազատել նաեւ մնացած բոլոր հարկերից եւ մի բան էլ դոտացիա տալ պետական բյուջեից: Ցանկում են նաեւ «Գրանդ սանը»՝ մոտ 2,7 մլն դոլարի վնասով ու «Մասիս տաբակը»` ավելի քան կես միլիոն դոլարով: Ցանկում էլի հետաքրքիր ձեռնարկություններ կան, ու դրանց անդրադառնալու առիթներ գուցե կլինեն: Սակայն այս ցանկում չի զգացվում հեռուստաընկերությունների պակաս: Իսկ սա արդեն առանձին եւ լուրջ խոսակցության թեմա է: Տարիներ շարունակ իբր վնասով աշխատող, բայց իրենց զբաղեցրած հեռուստահաճախականություններից ոչ մի կերպ չհրաժարվող ու գնալով իրենց վնասները մեծացնող այս հեռուստաընկերությունները շուտով սկսելու են մեզ քարոզել, թե ում պետք է ընտրենք առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ: Համաձայնեք, սա իրոք հետաքրքիր է:  

Հայկ Գեւորգյան

Տպել
1327 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում