Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ավարտել է 9-րդ նստաշրջանի աշխատանքները

27/06/2019 schedule22:48

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն 9-րդ նստաշրջանի վերջին նիստում, ընդմիջումից հետո քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Պետրոսյանի ներկայացրած՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Տեղական ինքնակա­ռավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների փաթեթը:

 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Երկրորդ ընթերցման ներկայացնելով «Հանրաքվեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկություններին և տվել համապատասխան տեղեկություններ: Օրինագծի վերաբերյալ Գագիկ Բաղունցի ելույթից հետո 25 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ԱՀ օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով, նշել է, որ օրենքների փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ունենալ 2017թ. Սահմանադրությամբ որդեգրված մոտեցումներին համահունչ Ընտրական օրենսգիրք: Օրենսգրքի նախագծով սահմանվել են՝ ընտրության նախապատրաստման փուլերը՝ ընտրությունների նշանակում, ընտրողների ցուցակների կազմում, ընտրական տեղամասեր, տեղամասային կենտրոնների կազմավորում, նախընտրական քարոզչություն, ընտրությունների ֆինանսավորում, ընտրական հանձնաժողովներ, թեկնածուների առաջադրում և գրանցում: Սահմանվել է նաև քվեարկության կազմակերպումը և անցկացումը, ձայների հաշվելը, քվերակության արդյունքների որոշելը:

Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես է եկել պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:

25 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների բաշխմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքների փաթեթը:

Արդարադատության նախարարը հաջորդիվ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուսակցությունների մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով կուսակցությունների համար սահմանվել է պետական գրանցման պահին կուսակցության անդամների նոր շեմ՝ 300 անդամ: Օրենքն ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջից ելնելով՝ ամրագրվել է, որ դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ, իսկ օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմական մարմիններում ծառայողների՝ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ: Նախագծով կարգավորվել են նաև կուսակցությունների գործունեության կասեցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կուսակցության լուծարումից հետո կուսակցությունը ներկայացնող պատգամավորի մանդատի պահպանման հարցը, որի համաձայն՝ կուսակցության գործունեության արգելումը չի կարող հիմք հանդիսանալ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ է ունեցել պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

«Լեռնային Ղարաբաղի Հան­րա­պե­տության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով, ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նա նշել է որ այս նախագծով օրենսդրության մեջ ամրագրվելու է նոր իրավունքի հասկացություն՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք», նախատեսվելու են այս իրավունքի իրացման մեխանիզմները: Օրենքի ընդունմամբ լուծումներ են տրվելու կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, ապահովվելու են կառուցապատողների կողմից իրենց պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի և հատուկ բանկային հաշիվների ներդրումը հնարավորություն է տրվելու ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանվածությունը և կանխարգելել դրանց հնարավոր չարաշահումները, ներդրվելու է կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր՝ ավելի ապահով մեխանիզմ:

Օրենքի նախագիծը քննարկվել և ընդունվել է:

Խորհրդարանն այնուհետև լսել է պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի ներկայացրած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկել է հանրապետության գիտության, կրթության, մշակույթի, լրագրության, առողջապահության, իրավագիտության, տնտեսագիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների «Վաստակավոր» կոչմանն արժանացած թոշակառու անձանց տրամադրել ամենամսյա պատվովճար:

Նախագծի վերաբերյալ հարակից զեկույց է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ նշելով, որ օրենքի ընդունումը նպատակահարմար չէ՝ քանի որ այդ կերպ թոշակառուների նկատմամբ կցուցաբերվի տարբերակված մոտեցում:

20 կողմ, 1 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ԱՀ օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Օրենքն ուղղված է տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների ձևավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

Օրինագիծը քննարկվել և ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ներկայացնելով «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող պարտադիր հատկացումներ (մասհանումներ) կատարողների շրջանակները և Արցախի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար նվազեցնել մասհանման դրույքաչափը:

Խորհրդարանը քննարկել և ընդունել է օրենքը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկման առաջարկելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, նշել է, որ օրենքի ընդունմամբ վերանայվում են կենսաթոշակի իրավունքի պայմանները. գործող օրենքից հանվում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից վճարովի այլ աշխատանք կատարելու սահմանափակումը: Խորհրդարանը քննարկել և ընդունել է օրենքը:

Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Ռոբերտ Ղահրամանյանը և Գագիկ Բաղունցը։

Տպել
1084 դիտում

«Դեպի մանկական եվրատեսիլում» հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

Երեւանում կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ

Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

«100 փաստ Նոր Հայաստանի մասին 2». Վանաձորում սկսվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը՝ կեղծ լրատվություն իրականացնողներին

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը

Պրեմիերա. Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Գօ'զալ»

Զոհվել է 1, վիրավորվել՝ 47 մարդ. երեք օրում գրանցվել է 31 ավտովթար

Խուզարկություններ. 22 բջջային հեռախոս է հայտնաբերվել քրեակատարողական տարբեր հիմնարկներից

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը (տեսանյութ)

Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» ֆիլմը խոշոր կինոփառատոնում զիջել է սիրիացի ռեժիսորի աշխատանքին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի՝ կարկուտից առավել տուժած ընտանիքներին

ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․ ԱԺ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել. Die Welt

«Մենակ չեմ» ֆիլմը 2-րդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Փաշինյան

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Ֆյուչերսները թանկացել են 8,97 տոկոսով. նավթի համաշխարհային գներն աճում են