Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը

26/06/2019 schedule10:21

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին: Իր խոսքում Վահան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին մշտապես հայ դիզայներին և մոդելավորողներին աջակցելու հարցում:«Fashion Forum Yerevan 2019»-ը անցկացվում է Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի, Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:Աննա Հակոբյանն արդեն մեկ տարի է իր աջակցությունն է հայտնել հայ դիզայներներին և կրում է բացառապես հայկական արտադրության իրեր` այդ կերպ խթանելով նրանց գործունեությունն ու հայկական արտադրությունը դարձնելով ավելի ճանաչելի:

Տպել
1027 դիտում

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել