Արմեն Գրիգորյանը ղազախ գործընկերոջ հետ հանդիպմանը կարևորել է ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը

Երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական անվտանգության խորհրդի քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ցավակցություն հայտնեց Ղազախստանի Առիս քաղաքում տեղի ունեցած ռազմական պահեստների պայթյունների հետևանքով գրանցված ողբերգական դեպքերի կապակցությամբ։

Ուշադրություն դարձվեց այն փաստի վրա, որ սա երկու գործընկերների երկրորդ հանդիպումն է մեկ շաբաթվա ընթացքում, ինչը համագործակցության ակտիվացման տեսանկյունից լավ նշան է։

ԱԽ քարտուղարը ընգծեց ինտեգրացիոն և տարածաշրջանային կառույցներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափի այլ հարթակներում Հայաստանի և Ղազախստանի ակտիվացող համագործակցության կարևորությունը։

Քարտուղար Կասիմովը կարևորեց երկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` հատկապես անվտանգության ոլորտում, ուշագրավ համարելով բարձրագույն մակարդակի հանդիպումների սահմանած հաճախակիությունը: Համագործակցության շրջանակներում քարտուղար Կասիմովը կարևորեց սահմանային ջրերի արդյունավետ կառավարման փորձի փոխանակման հնարավորությունները և Ղազախստանում գործող հայկական համայնքի ներուժը։

Կալմուխանբետ Կասիմովը նշեց ԱԽ գրասենյակների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ավելացնելով, որ սա կարող է լավ հարթակ դառնալ երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։

Արմեն Գրիգորյանը առաջարկեց դիտարկել ԱԽ գրասենյակների միջև 2020-2021 թվականների երկկողմ համագործակցության պլան կազմելու հնարավորությունը, առաջադրելով գաղափարներ համագործակցության հնարավոր ուղությունների շուրջ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորեց նաև ռազմաարդյունաբերության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության ակտիվացման տեսլականը։

Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրեց իր գործընկեր Կալմուխանբետ Կասիմովին Հայաստան, առաջարկն ընդունվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց այցի ժամկետները և մանրամասները համաձայնեցնել դիվանագիտական խողովակներով։

Տպել
318 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան