Խմորումներ. ՀՀԿ-ն բարգավաճում է շոգին

28/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 28-ի համարում

Ի՞նչ է լինելու հուլիսի 22-ին նախատեսված ՀՀԿ արտահերթ համագումարում եւ  հատկապես դրանից հետո. երեկ ահա այս հարցն էր քննարկվում քաղաքական տարբեր շրջանակներում։ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը, օրինակ, վստահ է, որ ՀՀԿ արտահերթ համագումարից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը զգալիորեն աշխուժանալու է, եւ քաղաքական վերադասավորումները մտնելու են հստակեցման փուլ։ Իսկ երեկ արդեն հայտնի դարձան նաեւ ՀՀԿ մինչհամագումարյան մի քանի անակնկալ եւս, որոնք քաղաքական որոշ ուժերի համար հավասարազոր են սենսացիայի, քանզի կտրուկ փոխելու են տվյալ ուժերի ռազմավարությունը։ Այն, որ ՊՆախարար Սերժ Սարգսյանը մինչեւ հուլիսի 22-ը նա՛խ դառնալու է ՀՀԿ շարքային անդամ, այնուհետ նաեւ, ՀՀԿ կանոնադրության մեջ հուլիսի 22-ին արվող համապատասխան փոփոխությունից հետո, նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ, արդեն իսկ հայտնի է։

ՀՀԿ պատգամավորներից մեկը երեկ բացատրեց նաեւ, թե ՀՀԿ-ում ի՞նչ կարգավիճակ է ունենալու Սերժ Սարգսյանը։ Ինչպես վստահեցնում է մեր զրուցակիցը, Սերժ Սարգսյանն ընտրվելու է ոչ թե ՀՀԿ համանախագահ, այլ առաջին փոխնախագահ՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ դե ֆակտո կիսելով կուսակցության ղեկավարությունը։ Այսօր ՀՀԿ-ն ունի երեք փոխնախագահ. Տիգրան Թորոսյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, Ռազմիկ Զոհրաբյանը ՀՀԿ երկրորդ փոխնախագահն է, որը զբաղվում է կուսակցության կազմակերպչական հարցերով, իսկ Մուշեղ Լալայանը ՀՀԿ երրորդ փոխնախագահն է, որի վրա դրված են կուսակցության գաղափարական խնդիրները։ ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ հուլիսի 22-ից հետո Տիգրան Թորոսյանն առաջին փոխնախագահի իր կարգավիճակը կզիջի Սերժ Սարգսյանին՝ բավարարվելով ՀՀԿ երկրորդ փոխնախագահի կարգավիճակով, որը զբաղվելու է կուսակցական-քաղաքական խնդիրներով։

Այսպիսով, հուլիսի 22-ի ՀՀԿ արտահերթ համագումարից հետո ՀՀԿ փոխնախագահների թիվը կդառնա չորսը։ Բայց սա եւս ՀՀԿ-ի խոստացած ողջ անակնկալը չէ։ Առաջիկա օրերին ՀՀԿ անդամ կդառնա Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը, որը մինչեւ վերջերս դե յուրե ՕԵԿ-ական էր, սակայն դե ֆակտո միշտ էլ կատարել է ՀՀԿ-ի հրահանգները, որոնք այդ մարզպետին փոխանցում էր իր անմիջական շեֆ, ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանը։ ՀՀԿ անդամ կդառնա նաեւ Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանը, որը վերջինիս հոր անկեղծ խոստովանությամբ միայն ձեւականորեն էր «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։

Ինչ վերաբերում է առանց կուսակցական պատկանելության մնացած միակ մարզպետին՝ Արմավիրի  մարզպետ Ալբերտ Հերոյանին, ապա, ինչպես ասում է ՀՀԿ պատգամավոր մեր մի զրուցակիցը, Հերոյանին հանրապետական դարձնելու որեւէ անհրաժեշտություն չկա. Հերոյանն առանց ավելորդ թիթիզությունների միշտ էլ անձնազոհաբար ծառայում է օրվա իշխանությանը։ Սրանով եւս ՀՀԿ սյուրպրիզները չեն ավարտվի։ Ըստ մեր հանրապետական զրուցակիցների, ՀՀԿ անդամ է դառնալու նաեւ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը՝ իր գլխավորած խմբի մի քանի անդամների հետ։ Ավելին, Կարեն Կարապետյանին ընտրելու են նաեւ ՀՀԿ խորհրդի կազմում։ Հասկանալի է, որ ՀՀԿ շարքային անդամ կդառնան նաեւ «Ժողպատգամավոր» խմբի բոլոր սերժականները՝ Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) գլխավորությամբ։

ՀՀԿ-ում վստահեցնում են, որ մի շարք հայտնի գործարարներ եւ անկախ պատգամավորներ եւս մինչեւ հուլիսի 22-ի արտահերթ համագումարը անդամակցելու են ՀՀԿ-ին։ Ուստի, պատահական չէր, որ մեկ ամիս առաջ ՀՀԿ ինտերնետ կայքին տված հարցազրույցում ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ արտահերթ համագումարում մի շարք հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ են մտնելու կուսակցության շարքերը, տվել էր դրական պատասխան։ Իհարկե, այս դեպքում հայտնի հասարակական-քաղաքական դեմք ձեւակերպումը մի քիչ անհարմար է հնչում, քանզի շատ մեծ երեւակայություն պետք է ունենալ, ասենք, Ալրաղացի Լյովին, Վայոց ձորի մարզպետին ու էլի ոմանց հասարակական-քաղաքական դեմք համարելու համար։

Ինչեւէ, անկախ նրանից, թե ի՞նչ է Ալրաղացի Լյովը, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն համալրելով իր կադրերով (քանզի միանշանակ է, որ նշված բոլոր գործիչները ՀՀԿ են մտել ու մտնելու են բացառապես ՊՆախարարի առաջարկով կամ պահանջով)՝ այդ կուսակցությունը դառնում է իշխանական դաշտի թիվ մեկ գործոնը, որն էլ, ըստ ՀՀԿ-ի ծրագրերի, պետք է որոշի 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունների ելքը։ Ի դեպ, ՀՀԿ-ն այդ երկու համապետական ընտրությունների ելքն իր համար արդեն որոշել է։ 2007-ին ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրում է վարչապետ, իսկ Անդրանիկ Մարգարյանը դառնում է ԱԺ նախագահ՝ պահպանելով ԱԺ առնվազն մեկ փոխնախագահի պաշտոնը, ուր կրկին կուղարկեն Տիգրան Թորոսյանին։ Իսկ 2008 թվականին արդեն ՀՀԿ-ն նախագահական ընտրությունների կգնա սեփական թեկնածուով՝ Սերժ Սարգսյանով։

Հանրապետական կուսակցությունում վստահ են, որ ամեն ինչ հենց այդպես էլ լինելու է։ Ի դեպ, ՀՀԿ-ում հերքում են պարզ եւ տրամաբանական այն եզրակացությունը, որ ողջ այս ղալմաղալն ուղղված է «Բարգավաճ Հայաստանի» դեմ, որի այս տեմպով բարգավաճումն արդեն ուղղակի վտանգ էր ՀՀԿ գոյության համար ընդհանրապես: «Նման բան չկա. ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանն» իրար հետ են, եւ 2007-ի ընտրություններին, եթե անգամ մեկ միասնական դաշինքով չգնանք, ապա գնալու ենք իրար հետ համաձայնեցված՝ 2008-ին պաշտպանելով նախագահի մեկ միասնական թեկնածուի»,- վստահեցնում է ՀՀԿ պատգամավորներից մեկը։ Չնայած, չի բացառվում, որ ՀՀԿ այս պատգամավորին, որը նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ է, իր շեֆերը, որոնք երեք-չորս հոգով են կայացնում բոլոր որոշումները, պարզապես չեն ասել, թե իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում ուշաթափ անող շոգին ՀՀԿ-ի հրատապ այս ակտիվությունը։

Նաիրա Զոհրաբյան

 

Խմբ. կողմից -  Հիմա Անդրանիկ Մարգարյանը կգնա վիրահատության, կգա, կպարզվի, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս միանգամից իր փխրուն ուսերին տանել ե՛ւ հանրապետության, ե՛ւ կուսակցության հոգսերը, դրա համար անհրաժեշտ է կուսակցության կառավարման համակարգը մի փոքր փոխել: Կանոնադրության փոփոխություններով կուսակցությունում կհաստատվի համանախագահի պաշտոն, որում եւ կընտրվի Սերժ Սարգսյանը: Սրանից հետո արդեն կսկսվի ամենադժվարը. այն, ինչի մասին երազում են իշխանական ուժերը, եւ որը դժվար կլինի իրականացնել: Շատ դժվար, համարյա թե անհնար:

Տպել
900 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն