Ինչո՞ւ ես ասել. հայկական կողմը անհանգիստ է

27/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 27-ի համարում

ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ առավոտյան «Ռեգնում» գործակալության հարցերին ի պատասխան դժգոհություն էր հայտնել հունիսի 22-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստից հետո ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի հայտարարություններից, որոնցով Բրայզան բացահայտել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սեղանին առկա համաձայնագրի մի քանի կետեր: Նախագահի խոսնակը զգուշացրել էր, որ եթե ապագայում եւս մամուլում նման տվյալներ հրապարակվեն, Հայաստանը կհրապարակի բոլոր փաստաթղթերը, որոնք վերջին 7-8 տարիներին քննարկվել են բանակցություններում: Սակայն Հայաստանի պաշտոնական արձագանքը Մեթյու Բրայզայի այդ բացահայտումներին Վիկտոր Սողոմոնյանի այս հայտարարությամբ չսահմանափակվեց:

Երեկ օրվա վերջում Բրայզայի բացահայտումների առնչությամբ պաշտոնական հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳ նախարարությունը, որը  ներկայացված է մեր թերթի երկրորդ էջում: Ահա այդպիսին է Հայաստանի պաշտոնական արձագանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից երբեւիցե արված ամենաբաց եւ միեւնույն ժամանակ ամենակողմնակալ հայտարարությանը: Հունիսի 22-ին ամերիկացի համանախագահը ոչ միայն բացահայտել էր համաձայնագրի Ադրբեջանին ձեռնտու կետերը, այլեւ անհավասարակշիռ քաղաքական գնահատականներ էր տվել Հայաստանին եւ Ադրբեջանին: Նա հույս էր հայտնել, որ Հայաստանը նույնպես կգնա ժողովրդավարական բարեփոխումների այն ճանապարհով, որով սկսել է գնալ Ադրբեջանը:

Բացի այդ, նա հիշել էր 2005 թվականի նոյեմբերի 27-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն եւ նշել էր, որ իրենք դրական փոփոխություններ են ակնկալում, ինչը կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների հաջորդ քայլում: Մինսկի խմբում ամենակարեւոր դերակատարությունն ունեցող համանախագահի կողմից այսպիսի մտքերի արտահայտումը նշանակում է, որ հետագա բանակցությունները կանցնեն Հայաստանի համար խիստ անբարենպաստ, վտանգավոր մթնոլորտում: Իսկ երբ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մի որեւէ կետում իրավիճակը Հայաստանի համար անցանկալի վտանգավոր է դառնում, ՀՀ իշխանությունները դիմում են մեկ քայլի՝ հայտարարում են, որ Ադրբեջանի հետ բանակցելու դերը կզիջեն ԼՂՀ իշխանություններին եւ դուրս կգան բանակցություններից:

Նախանցած տարի այս սպառնալիքով կանխվեց ԼՂ հարցը ՄԱԿ-ի ԱԽ մտցնելու Ադրբեջանի փորձը: Այս անգամ էլ ՀՀ իշխանությունները հույս ունեն այս նույն սպառնալիքով կանխել Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի կողմնակալ վերաբերմունքը: «Նման քաղաքականության շարունակության դեպքում Հայաստանը կպնդի, որ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ վարի Ղարաբաղի հետ»,- ՀՀ ԱԳ նախարարության այս հայտարարությունը թեեւ արվում է Ադրբեջանի ինչ-որ գործողությունների հիշատակումից հետո, սակայն ակնհայտ է, որ այն ուղղված է ամերիկյան միջնորդությանը: Նշենք, որ Մեթյու Բրայզայի հայտարարությունները բավական դրական արձագանքի են արժանացել Ադրբեջանում:

Ադրբեջանի ԱԳ նախարարության լրատվության բաժնի ղեկավար Թահիր Թագիզադեն երեկ հայտարարել է, որ Բրայզայի բացահայտումները համապատասխանում են իրականությանը եւ չեն հակասում Ադրբեջանի դիրքորոշումներին: Ադրբեջանի ԱԳ նախարարության միակ վերապահումն այն է, որ Բրայզան կոչ է անում նախագահներին հանդիպել եւ համաձայնության գալ դեռեւս չլուծված հարցերի շուրջ, մինչդեռ համաձայն «պրահյան գործընթացի», նախ պետք է հանդիպեն երկու ԱԳ նախարարները, ապա նոր նախագահները:

Ընդհանրապես Մեթյու Բրայզայի պահվածքը մեծ իրարանցում է առաջացրել. հայկական, ադրբեջանական եւ ռուսական մամուլում յուրովի գնահատականներ են տրվել դրան: Ադրբեջանական «Զերկալո»-ի կարծիքով, Բրայզայի հայտարարությունները հաստատում են Թաթարստանի օրինակով ԼՂ  կարգավիճակը լուծելու հնարավորությունը: Իսկ «Նեզավիսիմայա գազետայում» տպագրված «Քոչարյանին եւ Ալիեւին կհաշտեցնեն ամերիկյան ձեւով» հոդվածի հեղինակի կարծիքով, Բրայզայի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպումն անցնելու է ամերիկյան կոշտ սցենարով:

Աննա Հակոբյան

Տպել
1005 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում