Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում, և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի և զարգացումների շուրջ:

Տպել
293 դիտում

Սիս գյուղի ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելու համար թույլ տար ծառ կտրեին, իրեն էլ գովեին ու կենացը խմեին. Արամ Սարգսյան

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ

ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հեռավար տարաբաշխված ուսուցում․ Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը․ ՊՆ

Դա կխանգարի այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով. Դավիթ Գրիգորյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա

Ամասիայում բացվեց բրդի գործարանը (լուսանկարներ)

Գոմի դռանը պայթուցիկ են դրել․ սեփականատերը պայթյունից մահացել է․ մանրամասներ՝ Սիսիանի պայթյունից

ՀՀ-ի ու Ղազախստանի փոխվարչապետերը քննարկել են միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը

Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել. Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը ժամանեց ԲԴԽ