Ինչպես է ՀՀ կառավարությունը ռեկետ անում

28/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 28-ի համարում

Մեր իշխանություններին հաց ու ջուր մի տուր, մենակ թող խոսեն տեղական ինքնակառավարման կարեւորության մասին: Պետք է ուժեղացնել տեղական իշխանությունը: Նույնիսկ Քոչարյանն է սիրում կրկնել, որ շարքային քաղաքացին իր շատ խնդիրներ պետք է լուծի տեղում, առանց կենտրոնական իշխանության միջամտության: Սա արտաքին փայլն է: Իրականում սա դերասանություն է: Դերասանություն է նույնիսկ այն պարագայում, երբ նայում ենք, թե մեր օրենսդրությունը ինչ լավ-լավ բաներ է սահմանում տեղական ինքնակառավարման համար: Օրինակ՝ եթե առաջնորդվենք այդ օրենսդրության պահանջներով, այսօր Քաջարան քաղաքը պետք է լիներ Հայաստանի ամենամեծ բյուջեն ունեցող համայնքը: Խնդիրն այն է, որ 2004 թ-ին, երբ վաճառվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, դրա դիմաց ստացված գումարի 30 տոկոսը` մոտ 32 մլն դոլար, փոխանցվեց Քաջարանի համայնքային բյուջե:

Սա քաջարանցիների սիրուն աչքերի համար չէր, որ արվեց: Այդպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը: «Տեղական ինքնանակառավարման մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի համաձայն, տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի օտարման դեպքում գնի 30 տոկոսը վճարվում է համայնքային բյուջե: Չքնաղ օրենք է, երեւի եվրոպացիների պահանջով է նման դրույթ մտցվել մեր օրենսդրության մեջ: Բայց քանի որ եվրոպացիների օգնությամբ գրված օրենքները կատարում են մերոնք, ապա այդ օրենսդրական եւ տրամաբանական պահանջը անճոռնիանում է: Քաջարանին վճարած այդ գումարը մինչեւ վերջին կոպեկը հենց նույն օրը ետ է վերադարձվել պետական բյուջե, բնականաբար այդ քաղաքի իշխանությունների «առաջարկով»:

Այսինքն՝ ի՞նչ ստացվեց: Կիրառելով օրենքի տառը՝ Քաջարանի քաղաքապետարանը ստացավ իր համար մի աստղաբաշխական գումար` 32 մլն դոլար: Հետո մտածեց, թե իրենց ինչին է պետք, որտեղ պետք է ծախսեն, մտածեց, մտածեց, ծախսելու տեղ չգտավ ու այդ իր հալալ փողը ետ վերադարձրեց պետական բյուջե: Կառավարությունն էլ սիրով ընդունեց: Եթե սա դերասանություն չէ, բա ի՞նչ է: Այդ ո՞ր համայնքին տաս 32 միլիոն դոլար, որ համայնքն էլ դրանից հրաժարվի: Սա կարող են անել միայն անմեղսունակները, որոնք իրենց քաղաքի հազարավոր խնդիրները չլուծած թողնելով՝ այդ գումարը կամովին կտային ուրիշի: Օրենքով Քաջարանի քաղաքի իշխանությունները կարող էին ձեռքները խփել սեղանին ու այդ փողը պետբյուջե չվերադարձնել: Նրանց ոչ ոք ոչինչ չէր կարող ասել: Բայց սա միայն տեսականում:

Գործնականում հենց նույն օրը քաղաքային այդ իշխանիկների վրա քրեական գործեր կհարուցվեին, որոնց համար, հավատացեք, ինչքան ուզես՝ հիմքեր կգտնես: Իսկ սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը պարզունակ ռեկետով է զբաղված` համայնքների բյուջեներից փող է ռեկետ անում: Հիմա անդրադառնանք այս նույն խնդրին վերաբերող մեկ այլ օրինակի, սակայն ավելի թարմ, ավելի յուրահատուկ: Խոսքը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի օտարման մասին է: Այն, ինչպես հայտնի է, օտարվել է 248,8 մլն դոլարով: Հիմա այդ գումարի 30 տոկոսը պետք է փոխանցվի Հրազդան քաղաքին: Իսկ դա կազմում է 74,6 մլն դոլար: Հրազդանի պես քաղաքի համար մի հսկայական, մի աննախադեպ, աստղաբաշխական գումար` ծախսիր ինչքան կուզես: Սակայն Հրազդանին այդ գումարը չեն տվել: Պետք է տա՞ն, թե՞ ոչ:

«Ես կարծում եմ, եթե դա օտարում է եղել, ապա բոլոր ձեւակերպումները պետք է լինեն համապատասխան օրենքի»,- մեր հարցին ի պատասխան օրերս ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Իսկ դա օտարո՞ւմ է եղել: «Այո»,- ասում է փոխնախարարը: Այսինքն՝ Հրազդան քաղաքը ստանալու է ավելի քան 74 մլն դոլար գումա՞ր: «Կարող են ստանալու ձեւերը տարբեր լինել: Քաջարանն էլ ստացավ...»,- իրավիճակի մի տեսակ հումորային լինելը կարծես ընդունելով՝ ասաց պրն Սաֆարյանը: Այլ կերպ ասած, ինչպես Քաջարանը ստացավ, այնպես էլ Հրազդանը կստանա: Այսինքն՝ կստանա, այդ գումարը կնստի Հրազդանի բյուջեում, հետո քաղաքային իշխանությունները կասեն՝ չէ, մեզ փող պետք չէ, մեր քաղաքի բոլոր խնդիրները լուծված են, մենք ծախսելու տեղ չունենք, ու ամբողջ գումարը ետ կվերադարձնեն:

Ու քանի որ մեր համայնքներում չափազանց լեգիտիմ, չափազանց բարձր հեղինակություն ունեցող, իրենց ընտրողների կողմից չափազանց ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված համայնքապետեր են, նշանակում է, այդ որոշումը նաեւ Հրազդան քաղաքի բնակիչների որոշումն է: Իսկ սա նշանակում է, որ այն բանից հետո, երբ իրենց քաղաքի բյուջեում կհայտնվի 74 մլն դոլար, հետո այդ գումարը ետ կվերադարձնեն, հրազդանցիները այլեւս ոչ մի բանից դժգոհելու իրավունք չեն ունենա: Նրանք պետք է ձեւացնեն, որ իրենք երջանիկ քայլում են բարեկարգ քաղաքով, որտեղ աղբ չի կուտակվում, փողոցները ասֆալտապատ են ու լուսավոր, շենքերի տանիքները չեն կաթում, ամենուր ծառեր ու այգիներ են, երեխաները այցելում են սուպեռկահավորված մանկապարտեզներ, համակարգիչների մեջ թաղված դպրոցներ, ուր ձմռանը տաք է, ամռանը` հով:

Ճիշտ նույն կերպ, ինչպես քաջարանցիներն են երջանիկ քայլում իրենց 30 միլիոն դոլար ծախսելու տեղ չունեցող Քաջարանում: Եթե, իհարկե, Հրազդանը ստանա այդ գումարը: Բայց նույնիսկ այստեղ խնդիրներ կան: Իսկ խնդիրն այն է, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի «վաճառքի» գործարքը մի խճճված կոմբինացիա է, մեքենայություն, որի արդյունքում նույնիսկ օրենսդրությամբ նախատեսված ձեւակերպում-դերասանություններն են դժվարանում անել: Փող, որը պետք է գոնե մի քանի ժամով նստեցնել Հրազդանի քաղաքապետարանի հաշվին, այդ գործարքի արդյունքում, ըստ էության, չկա: Այդ 248 մլն դոլարի մեծագույն մասը, պատկերավոր ասած, գազ է, որը տալու են Հայաստանին: Նույնիսկ այն 60 մլն դոլարը, որը ըստ պայմանագրի պետք է մտնի ՀՀ պետբյուջե, չի բավարարելու Հրազդան քաղաքի բյուջեին տալ-վերցնելու համար:

Ինչպես նշեցինք, դրա համար անհրաժեշտ է 74 մլն դոլար: Ի՞նչ նոր մեքենայություն են անելու, դեռ հայտնի չէ: Բայց պետք է նկատել, որ օրենքի հետ, կարծես, արդեն իսկ խնդիրներ են ծագել: ՀՀ կառավարության այս տարվա թիվ 449-ն որոշմամբ, որը վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի օտարմանը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջի կատարումը ընդհանրապես նախատեսված չէ: Օրինակ՝ պղնձամոլիբդենայինի վաճառքի դեպքում այդ հարցը թեկուզ ձեւական, բայց լուծված էր: Իսկ 5-րդ բլոկի հետ կապված որեւէ լուծում տրված չէ: Բայց Հայաստանի չափանիշներով սա խնդիր չէ: Ի՞նչ կա որ: Մի օր կառավարությունը կորոշի մի տեղից մի 74 մլն դոլար ինչ-որ ձեւով ֆռռացնել, մի քանի րոպեով փոխանցել Հրազդան քաղաքի բյուջե ու ետ վերցնել:

Հայկ Գեւորգյան

Տպել
898 դիտում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ