Երևանում քնեցնող զենքով կրակել են շներին և գցել ԱԻՆ-ի մեքենան. տարել են անհայտ ուղղությամբ

28/06/2019 schedule10:30

«Երեկ գիշերը, ժամը 12-ից 2-ը ընկած ժամանակահատվածում Բանգլադեշում կրակել են շներին (ականատեսի ասելով՝ քնեցնող զենքով) և գցել ԱԻՆ-ի մեքենան: 
Այսօր առավոտից փորձում ենք պարզել, թե ուր են տարել շներին, անարդյունք»:

Այս մասին ֆեյբուքյան էջում գրում է «Դինգո» թիմը:

«Կարևոր է նշել, որ մոտ 2 տարի է, ինչ բոլոր ահազանգերը թափառող շների հետ կապված մերժվել են ԱԻՆ-ի կողմից՝ ասելով, որ իրենց համապատասխան բաժին չունեն ու թափառող շներով չեն զբաղվում: Ավելին՝ մարդկանց հաճախ փոխանցել են մեր համարը:

Եվ հանկարծ այսօր պարզվում է, որ շներ են կրակել, տարել անհայտ ուղոությամբ, ու մեզ էլ տարածքը չեն ասում: Կապվել ենք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ, նրանք տեղեկություն չունեին:

Մեր զանգին ԱԻՆ-ից պատասխանում են, որ պետք է նամակ գրենք, և նամակով կպատասխանեն, թե շներին ինչ են արել: Ամեն հնարավոր լեզվով փորձեցինք բացատրել, որ սա պարզապես հարց չէ, որ գրենք ու 15 օր սպասենք պատասխանի, մեզ ԱՅՍՕՐ է պետք իմանալ, թե շները որտեղ են: Գործ ունենք կենդանի կյանքերի հետ, սա հարց ու պատասխան չէ, որ նամակ գրենք ու պատասխանի սպասենք: Անարդյունք:

Արտակարգ իրավիճակների նախարարություն, պահանջում ենք պարզաբանում, թե ինչ է սա նշանակում: Ինչու՞ 2 տարի ոչ մի ահազանգի երբևէ չեք արձագանքել, ու հանկարծ այս մեկին ահազանգեցիք: Ինչու՞ չենք կարող պարզապես իմանալ տարածքը, թե որտեղ են շները ազատ արձակվել և ազատ արձակվել են առհասարակ թե ոչ»,- ասված է գրառման մեջ:

Տպել
1376 դիտում

Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն

28 տարի առաջ այսօրը հայերենով հնչեց «Զգաստ» հրամանը. Գյումրիում տոնել են ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-րդ տարեդարձը

ՀՀ վարչապետը մեկնել է Գեղարքունիք՝ մասնակցելու Հայոց բանակի 28-ամյակի միջոցառումներին (տեսանյութ)

Կարող ենք ասել, որ վարչապետի առաջարկն ընդունվել է գյուղացիների կողմից. Գեորգի Ավետիսյան

Բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը

Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

Երեւանի ավագանում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը

Սահմանադրական դատարանի դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առևանգել են

Ռուստամ Բադասյանը նոր օգնական ունի

Մեղրին կգազաֆիկացվի, գործընթացը կազմակերպելու համար մրցույթ է հայտարարվել. մարզպետի տեղակալ

Նոր զինատեսակը թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա գործել արդյունավետ. պաշտպանության նախկին նախարար

Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

Հունվարի 31-ին ու փետրվարի 1-ին սպասվում է թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ

Հայոց բանակի տոնի առթիվ Վանաձորում ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ (լուսանկարներ)

Կատարի կառավարությունը հրաժարական է տվել. Էմիրն ընդունել է հրաժարականը, նշանակել նոր վարչապետ

Բանակը միշտ պետք է համալրվի նոր սպառազինությամբ. Սասուն Միքայելյան

Վթար Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կան տուժածներ

Բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Առողջապահության նախարարը շնորհավորել է Բանակի տոնի առթիվ

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը