Հայաստանն էլ նույն երկիրը չէ, Հայաստանում կարելի է ներդրում անել եւ փող աշխատել. ամերիկահայ գործարար

01/07/2019 schedule23:10

Այս կարծիքին է Հայ-ամերիկյան գործարար խորհրդի անդամ, բժիշկ Հովհաննես Տեր- Զաքարյանը

Մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Տեր-Զաքարյանը ապրում է ԱՄՆ-ում արդեն 40 տարի:

30 տարի է նա գլխավորում է իր իսկ կողմից հիմնադրած Medical Clinic and Laboratory Services  և Angel Wings Urgent Care կլինիկաները: Մեր զրուցակիցը Կալիֆորնիայում ապրող այն հայերից է, որոնք քաջատեղյակ են հայաստանյան իրադարձություններին: Կատակում է, թե ինքն ԱՄՆ բնակիչ է, որն ամեն գիշեր Հայաստանում է: Տեր-Զաքարյանն ակտիվորեն ներգրավված է Կալիֆորնիայի՝ հայ համայնքի քաղաքական-տնտեսական գործընթացներում: Հայաստանում հռչակված քաղաքական ու տնտեսական հեղափոխության վերջնական հաղթանակի մասին իր պատկերացումները փորձում է իրացնել Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի շրջանակներում: Կազմակերպության նպատակը հայ-ամերիկյան գործարար կապերի աշխուժացումն ու ԱՄՆ-ից ներդրումային ծրագրեր Հայաստան ուղղելն է:

Տեր-Զաքարյանի հետ զրույցը սկսեցինք համայնքում տեղի ունեցած վերջին իրադարձությունից՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ այցից ԱՄՆ:

- ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանն, ԱՄՆ-ում էր: Ինչպե՞ս եք գնահատում առաջին տիկնոջ՝ բավականին հագեցած օրակարգով այցը ԱՄՆ։

- Շատ դրական եմ գնահատում այցն, այն իսկապես կարևոր իրադարձություն էր համայնքի կյանքում։ Առհասարակ, թավշյա հեղափոխությունն էր հսկա իրադարձություն հայ համայնքի կյանքում: Այստեղ էլ շատերս գիտակցում ենք, որ տեղի ունեցածն առաջընթաց քայլ է բոլորիս համար: Այսօր քննարկում են՝ ի՞նչն է փոխվել, ի՞նչը՝ ոչ: Բավարա՞ր են այդ փոփոխությունները, թե՞ կարելի էր ավելին: Գիտեք պետք է ուղիղ նայել իրականության աչքերին, արձանագրել, որ հեղափոխությամբ ամրագրել ենք Նոր Հայաստան, և հիմա պետք է ամեն մեկս մեր ջանքը ներդնենք երկրի պետականությունն ուժեղացնելու ուղղությամբ: Մենք պետք է ու կարող ենք ունենալ ուժեղ Հայաստան. դրա համար ամեն մարդ իր լուման պիտի դնի: Սա նման է շենքի՝ հիմքը դրած է, ամեն մեկը պիտի իր քարը դնի շենքի ամբողջական տեսքի համար:

- Օրինակ, ձեր լուման ո՞րը կարող է լինել:

- Մեր կազմակերպության լուման այսպես եմ պատկերացնում՝ մենք հայ-ամերիկյան գործարար խորհուրդի միջոցով տարածենք տեղեկությունն այն մասին, որ Հայաստանն էլ նույն Հայաստանը չէ, Հայաստանում կարելի է ներդրում անել և փող աշխատել: Տեղեկությունները, թե մեր երկրում բարենպաստ պայմաններ չեն եղել, պետք է հասցեագրենք անցյալին, իսկ այսօր համոզենք ու ապացուցենք, որ բոլոր բարենպաստ պայմանները կան Հայաստանի հետ գործարար կապերը ուժեղացնելու և լավացնելու։

- Այդ ինֆորմացիան ո՞ր շրջանակի հետ եք share անում:

- Առաջին հերթին ես share եմ անում իմ հիվանդների հետ, որովհետև ամենաշատ նրանց եմ տեսնում: Դուք կասեք, բայց ձեր հիվանդների մեջ էլ, բնականաբար, բոլորը ներդրում անող չե՞ն: Այո, բայց կապ չունի, դրական խոսակցություններն ու մթնոլորտի ճիշտ սպասարկումը կարող են աշխատել շատ արդյունավետորեն: 

- Դուք կառույցի խորհրդի անդամ եք: Այս պահին կա՞ նախաձեռնություն կամ ծրագիր, որի իրականացման հնարավորությունները քննարկվում են Հայաստանի գործող իշխանության որևէ շրջանակի հետ: Կամ պատրաստվո՞ւմ եք նման քննարկման:

- Այո, կան: Այս պահին կազմակերպության ներկայացուցիչների միջև քննարկվում են ծրագրեր: Բոլորն էլ հետաքրքիր ու կարևոր են, բայց կառույցի անդամները կորոշեն, թե դրանցից որո՞նք են առաջնահերթ: Մեր նպատակն է գործարար կապերի աշխուժացումը: Օրինակ, տեսեք, կազմակերպության մեր ընկերներից մեկը առաջարկեց Շիրակի մարզում Աշոցքի շրջանում, որտեղ եղանակային անբարենպաստ պայմաններ են, ստեղծել գյուղատնտեսության համար սարքավորումների կայան: Այն կարելի կլինի տալ վարձով գյուղացիներին՝ մատչելի գներով: Մարդիկ չեն դժվարանա վարուցանքի կազմակերպման ժամանակ, հետն էլ հետաքրքիր, աշխատանքը խթանող ծրագրեր կմշակվեն: Կարծում եմ՝ փոքր բաներից է պետք սկսել:

- Վարչապետը հայտարարել է հեղափոխության երկրորդ փուլի՝ տնտեսական հեղափոխության մասին: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անի դրսում ապրող հայ մարդը, որպեսզի դառնա մասնակից այդ գործընթացին: 

- Դրսում ապրող հայերը պետք է փորձեն հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով ներդրումային ծրագրեր տանել Հայաստան: Փող ու ներդրում է պետք՝ մեծ կամ փոքր: Տնտեսական աշխուժությունը մի օրում չի գալիս. օրենսդրական փոփոխություններ, տարբեր երկրների հետ բիզնեսը խթանող համաձայնագրեր, հարկային փոփոխություններ, այո, պետք են: Բայց մեր անելիքը դա չէ, մեր անելիքը հորդորելն ու հրավիրելն է մարդկանց՝  գալ, փորձել մտնել տնտեսական դաշտ, ներդրումային դաշտ եւ անձնապես համոզվել, որ իրեն չեն խանգարի: Մեր կազմակերպության անելիքն է նախ հասկանալ ու հետո բացատրել, թե ի՞նչ ներդրումային հնարավորություններ կան Հայաստանում։ Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը պետք է ուղղորդի՝ ցույց տալով այն բնագավառները, որտեղ կարելի է շահեկան բիզնես նախագծեր իրականացնել: 

Մենք ունենք մի բան, որն աշխարհի ժողովուրդներ չունեն՝ 10 միլիոնանոց սփյուռք: Այդ ներուժը լավագույնս կարող է օգտագործվել տուրիզմի մեջ: Տուրիզմի զարգացման ներդրումային փաթեթներ կարելի է մշակել: 5-10 տարով տալ մասնավորին՝ պարտադրել ճանապարհները բարեկարգել, ծառայություններ ներդնել ու մատուցել: Ընդամենը պետք է թույլատրել բիզնեսմեններին այդպիսի նախագծերով մտնել Հայաստան: Բիզնեսն ինքն իրեն կզարգացնի, պետք չի անընդհատ քիթը խոթել այնտեղ: Կարևորը ճիշտ ստարտն է:

- Ձեր ոգևորությունն ու լավատեսությունը իշխանության նկատմամբ վստահությունից է գալի՞ս:

- Հեղափոխությունը շատերիս է լավատես դարձրել: Անշրջելի բան է տեղի ունեցել: էսօրվա վարչապետը կարող է վաղը չլինել, բայց Հայաստանը կշարունակի մեջքը ուղղած ապրել: Ուժեղ Հայաստան ունենալու լավագույն ձևը տնտեսությունը կարգի բերելն է: Թե չէ, հա կլինենք, բայց կլինենք մի աղքատ երրորդ երկիր, որի մասին կարեկցանքով կհիշեն կամ չեն հիշի: Թավշյա հեղափոխության հետևանքով այսօր ունենք խելացի, նորմալ վարչապետ, որը չի կարող տնտեսական հաջողության չտանել երկիրը: Միայն չխանգարեն՝ մնացածը լավ է լինելու:

-Ո՞վ չխանգարի:

- Այն մարդիկ, որոնք հիմա իշխանության մեջ չեն, բայց առաջ եղել են: Բնական է դրանց ձգտումը հետ վերադառնալու, բայց դա այլեւս անցյալ է, բացառում եմ այդ ուժերը հետ վերադարձը: Մենք վստահ ենք, որ Հայաստանը լավ ապագա ունի, եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք մի քար ավել դնելու նոր կառուցվող շենքի համար: Չենք կարող սպասել, երբ պետությունը կամ Փաշինյանը մեզ կօգնեն: Ամբողջ լրահոսը էդ է՝ գնում-գալիս Փաշինյանին նամակ են գրում՝ էս արա, էն արա: Ամեն նամակ գրող, որ ինքը առաջին հերթին մի բան անի՝ ավելի արագ կհասնենք արդյունքի: Մի՛ կեղտոտի երկիրդ, մի՛ փչացրու այդ երկրի բնությունը, ծառ տնկի՛ր ու մի՛ կտրիր էդ ծառը: Ամեն բան մեր գլխի մեջ է։ Հեղափոխությունն էլ մեր մտքերում ու մոտեցումներում պետք է լինի: Ու կլինի:

Գոհար Վեզիրյան, Կալիֆորնիա

Տպել
4743 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին