ՀՀ-ն Վրաստան-Ռուսաստան լարվածությունը հանելու համար պատրաստ է երկկողմ օդային ուղեւորափոխադրում իրականացնել. Ճաղարյան

Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին՝ ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության եւ հնարավորությունների ճշտման նպատակով:

Ճաղարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ 3 ավիաընկերություն, որոնց ինքը դիմել է` «Արմենիա», «Տարոն Ավիա» եւ «Ատլանտիս Եուրոփիան», հայտարարել են իրենց պատրաստակամությունը աջակցել՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումների ոլորտում ստեղծված լարվածությունը հանելու համար: Ճաղարյանի խոսքով՝ այդ ընկերությունները 5 օդանավերով պատրաստ են մասնակցել գործընթացին, դրանց թիվը կարող է ավելանալ եւս 2-ով: Նա արդյունքների մասին զեկուցագիր է գրել վարչապետին եւ առաջարկել է ՀՀ-ի աջակցությունը ցույց տալու պատրաստակամության մասին հայտարարություն անել:

Հարցին՝ կողմերից որեւէ մեկի հետ հնարավո՞ր է քաղաքական խնդիր առաջանա, Ճաղարյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, ես 2 կողմերին էլ առաջարկել եմ հավասարապես օգտագործել մեր օդային տարածքը եւ մեր ունեցած հնարավորությունները: Դա շատ մարդկային, շատ տրամաբանական եւ շատ ընկերական մոտեցում է՝ 2 պետությունների համար էլ: Ընդ որում, լարվածությունը ոչ թե պետությունների միջեւ է եւ ոչ թե քաղաքական լարվածություն է, որ մենք որեւէ մեկի կողմը բռնելու դեպքում մյուսից ունենանք կամ հակազդեցություն կամ չհասկացողություն, այլ ընդամենը ռուսական կողմը, հաշվի առնելով Վրաստանի ներքին իրավիճակը, իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գերադասել է դադարեցնել օդային փոխադրումները Վրաստանի հետ: Դա միջպետական լարվածություն չի, այլ Վրաստանի ներքին պետական լարվածության հետեւանքն է: Բացի դրանից իմ առաջարկությունը 2 կողմերին հավասարապես վերաբերվում է: Այն, որ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Ռուսաստանից տեղափոխվել Վրաստան եւ հակառակ ուղղությամբ, դա փաստ է եւ ինչ-որ լուծում պետք է գտնվի: Ինչո՞ւ այդ լուծումը 2 կողմերի համար էլ բարեկամական Հայաստանի միջոցով չկատարվի»:

Դիտարկմանը, թե սա նաեւ տնտեսապես կարող է Հայաստանին օգնել, Ճաղարյանն արձագանքեց. «Ես չէի ուզի անդրադառնալ տնտեսական օգնության հարցին: Այստեղ խնդիրն ավելի շատ բարոյական եւ մարդկային է, քան տնտեսական»:

Ճաղարյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ է արգելքները սկսելու առաջին իսկ պահից այդ փոխադրումներն իրականացնել: «Իրականում մենք ոչ մի խնդիր չենք ունենա: Մենք չունենք սահմանափակում Վրաստանի հետ օդային փոխադրումներում, մենք չունենք սահմանափակում Ռուսաստանի հետ օդային փոխադրումներում»:

Հարցին՝ ինչ-որ հաշվարկ կա՞ թե որքան ուղեւորահոսքի մասին է խոսքը, Ճաղարյանը պատասխանեց. «Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ օրական կատարվում է 7 թռիչք, որոնցից 3-ը կատարում է վրացական ավիաընկերությունը, 4-ը՝ ռուսական: Ես համոզված եմ, որ հիմա ռուսական ավիաընկերությունները կդիմեն հայկական օդային ավիացիայի իշխանություններին՝ իրենց հաճախականությունը Մոսկվայի ուղղությամբ բարձրացնելու համար: Ամեն դեպքում վստահ եմ, որ օրը 4 օդանավի թռիչք կլինի: 4 օդանավը մոտավորապես 600 հոգի է: Կարծում եմ, որ դրանցից մի մասը կբերեն ռուսական ընկերությունները, իսկ վրացական ընկերությունը հնարավորություն չի ունենա կատարել ուղեւորների տեղափոխումը այդ ուղղություններով եւ նրանց մեծ մասը կտեղափոխվի Հայաստանով: Այսինքն, այդ ուղեւորները իրենք կտեղափոխվեն՝ Հայաստանով գնալու համար: Վրաստանը կգերադասի Հայաստանով՝ հայկական ընկերությունով գնալ, քան ռուսական ընկերությունով: Բացի դրանից վրացական ավիաընկերությունը ուներ մի քանի թռիչք դեպի Վորոնեժ, Կազան եւ Ուֆա, ես կարծում եմ, որ դրանք չեն դադարեցվի, կարող է նկատվի դրանց պակասություն, բայց միեւնույն է՝ այդ ուղեւորահոսքը նույնպես պետք է տեղափոխվի Հայաստան կամ կհամալրի Մոսկվայի ուղղությունով գնացող ուղեւորների քանակը»:

Հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանից ուղեւորափոխադրումներ իրականացվեն Հայաստան, իսկ Հայաստանից արդեն ցամաքային ճանապարհով դեպի Վրաստան, Ճաղարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կլինի այդպիսի տարբերակ»:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ թե՛ «Զվարթնոց» եւ թե՛ «Շիրակ»-ի օդանավակայաններում չվերթներ ընդունելու որեւէ սահմանափակում չկա՝ անկախ քանակից:

Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: Հանրային դժգոհության առիթը հունիսի 20-ին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալել էին որպես վրացական պետականության նվաստացում: Վրացի ընդդիմադիր պատգամավորները տապալել էին նիստը, ինչից հետո Վրաստանի մայրաքաղաքում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջեւ:

Տպել
4342 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը