Գույք՝ գազի դիմաց. Վալոդը փողը չի տալիս

24/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 24-ի համարում

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վաճառքի գործարքը, որն ավելի պարզ նկարագրվում է «Գույք` գազի դիմաց» անվանմամբ, հետաքրքիր զարգացումներ է ստանում: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, ինչպես արդեն բազմիցս նշվել է, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 5-րդ բլոկի դիմաց վճարելու է 248 մլն դոլար երեք տարվա ընթացքում: Դրանից միայն առաջին վճարումն է «կենդանի» փող` մոտ 60 մլն դոլար: Մնացածը, ըստ էության, վճարելու է գազի տեսքով, որն էլ հնարավորություն է տալու ՀՀ կառավարությանը սուբսիդավորել սպառողների գազի սակագնի մի մասը:  Արդեն դարի գործարք հռչակված այս մեքենայությունը «զբոյ» է տվել: Ռուսները, ըստ ամենայնի, չկամություն են դրսեւորում վերը նշված 60 մլն դոլարը վճարելու հարցում: Դեռ այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ գործարքը այսօր արդեն պետք է ավարտված լիներ:

Այսինքն՝ ընդունման-հանձնման գործընթացը պետք է արդեն ավարտված, փողն էլ փոխանցված լիներ: Սակայն ՀՀ էներգետիկայի նախարարությունում սկսել են վերանայել նախկինում կնքած պայմանագիրը: Այդ փոփոխությունները մշակելու նպատակով Երեւանում է գտնվում նաեւ «Գազպրոմի» պատվիրակությունը: Եւ ուրեմն այդ ի՞նչ խնդիր է ծագել: ՀՀ էներգետիկայի նախարարությունում որեւէ լուրջ խնդրի առկայությունը պաշտոնապես հերքում են՝ ծագած իրավիճակը պայմանավորելով ինչ-ինչ տեխնիկական-փաստաթղթային մանրուքներով: Սակայն ոչ պաշտոնապես նշում են, որ գոնե այս տարի այդ փողը ստանալու հեռանկարը կարծես թե անիրական է: Այդ պատճառով էլ հետաձգվում է 5-րդ բլոկի ընդունում-հանձնումը: Նախարարությունում կասկածներ են հայտնում, որ ժամանակ ձգձգելով՝ ռուսական կողմը ձգտում է վճարման այլ մեխանիզմներ գտնել եւ դրանք հայկական կողմին պարտադրել:

Խնդիրն այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգի մեծագույն մասը իրենով անելու վրա ռուսները ոչ մի կոպեկ «կենդանի» փող երբեք չեն տվել: Եւ դա ակնհայտ փաստ է: Առաջին էներգետիկ ենթակառուցվածքը, որ դարձավ «Գազպրոմինը», «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 45 տոկոսն էր: Դրա դիմաց ռուսները վճարեցին 148 մլն դոլար, բայց գազի տեսքով, մի քանի տարվա ընթացքում: Ոչ մի կոպեկ չի վճարվել նաեւ ՀԷԿ-երի «Սեւան-Հրազդան» կասկադի դիմաց: Ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ը դրա դիմաց իբր վճարել է 25 մլն դոլար, բայց սա միֆ է: Կասկադը «ՌԱՕ ԵԷՍ»-ը վերցրել է հայկական ատոմակայանի վառելիքի մատակարարման համար Հայաստանի ունեցած պարտքի դիմաց: Հրազդանի ՋԷԿ-ը ռուսական սեփականություն դառնալու դիմաց եւս ոչ մի կոպեկ չի վճարվել:

Սա իրականացվել է «Գույք` պարտքի դիմաց» հայտնի գործարքով, որի արդյունքում Ռուսաստանը ընդամենը զիջեց իրեն Հայաստանի ունեցած պարտքի մի մասը: Միակ բացառությունը կարող էր համարվել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռք բերման գործարքը, որի դիմաց «ՌԱՕ ԵԷՍ»-ը պետք է վճարի 70 մլն դոլար «կենդանի» փող, այն էլ ոչ թե Հայաստանին, այլ «ՀԷՑ»-ի սեփականատիրոջը` «Միդլենդ Ռեսուրսեզին»: Սակայն անցած տարի հայտարարված այս գործարքը գոնե այս պահի դրությամբ դեռ չի կնքվել, եւ այս պարագայում եւս կասկածներ են հնչում, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը կարող է քննարկել եւ առաջարկել վճարման այլ մեխանիզմներ: Այս ամենը հաշվի առնելով՝ էներգետիկայի նախարարությունում կասկածներ են հայտնում, որ ռուսական կողմը պարզապես չի ուզում խախտել ավանդույթը եւ իր կողմից ձեռք բերվելիք գույքի` 5-րդ բլոկի դիմաց վճարման այլ մեխանիզմներ է մտմտում: Եւ սա պետք է բնական համարել:

Այս գործարքը բացառապես քաղաքական է, եւ դրանում տնտեսական նպատակահարմարություն փնտրելու բոլոր ջանքերը ի սկզբանե անհաջողության են մատնված: Խնդիրն այն է, որ Հրազդանի ՋԷԿ-ի եւ դրա 5-րդ բլոկի պես շինություններ Ռուսաստանում ահռելի քանակությամբ կան: Ըստ որոշ հաշվարկների՝ դրանց թիվը հարյուրներով է հաշվարկվում: Եթե առաջնորդվենք տնտեսական նպատակահարմարությամբ, ապա ռուսական ընկերությունների համար շատ ավելի ձեռնտու կլիներ ոչ թե ձեռք բերել այլ երկրներում նմանատիպ կայաններ եւ դրա դիմաց ինչ-որ գումար վճարել, այլ վերակառուցել հենց իրեն պատկանող այդ կայանները, ինչը մի քանի անգամ ավելի էժան կնստեր:

Ու թերեւս այս գիտակցումն է հենց բարդույթավորում ռուսներին: Նրանք գիտեն, որ գործարքը զուտ քաղաքական է, եւ չեն ուզում դրա դիմաց «կենդանի» փողեր վճարել, ինչը տվյալ դեպքում զուտ տնտեսական կատեգորիա է: Եւ հենց սա արդեն որոշակի խուճապ է առաջացրել մերոնց մոտ: Բայց էներգետիկայի նախարարությունում որոշակի զգուշությամբ համոզմունք են հայտնում, որ վաղ թե ուշ գումարը, այնուամենայնիվ, վճարվելու է, թեկուզ եւ հաջորդ տարի: Խնդիրն այն է, որ այդ գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ պետական բյուջե, այլ այն կառույցին, ում հաշվեկշռում դեռ գտնվում է 5-րդ բլոկը` ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին: Իսկ այս հաշվի, պատկերավոր ասած, կառավարիչը ՊՆախարար Սերժ Սարգսյանն է:

Ի՞նչ է լինելու այդ գումարը, ի՞նչ նպատակներով է օգտագործվելու, այսօր չի կարող ասել ոչ ոք, բացի անձամբ Սերժ Սարգսյանից: Եւ այն անհանգստությունը, որ այսօր նկատվում է այդ գումարների ուշացման շուրջ, ըստ ամենայնի, պայմանավորված է հենց նրանով, որ նպատակները, որոնց պետք է ուղղվեին այդ գումարները, կարող են չիրականանալ: Իսկ սա կստիպի հենց Սերժ Սարգսյանին ինչ-որ միջոցներ ձեռք առնել գումարը ռուսներից ստանալու ուղղությամբ: Մի խոսքով, Սերժ Սարգսյանի մատը մի անգամ եւս պետք է խառնվի գործին:

Հայկ Գեւորգյան

Տպել
1480 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին