Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Շիրակի մարզի Կամո գյուղում հունիսի 25-ին դժբախտ դեպք է գրանցվել: Սեփական տան զուգարանում մահացած է հայտնաբերվել նույն գյուղի բնակիչ 29-ամյա Հարություն Կիրակոսյանը: Տղայի դին գտել են հարեւանները: ՀԺ-ի հետ զրույցում Կամոյի վարչական ղեկավար Ռոբերտ Ղազարյանը պատմեց, որ ժամը 11:00-ի սահմաններում գյուղացիներն ահազանգել են իրեն եւ պատմել կատարվածի մասին: Մինչեւ դեպքի վայր հասնելը վերջինս տեղյակ է պահել ոստիկանությանն ու տարածքում գտնվողներին խորհուրդ է տվել դին չտեղաշարժել, տարածքում ոչնչի ձեռք չտալ: 

Դեպքի մասին վարչական ղեկավարը պատմեց հետեւյալը. «Տղան 7 տարեկանից էպիլեպսիա է ունեցել, գրանցված է եղել Ախուրյանի հիվանդանոցում, որտեղից միշտ անվճար դեղորայք է ստացել: Այս վերջին տարում նոպաները հաճախակի են դարձած եղել: Այս առավոտ էլ մայրը ժամը 09:00-ին տնից դուրս է եկել, գնացել Ախուրյան, որ դեղերը ստանա: Այդ ժամանակահատվածում էլ տղան գնացել է զուգարան, որը տնից մոտ 20 մետրի չափ վերեւ էր: Ու հեչ մարդ հազրի չի եղել, թե էդ երեխեն ուր է գնացել: Էդ պահին էլ նոպա է ունեցել: Հարեւանները սկզբում ձայն են տվել, տեսել են արձագանքող չկա, հետո նկատել են, որ զուգարանում մարդ կա, մոտեցել, դուռը ծեծել են, տեսել են, որ չեն արձագանքում, բայց զգացվել է, որ ներսում մարդ կա: Դուռը ներսից փակած է եղել, եւ ընկնելու պահին էլ հավանաբար գլխով հարվածել է: Մարել, ընկել է դռան վրա էլի: Փոքր է եղել զուգարանը, ինքն էլ չաղ, հարյուր քանի կիլանոց տղա էր: Գլխով խփել, մնացել, էլ չի շարժվել: Եթե դուռը բաց եղներ, հնարավոր է, որ դուրս ընկներ, հետո քիչ-քիչ ուշքի գար: Բայց մեջն է մնացել, 1 ժամ, 2, կամ 3 ժամ: Մինչեւ գտել են, արդեն մահացած էր: Որ պոկել են իրան դռնից, էդ իկրա խփած տեղը քթի ու բերանի կողմերը ինչ-որ վնասված է էլի, արյունի պես բաներ կա: Ժամը 11-ին են գտել, բայց ընձի կթվա 9-ի կողմերն է էղել, մամայի Ախուրյան գնալուց հետո»:

Հարությունից բացի ընտանիքը մեկ տղա եւ մեկ աղջիկ էլ ունի: Տղան ամուսնացած է, բնակվում է Ռոստովում: Աղջիկը եւս ամուսնացած է, ապրում է Փանիկում: Հայրը՝ Ջիվանը, 20 տարի առաջ է մահացել: Հարությունը Կամոյում մոր հետ էր ապրում:

Տպել
4730 դիտում

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները