Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Ժնևում հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։

Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր են փոխանակել «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։ Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։ Ա

յս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Որպես կառավարության զարգացման օրակարգի առաջնահերություն՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը։

Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։

Տպել
255 դիտում

Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելու համար թույլ տար ծառ կտրեին, իրեն էլ գովեին ու կենացը խմեին. Արամ Սարգսյան

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ

Դա կխանգարի այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով. Դավիթ Գրիգորյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա

Ամասիայում բացվեց բրդի գործարանը (լուսանկարներ)

Գոմի դռանը պայթուցիկ են դրել․ սեփականատերը պայթյունից մահացել է․ մանրամասներ՝ Սիսիանի պայթյունից

ՀՀ-ի ու Ղազախստանի փոխվարչապետերը քննարկել են միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը

Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել. Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ժամանեց ԲԴԽ

Ապօրինի անտառահատումները հսկայական եկամուտ են ապահովել 10-15 ընտանիքի համար. ովքեր են ոտնահարում «լափելու իրավունքը»

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները