Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Շարժայի գործադիր խորհրդի պատվիրակությանը

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմ բին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմիի և Շարժայի կառավարական հարաբերությունների հարցերով վարչության պետ  Շեյխ Մաջիբ բին Աբդուլլահ Ալ Քասիմիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց պատվիրակության այցի առիթով՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելություններն իրենց կարևոր ներդրումն են ունենում երկու երկրների միջև սերտ հարաբերություններ ձևավորելու գործընթացում: Ողջունվեցին այդ ուղղությամբ երկու երկրների դեսպանների կողմից գործադրվող ջանքերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Արաբական Միացյալ Էմիրությունների, մասնավորապես Շարժայի և Հայաստանի միջև հաստատված հարաբերությունները, որոնք միջկրոնական և միջմշակութային հանդուրժողականության և փոխհամագործակցության գեղեցիկ օրինակ են, անդրադարձավ նաև վերջերս Շարժա կատարած իր այցին և մասնակցությանը Հանդուրժողականության տարվա շրջանակներում կազմակերպված միջկրոնական միջոցառմանը:

Նորին Սրբությունը հաստատեց, որ հայ և արաբ ժողովուրդների դարավոր հարաբերությունները հարուստ են հանդուրժողականության և եղբայրասիրության ազնիվ դրսևորումներով: Ասվածի լավագույն օրինակ Հայոց Հայրապետը նկատեց ԱՄԷ Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի կողմից Հաղարծնի վանական համալիրի հիմնանորոգումը։ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ Հաղարծնի վանքում, որը դարձել է միջկրոնական համագործակցության խորհրդանիշ, առաջիկայում կկազմակերպվեն նաև միջկրոնական երկխոսության հավաքներ:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց Շարժայի կառավարության կողմից հանդուրժողականության և խաղաղ համակեցության, կրոնական–մշակութային արժեքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Իր հերթին, Շարժայի գործադիր խորհրդի անդամ Շեյխ Ֆահիմ բին Սուլթան բին Խալիդ Ալ Քասիմին, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար, ընդգծեց, որ հանդուրժողականության և խաղաղ համակեցության լավագույն օրինակներից է նաև Շարժայում գործող հայկական եկեղեցին և հայ համայնքը:  Երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների առանցքային կետը նա նկատեց մշակութային համակեցության և կրոնական հանդուրժողականություն կամուրջների ստեղծումը: 

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը ջերմ ողջույններ փոխանցեց Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիին՝ մաղթելով  որ Շարժան և նրա ժողովուրդը մշտապես լինեն Բարձրյալի սիրո և օրհնության ներքո:

Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ պատվիրակության այցելությունը Հայաստան արդյունավետ կլինի` ծառայելով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Տպել
265 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ