Բազում եւ Ազնվաձոր համայնքների ղեկավարները դեմ են Լեռնապատին միանալուն. Վանաձորն ավելի մոտ է ու հարմար

Համայնքների առաջիկա խոշորացման մասով թեպետ որեւէ հստակ քննարկում կամ իրավական ակտ դեռեւս չկա, սակայն Լոռիում տարածված խոսակցությունների համաձայն՝ նախատեսվում է խոշորացման ժամանակ Արջուտ, Ազնվաձոր, Հալավար եւ Բազում համայնքները միացնել Լեռնապատ համայնքին: Բնակիչները, սակայն, տարակարծիք են: Բազում եւ Լեռնապատ համայնքները գտնվում են Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի աջ եւ ձախ կողմերում, իսկ Լեռնապատ համայնքը՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին: Ասել է թե՝ հակառակ ուղղության վրա: Լեռնապատին ամենամոտը թերեւս Հալավար համայնքն է: Նույն ուղղության վրա է նաեւ Արջուտ համայնքը:

ՀԺ-ն այսօր զրուցել է Լեռնապատի հակառակ ուղղության վրա գտնվող Ազնվաձոր եւ Բազում համայնքների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն ու սպասվող խնդիրները:

Մեզ հետ զրույցում 620 բնակիչ ունեցող Ազնվաձորի համայնքապետ Նարեկ Հովսեփյանն ասաց, որ Ազնվաձորը, ելնելով աշխարհագրական դիրքից, նպատակահարմար չէ միացնել Լեռնապատ համայնքին. «Միջհամայնքային ճանապարհ դեպի Լեռնապատ մենք չունենք, Ազնվաձորից դեպի Լեռնապատ մոտ 20 կմ է, ինչը բավականին հեռու է»,-ասաց նա: Համայնքապետն ասում է, որ հատուկ որեւէ քննարկում բնակչության հետ դեռեւս չի արվել, սակայն գյուղում զրույցների ընթացքում բնակիչները միաբերան նշում են, որ խոշորացմանը դեմ են. «Դժգոհությունները շատ են այդ մասով, նախ առաջինը ուղղակի դեմ են խոշորացմանը, եւ հետո՝ աշխարհագրական դիրքը, բայց եթե խոշորացումն անխուսափելի է, առաջ է գալիս արդեն աշխարհագրական դիրքը: Մենք մեր գյուղով որեւէ մեկին չէինք ցանկանա միանալ, բայց եթե դա անխուսափելի է՝ ապա Վանաձորին»,-հավելեց Նարեկ Հովսեփյանը:

Բազում գյուղը մարզկենտրոն Վանաձորից հեռու է ընդամենը մի քանի կիլոմետր, իսկ ահա Լեռնապատ համայնքից, որին ցանկանում են միացնել, մոտ 15 կմ: Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանը եւս սխալ է համարում գյուղը Լեռնապատին միացնելը: Ասում է՝ Վանաձորն ամենահարմար տարբերակը կլիներ բնակիչների համար, քանի որ բազումեցիների կապը մարզկենտրոնի հետ անհամեմատ մեծ է. «Մարզպետը մեզ տեղեկացրել է, որ մենք պետք է միավորվենք Լեռնապատի հետ, խոստացել են հանդիպել ժողովրդի հետ, լսել նրանց դիրքորոշումը…»,-ասաց համայնքապետը՝ նշելով, որ թեպետ կոնկրետ քննարկումներ չեն արվել, սակայն գյուղացիների մի մասը կողմ է խոշորացմանը, մի մասը՝ դեմ. «Մեկն ուզում է միանալ, մյուսը՝ ոչ, մեկն էլ Լեռնապատին միացմանն է դեմ: Ես առաջարկում եմ Ազնվաձորն ու Բազումը դարձնել մեկ համայնք, 2-րդ տարբերակով՝ մեզ միացնել Վանաձորին, քանի որ ժողովրդի հաճախելիությունը մարզկենտրոն հարմար է, մարդիկ ինչ-որ հարց լուծելու դեպքում անմիջապես կգնան Վանաձոր, իսկ այսօր եթե միացնեն Լեռնապատին, պետք է մի հատ տրանսպորտ նստենք գնանք Վանաձոր, մի հատ նստենք գնանք Լեռնապատ, հետո նորից հետ գանք գյուղ… տեղով խնդիրներ են, իսկ Վանաձորին միացնելը շատ դրական կլիներ»:

Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը կողմ է ոչ միայն խոշորացմանը, այլ նաեւ տվյալ համայնքները իրենց գյուղին միացնելուն. «Եթե ընդհանուր խոշորացում է նախատեսված, ուրեմն պետք է աշխատենք ու ժողովրդի կամքն արտահայտենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ Ազնվաձոր եւ Բազում համայքների ղեկավարները նշում են, որ աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ նպատակահարմար չէ միացումը, Աբազյանն ասաց. «Նախ էսօր տեխնոլոգիական դարում ենք ապրում, այնպես չէ, որ եթե միացնեն, ինչ-որ խոչընդոտ կառաջանա, ցանկացած հարց հնարավոր է լուծել…ժողովուրդն ասում է, թե այստեղից այնտեղ ոնց պետք է գնանք, բայց ցանկացած հարց կլուծվի էլեկտրոնային եղանակով, տարվա մեջ գուցե 1 անգամ մի բնակիչ ուզենա գալ մեր գյուղ…հիմա նույն  հաջողությամբ մենք ոնց ենք աշխատում Երեւանի ու նախարարությունների հետ՝ էլեկտրոնային տարբերակով: Ես մի բան գիտեմ, որ ով էլ ընտրվի խոշորացվածի ղեկավար, պետք է ամեն շաբաթ գնա վարչական միավոր ու տեղում լսի ժողովրդին, ոչ թե հույսը դնի լիազոր մարմնի վրա»:

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ մյուս համայնքների համայնքապետերի դիրքորոշմանը:

Տպել
864 դիտում

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հայաստանն ու Բրիտանիան քննարկում են համատեղ կրթական ֆորումի կազմակերպման հարցը

Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. վարչապետ

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին

Առաջիկա 5 օրը հրդեհների վտանգը բարձր է լինելու. ԱԻՆ-ը զգուշացնում է

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի պաշտոնատար անձիք տուգանվել են. Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում

Կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ. Փաշինյանը՝ պետական գնումների մասին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

Տառապում եմ. վրացի լրագրող Գաբունիան դարձել է Մարիա Զախարովայի արցունքների պատճառը

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ-ն հաստատում է

Կորել են Մուսայելյան գյուղի նախրապանի կինն ու խորթ աղջիկը

Գեթ 1 անգամ, 1 ծառ անօրինական հատելը պետք է բացառվի. Իջեւանի անտառտնտեսության տնօրեն

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Պենտագոնի ղեկավարի թեկնածու

Վաշինգտոնում տեղի է ունեցել Առաջնորդների ֆորումը. մասնակցել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը

Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում (լուսանկարներ)

Արսեն Օհանյանը ներկայացրել է, թե ինչ է արել Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնում

Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան

Շուրջ 320 անվանում 3.000 տուփ. բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾ

Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է․ Տիգրան Պասկևիչյանի բաց նամակը