Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակ է հղել հունիսի 23-ին նշվող Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ եւ նշել, որ Մայր Տաճարը հոգեղեն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հավատքի անդաստանում, եւ ազգի զավակների սրտերը ի սփյուռ աշխարհի կապված են այս անգին գանձին: Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջից։ 

Կոնդակում նշված է. ««Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» (Շարական):

Առ Աստուած գոհաբանական մաղթանքով եւ Սուրբ Էջմիածնի տօնի բերկրութեամբ հայոց նուիրական Մայր Աթոռից հայրական Մեր սէրն ու Հայրապետական օրհնութիւնն ենք բերում հաւատաւոր մեր ժողովրդին՝ ի հայրենիս եւ ի սփիւռս: Հաւատքի ճշմարիտ լոյսը, որ հայոց երկրում ծագել էր Սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալների քարոզչութեամբ, նորովի ճառագայթեց մեր ժողովրդի կեանքում: Առաքելապատիւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի տեսիլքով, Սուրբ Տրդատ թագաւորի ջանքերով ու հաւատացեալների ոգեշունչ մասնակցութեամբ վեր խոյացաւ համայն հայութեան Սրբութիւն Սրբոցը, մեր հաւատքի յաւերժական ջահը, Աստուծոյ հետ մեր անխախտելի ուխտի եւ աներեր հաւատարմութեան հիասքանչ վկայարանը՝ Սուրբ Էջմիածինը: Մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի էջքով աստուածային երկնառաք պարգեւներն ընդունեց մեր երկիրն ու ժողովուրդը:

Մայր Տաճարը հոգեղէն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հաւատքի անդաստանում, եւ ազգիս զաւակաց սրտերը ի սփիւռս աշխարհի կապուած են այս անգին գանձին: «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կան»,- պատկերաւոր նկարագրում է պատմիչը՝ մեր ժողովրդի դարաւոր էջմիածնասէր զգացումների բիւրեղացումը ամփոփելով այս վկայութեան մէջ: Արդարեւ, մեր ազգային-հոգեւոր կեանքում Սուրբ Էջմիածինը դարձել է աստուածահիմն ակունքը ամենայն օրհնութիւնների, առատաբուխ աղբիւրը հոգեւոր բարեզարդութիւնների, բաշխողը Սուրբ Հոգու շնորհաց առհաւատչեայ՝ սրբալոյս միւռոնի, քաջալերողն ու նորոգողը հայոց հաւատքի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաշակերտ իր տաճարով եղել է եւ միշտ կլինի ազգիս՝ Միածնի էջքով պսակեալ հոգեւոր սուրբ կենտրոնը, սերնդէ սերունդ փառքն ու պարծանքը, նուիրագործուած ու փայփայուած հայոց Բեթղեհէմը: 

Դարերի ընթացքին մեր ժողովուրդը՝ միշտ ունկնդիր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին, եկեղեցանուէր ոգով ու նախանձախնդրութեամբ նորոգել, բարօր ու շէն է պահել Սուրբ Էջմիածինը՝ որպէս քարեղէն վկայութիւն իր հոգեղէն ապրումների եւ նուիրական զգացումների, որպէս տաճարացում առ Բարձրեալն Աստուած մեծագոյն սիրոյ եւ ձգտումի: Ժամանակների հոլովոյթում Հայոց Հայրապետների հոգածութեամբ Մայր Տաճարը շարունակաբար բարեզարդուել է որմնանկարներով ու սրբապատկերներով, խորանների, զանգակատների եւ աւանդատների կառուցմամբ, նուիրական սրբավայրի հանդէպ մշտական խնամքով, որպէսզի յաւէտ փայլի ու շողարձակի Քրիստոսահաստատ սրբօրրանը, «քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»։

Լուսաւորչի հրաւէրն այսօր էլ արձագանքում է մեր կեանքում՝ բարգաւաճ ու պայծառ պահելու համայն հայութեան հոգեւոր սուրբ կենտրոնը: Մայր Տաճարը այսօր խիստ կարօտ է վերանորոգման, ամրակայման հրատապ աշխատանքների, որպէսզի զերծ մնայ փլուզման վտանգից: Մեր նուիրական սրբավայրը պահպանելու եւ ամրացնելու, պայծառակերպ բարեզարդելու նպատակով Մայր Աթոռում արդէն իսկ սկսուած են անհրաժեշտ նորոգութիւնները: Պահանջուող վերանորոգման աշխատանքները, սակայն, ծաւալուն են, եւ կարիքը կայ մեծ միջոցների, համայն հայութեան աջակցութեան: Եւ այժմ, սիրելիներ,Մենք ենք դիմում ձեզ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչով: Եկէք միասնաբար նորոգենք մեր ազգային-եկեղեցական կեանքի Սուրբ Խորանը՝ Մայր Տաճարը Սուրբ Էջմիածնի: Ձեր հոգու ջերմ զգացումներով, որ տածում էք հանդէպ Մայր Աթոռը, ձեր նպաստն ու ներդրումը բերէք մեր Սրբութիւն Սրբոցի վերանորոգման գործում, քանզի Սուրբ Էջմիածինը, որ միշտ սնել ու զօրացրել է բարեպաշտ զաւակներիդ ի հոգեւորս, այսօր ձեր կարիքն ունի, որպէսզի յարատեւ շարունակի իր առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում: Սուրբ Էջմիածնով միշտ պիտի ամուր պահենք մեր ուխտը առ Աստուած եւ մնանք համախմբուած հայրենիքի, ազգի եւ Եկեղեցու սիրով ու մեր նուիրական արժէքներով: Վստահութիւնն ունենք եւ հաւատում ենք, որ մենք կանք եւ մնացել ենք այն ազգը, որի հաւատոյ հռչակումն անփոփոխ է յանդիման ժամանակների, փորձութիւնների եւ դժուարութիւնների. «Մեզ հայր ճանաչում ենք Սուրբ Աւետարանը, եւ մայր՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Այս նախանձախնդիր ոգով, սիրելի զաւակներ Մեր, ձեր աջակցութիւնը բերէք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգութեանը՝ գնահատարժան գործեր յաւելելով ձեր բարեպաշտ կեանքին ու վաստակին:

Մայր Տաճարի նորոգութեան համար բերուող օգնութիւնները համակարգելու նպատակով Գերագոյն Հոգեւոր Խորհրդի կողմից հաստատուել է աշխատանքային խումբ՝ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի գլխաւորութեամբ: Մեր յորդորն է աշխարհասփիւռ մեր թեմերին, ծուխերին, հաւատաւոր հայորդիներին՝ ըստ ամենայնի գործակցելու Մայր Տաճարի նորոգութեան աշխատանքային խմբի հետ՝ սրտաբուխ նուիրատուութիւններով ու զօրակցութեամբ մասնակցութիւն բերելու Քրիստոսահիմն մեր Սրբավայրի բարենորոգութեան նուիրական գործում:

Ի խորոց սրտի աղօթում ենք, որ Բարձրեալ Տէրը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ պահպանի ձեզ, սիրելի հաւատաւոր եւ հաւատարիմ զաւակներ Մեր, պարգեւի բիւր բարիքներ եւ ամուր պահի եկեղեցանուիրումի, ազգանուիրումի ու հայրենասիրութեան ձեր ոգին: Թող Աստուծոյ շնորհները հովանի լինեն ազգիս հայոց եւ միշտ խաղաղ ու անսասան պահեն մեր հայրենիքը, ամուր՝ մեր պետականութիւնը, յաւէտ շէն ու պայծառ՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա՛, եւ զերկրպագուս անուանդ Քում պահեա՛ ի խաղաղութեան». ամէն»:

Տպել
2439 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին