2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Բաղրամյան 26-ում գործող գաղտնի շտաբից բացի, եւս մեկ գաղտնի շտաբ է եղել

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Բաղրամյան 26-ում գործող գաղտնի շտաբից բացի, եւս մեկ գաղտնի շտաբ էլ եղել է ՀՀ գլխավոր դատախազությունում:

Հիշեցնենք, որ ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բ26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված են եղել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Աղվան Հովսեփյանը, Արմեն Գեւորգյանը, Գորիկ Հակոբյանը, Տիգրան Թորոսյանը, Վարդան Օսկանյանը: 

Դատախազությունում գործող գաղտնի շտաբի մասին Վերաքննիչ դատարանում օրերս հայտարարել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին:

-  Տիկին Սաֆարյան, ասացիք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում շտաբ է գործել, սա այն շտաբն է, որի մասին ավելի վաղ խոսել էր Փաստահավաք խումբը եւ որը տեղակայված է եղել Բաղրամյան 26-ո՞ւմ:

- Սա մեկ այլ շտաբ է եղել. հանրապետության դատախազությունը պետք է կոորդինացներ Հատուկ քննչական ծառայության որոշակի աշխատանք եւ քննության ուղղությունը կանխոշորեր: Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դատապարտումը, այսպես ասած՝ քաղաքական ընդդիմադիրների ջախջախման գործընթացը քրեական ոլորտում պետք է իրականացվեր նախապես պլանավորված այդ սցենարով, դա բացատրվում է նրանով, որ իրենք առաջնահերթություն տվեցին այս հանգամանքներին եւ երկրորդ պլան մղեցին սպանությունների բացահայտումը: Երբ Անդրանիկ Միրզոյանը հարցաքննվել է, նաեւ ընդունել է այդ հանգամանքը, որ այս աշխատանքները կոորդինացվել են, բայց դա կոորիդնացում չի եղել, հենց ուղիղ էլ հարցադրում է եղել, որ շտաբի նման ինչ-որ բան է կազմված եղել է եւ դա ղեկավարել է Հակոբ Ղարախանյանը:

- Հակոբ Ղարախանյանը դատախազությա՞ն, թե՞ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակից է եղել:

- Որքան հիշում եմ՝ ինքն այդ ժամանակ ՀՔԾ աշխատակից է եղել:

- Այս շտաբի գոյության մասին նախաքննական մարմինը նո՞ր է իմացել, որովհետեւ նախկինում դրա գոյության մասին տեղեկություն չի եղել:

- Կարծում եմ, այն ժամանակ որեւէ մեկը այդ մասին չի բարձրաձայնել, լուռումունջ արել են՝ առանց դրա անունը շտաբ ներկայացնելու: Մենք տեսել ենք, որ ինչ-որ գործընթացներ են գնում, բայց մենք չենք մտածել, որ այդպես կազմակերպված է ընթանում: Հետո ներկա Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է պարզել, որ դատախազությունում շտաբ է ստեղծվել:

- Գործում կա՞ն տեղեկություններ, թե այդ շտաբը ո՞ւմ հրամանով է ստեղծվել եւ ի վերջո ովքեր են եղել անդամները:

- Կարծում եմ՝ անջատված մասով քննության ընթացքում անդրադարձ կլինի այդ հարցերին: Մարդիկ կան, որոնք հարցաքննվել են: Այնպես չէ, որ Աղվան Հովսեփյանի մեծագույն դերը չի երեւում. ընդգծված գնում է՝ Միրզոյան Անդրանիկ (ՀՔԾ նախկին պետ,-հեղ.), Հանրապետության նախկին դատախազ, Աղվան Հովսեփյան, Վահագն Հարությունյան: Իրենք իշխանության մի թեւ դարձած՝ կազմակերպել են եւ իրականացրել ընդդիմադիր ուժերի ջախջախման գործընթացը, կեղծել են ապացույցներ, ամեն ինչ արել են, որպեսզի ապօրինություններ կատարվեն, սա է եղել շտաբի նպատակը: Ամբողջ համակարգը զբաղվել է Մարտի 1-ի գործընթացը վերեւից ներքեւ գծած սցենարով տանելու եւ ավարտելու:

- Այս շտաբի մասին փաստահավաք խումբը տեղեկություններ ունեցե՞լ է:

- Իրականում մենք չենք իմացել, որ նման բան կա, բայց մենք միշտ իմացել ենք, որ Վահագը լավ բաներով չի զբաղվում, ես եւ Անդրանիկ Քոչարյանը միշտ ասել ենք:

- Անդրանիկ Միրզոյանը հեղափոխությունից հետո՞ է հարցաքննվել եւ ըստ էության ինքը հաստատե՞լ է, որ նման շտաբ է եղել:

- Այո, ինքը չէր կարող չընդունել, որովհետեւ իրեն առաջադրվել են այնպիսի հարցեր, որոնց պատասխանները նա չի կարողացել սպառիչ տալ. հարց է ուղղվել, թե ի՞նչ լիազորություններով են իրենք օժտված եղել, որ ցուցումներ են տվել դատախազության այս կամ այն աշխատողին, գործառույթից դուրս գործառույթներ են իրականացրել: Առիթ կունենանք հետագայում այս մասին խոսելու, ես չեմ ուզում նախաքննական գաղտնիքներ հրապարակել, այսքանը համարում եմ բավարար:

- Միրզոյանը որպես վկա՞ է հարցաքննվել:

-Այո:

- Բաղրամյան Բ26-ում գործող շտաբի մասին գործում ի՞նչ տեղեկություններ կան, օրինակ Արմեն Գեւորգյանը հերքում է, որ ինքը նման շտաբի անդամ է եղել:

- Բոլորն էլ այդ շտաբի գոյության մասին գիտեն. բարձրաստիճան զինվորականները ընդունել են. այնպես չէ, որ Արմեն Գեւորգյանի ցուցմունքը կարող է էական նշանակություն ունենալ, պարզապես էլի հրապարակել չեմ ցանկանում:

- Երեկ ասացիք, որ Ռոբերտ Քոչարյանը իրեն չենթարկվող մարդու մասին ասել է՝ մաման կլացացնեմ: Սա գործում առկա՞ տեղեկություն է, եւ ո՞ւմ մասին է խոսքը:

- Այո, քրեական գործով այդ կարգի ցուցմունք կա, երբ զինվորականը ցուցմունք է տալիս եւ ասում է, որ եկավ, հոխորտաց Միքայել Հարությունյանի վրա, որ նա չի կարողանում իր համակարգի իրավիճակը տիրապետել, չի կարողանում իր համակարգում որոշ մարդկանց վրա ունենալ ազդեցություն, որից հետո անհատական ուղղված ինչ-որ մեկին հայտարարել է, որ ես նրա մաման լացացնելու եմ: Թե ո՞ւմ նկատմամբ, չեմ կարող ասել:

Տպել
11145 դիտում

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան