Երեւանում տեղի է ունեցել ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունու բարեգործական համերգը

23/06/2019 schedule13:23

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ամերիկահայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու՝ արդեն ավանդույթ դարձած դարձած բարեգործական համերգը, որն ամփոփում էր մաեստրոյի` վարպետության դասերով ուղեկցվող մարզային շրջագայությունը։

Հունիսի 1-ից Արծրունին վարպետության դասեր եւ համերգներ է իրականացրել Գորիսում, Ստեփանակերտում, Կապանում, Արգավանդում, Դիլիջանում, Վանաձորում եւ Աշտարակում։ Դրանց ընթացքում իրենց լավագույնը դրսեւորած մարզային երաժշտական դպրոցների աշակերտները գալա համերգին ելույթ ունեցան անվանի դաշնակահարի հետ:

«Այս համերգաշարերը նպատակ ունեն ներկայացնելու եւ քաջալերելու Հայաստանի եւ Արցախի երաժշտական դպրոցների շնորհալի սաներին։ Ես նպատակ ունեմ երիտասարդ սերնդին փոխանցելու իմ գիտելիքներն ու վարպետությունը, ճանաչելի դարձնելու նրանց եւ զարգանալու նոր հնավարություն ընձեռնելու»,- ասում է մաեստրո Արծրունին։

Կատարումների ցանկը ներառում էր Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Շոպենի, Շուբերտի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ծովինար Հովհաննսիյանի, Խաչատուր Ներսիսյանի ու Արամն Սաթյանի գործերից։

Համերգի վերջում Հայ օգնության ֆոնդը շնորհակալագիր հանձնեց Շահան Արծրունուն՝ տարիներ շարունակ պատանի երաժիշտներին աջակցելու, իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար։ Անվանի դաշնակահարը, ի երախտագիտություն երկար տարիների բարեկամության եւ աջակցության, մրցանակ ստացավ նաեւ Արամ Խաչատրյանի տուն թանգարանից։

Մարզային համերգաշարի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է, որը, համագործակցելով ՀՀ Մշակույթի եւ Արցախի մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունների հետ, կազմել էր հագեցած ու տպավորիչ ծրագիր։

Շահան Արծրունին ծնվել է Ստամբուլում։ Նախակրթարանն ավարտելուց հետո 1964թ մեկնել է Նյու Յորք՝ Ջուլիարդ քոլեջում մասնագիտական կրթությունը շարունակելու համար, եւ հաստատվել է այնտեղ։ Նրա ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Ալան հովհաննեսն ու Էդվարդ Միրզոյանը։ Արծրունին տեսական ուսումնասիրություններ է արել հայկական երաժշտության արմատների բացահայտման ուղղությամբ, զարգացրեկ դաշնամուրային կատարողական արվեստը։ Նա համերգներով է հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայ երաժշտությունը։

Մարդասիրությունն ու բարեգործությունն արվեստագետ Արծրունու գործունեության կարեւոր մասն է։ Նա բազմիցս է հանդես եկել բարեգործական համերգներով՝ օգնելու ու աջակցելու համար Հայաստանում ապրող խոցելի խմբերին՝ տարեցներին ու երեխաներին։  

Անվանի երաժշտին՝ որպես բարձրակարգ դաշնակահար, ըստ արժանվույն գնահատել են օտարազգի այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ջորջ Քրամբը, Լուիս Թալման, Ուիլյամ Մայերը եւ այլք։ Նրա մասին հոդվածներ են տպագրվել «The New York Times», «Fanfare», «Musical America», «American Record Guide», «La  Nacion», «Cumhuriyet» եւ այլ թերթերում ու պարբերականներում։

Տպել
1026 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն