«Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագիծը եւ Երևանի Բուսաբանական այգու հիմնախնդիրները. ՀԽ նիստում քննարկված հարցերը

27/06/2019 schedule17:30

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը։ Օրակարգում ներառված են եղել Երևանի բնապահպանական հիմնախնդիրներին վերաբերող հարցերը, իրավիճակի բարելավման արդի ռազմավարությունը, Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, Երևանի Բուսաբանական այգու հիմնախնդիրները,  հանրապետությունում կոյուղաջրերի, արտադրական ջրերի մաքրման և չեզոքացման խնդիրները, այլ հարցեր։ 

Ինչպես հայտնում են ՀԽ-ի մամուլի ծառայությունից, Երևանի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հանձնաժողովին տեղեկություններ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը։ Մասնավորապես քննարկվել են Երևանի ռոգման համակարգի, կանաչապատ տարածքների, մայրաքաղաքի անտառածածկույթի հիմնախնդիրները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել ծառերի գույքագրման և ծառերի վիճակի գնահատման գործընթաց, վերականգնել մայրաքաղաքի տնկարանային տնտեսությունը և ստեղծել նոր անտառ-պուրակներ։ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է քաղաքապետարանի անտառապատման և անտառվերականգնման ծրագրերը, որի մեջ մեջ զգալի տեղ է զբաղեցնելու Դալմայի այգիների հատվածը։

Ի թիվս այլ հարցերի, հանձնաժողովի անդամները բարձրացրել են Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ գործող անտառային տարածքի պահպանման հարցը՝ մասնավորապես անդրադառնալով ոռոգման խնդրին և անտառային տարածքում իրականացվող կառուցապատմանը։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ոռոգման խնդիրը ուսումնասիրման և լուծման փուլում է։

Քննարկվել են նաև Երևանի Բուսաբանական այգու խնդիրները։ Հարցը բարձրացրել է կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան։ Վերջինս հայտնել է, որ այգին ունի ոռոգման, խնամքի, պահպանման լուրջ խնդիրներ։ 1935 թ․ հիմնադրված այգին, որը նախևառաջ գիտահետազոտական գործառույթ է իրականացնում, պատկանում է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտին, որն էլ իր հերթին գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո։ Այդ պատճառով այգին չի համարվում բնապահպանական ենթակառույց և շրջակա միջավայրի պահպանության համար պետական բյուջեից հատկացվող գումարներից չի օգտվում։

Հանձնաժողովը որոշել է դիմել ՀՀ կառավարություն բարձրացված հարցերի վերաբերյալ լուծումներ ստանալու ակնկալիքով։

Քննարկվել է Երևանի քաղաքաշինությունը բնապահպանական նորմերին համապատասխան իրականացնելու հարցը, որը բազմիցս է բարձրացվել բնապահպանների կողմից։ Երևանի աղաքապետարանի պաշտոնյան հայտնել է, որ Երևանի ավագանու նիստում հարցը բարձրացվել է, որոշում է կայացվել բնապահպաններին մասնակից դարձնել քաղաքաշինական գործընթացներին։

Հանձնաժողովի մյուս հարցը՝ կապված Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծի հետ, բարձրացրել են «Փրկենք Դեբեդը» հասարակական նախաձեռնության անդամներ Ալբերտ Ջավախյանը և Լևոն Բոշյանը։

Նախաձեռնությունը դեմ է գետի վրա ՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ գտնում է, որ այն շրջակա միջավայրի վրա բնապահպանական լուրջ հետևանքներ կթողնի։ Ալավերդու ավագանին ևս դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը։ Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամները, քննարկելով խնդիրը, բացասական են գնահատել ՀԷԿ-ի կառուցումը՝ որոշելով դիմել ՀՀ կառավարություն և առաջարկել, որպեսզի չեղարկվի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը։

Նիստի հաջորդ հարցը վերաբերել է ջրահեռացմանը՝ մասնավորապես կոյուղաջրերի, արտադրական ջրերի մաքրմանն ու չեզոքացմանը։  Հարցը բարձրացրել է Հանրային խորհրդի անդամ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի փոխտնօրեն Անահիտ Աղոյանը։ Խնդիրն այն է, որ այսօր հանրապետության ողջ տարածքում կոյուղաջրերի, արտադրական ջրերի չեզոքացման և վնասազերծման գործընթացը պատշաճ ձևով չի կազմակերպվում, ինչը լի է վտանգավոր հետևանքներով։ Աղոյանը հանձնաժողովին առաջարկել է խորությամբ զբաղվել հարցի ուսումնասիրմամբ և կազմակերպել առանձին քննարկում։

Օրակարգով նախատեսված հարցերից բացի՝ «Փրկենք Քարահունջը» հասարակական նախաձեռնության առաջարկով հանձնաժողովը քննարկել է «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելեցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նախաձեռնող խմբի անդամ Նանա Հերունին հայտարարել է, որ պեղումները կատարվել են ՀՀ օրենքների ու միջազգային համապատասխան կոնվենցիայի բացահայտ խախտումներով, վնասվել և անհետացել են բացառիկ աստղադիտարանի մաս կազմող արժեքավոր քարեր: Նախաձեռնող խումբը պահանջում է կասեցնել պեղումները, հնագիտական հուշարձանին վերադարձնել նախնական տեսքը, ստեղծել անկախ փորձագիտական խումբ, գնահատել պատճառված վնասը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Ելույթ են ունեցել նաև նախաձեռնող խմբի անդամներ Վաչագան Վահրադյանը և Վազգեն Գևորգյանը։ Վերջինս տեսակետ է հայտնել, որ Քարահունջի նկատմամբ իրականացվող գործընթացը ուղղորդված է «դրսից» և միտված է կառույցի արժեզրկմանը։

Հանձնաժողովը որոշել է հարցը ներկայացնել Հանրային խորհուրդ՝ ներառելու խորհրդի առաջիկա նիստերի օրակարգ։

Տպել
1286 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա