«Իմ քայլը» դեմ քվեարկեց գործադիրի ներկայացրած «Փաստաբանության մասին» նախագծին՝ պատճառաբանությամբ, որ կա անփույթ աշխատանք

Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց։ Այս օրենքը կարգավորում է փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու, փաստաբանական մասնագիտական միավորում ստեղծելու եւ այն կառավարելու, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կարգերը, եւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

Օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Բանն այն է, որ, ինչպես հայտարարեց խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, մի շարք ընթացակարգային խնդիրներ կային։

Կարապետյանն ասաց, որ երկրորդ ընթերցմանն ընդառաջ խմբակցություններն իրենց առաջարկները ներկայացրել են հանձնաժողովի նիստից օրեր եւ ժամեր առաջ, եւ կառավարության ներկայացուցիչը ժամեր առաջ է ծանոթացել դրանց հետ։ Պատգամավորը հայտնեց, որ նախագծում տեղ են գտել առաջարկություններ, որոնք չեն քննարկվել հանձնաժողովում, որից հետո Կառավարության ներկայացուցիչը ասել է, որ որոշ խնդրահարույց հարցեր տեխնիկապես առաջ են քաշել, բայց կայքում նախագիծն այն տարբերակով է, ինչ առաջ էր։

«Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից եւ իրավական փորձաքննության արդյունքները եւս չեն քննարկվել»,- ասաց Կարապետյանը՝ առաջարկելով նախագծին դեմ քվեարկել։

20 րոպե ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության․ կողմ քվեարկեց 24, դեմ՝ 65 եւ ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Ըստ այդմ՝ նախագիծը չընդունվեց։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վարման կարգով հայտարարեց, որ սկզբունքորեն ամբողջ տեքստն ընդունելի էր, բայց ամփոփաթերթիկի եւ բուն տեքստի մեջ կային հակասություններ, չքննարկված մաս։ Բաղդասարյանը կառավարությանն առաջարկեց աշնանը նախագծի շտկպված տարբերակը ներկայացնել։

Տպել
4939 դիտում

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն

Ջավախքում 32-րդ անգամ տոնեցին աշուղ Ջիվանուն նվիրված տոնը

Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Արտաշատի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար՝ պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը. բաց նամակ վարչապետին

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել

Իդլիբում ավիահարվածների հետեւանքով մոտ 60 մարդ է զոհվել

Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշել է ազատվել աշխատանքից

Արթուր Վանեցյանը ներկա է «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմփս» խաղին

Լոռու մարզային հոգենյարդաբանական հիվանդանոցը նոր տնօրեն ունի

Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է