Պարզաբանումներ. ԼՂ հարցը լուծելու հնարավորություն կա

30/06/2019 schedule10:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 30-ի համարում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հունիսի 22-ի հայտարարության հրապարակումը եւ այն, որ հասարակությունն այլեւս պաշտոնապես տեղեկացված է բանակցությունների բովանդակային մի քանի նրբությունների մասին, չափազանց անհանգստացրել է ՀՀ իշխանություններին:

Իրավիճակը շտկելու համար ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հարցազրույցի տեսքով մի քանի պարզաբանումներ է տվել, որտեղ մի կողմից սրբագրել է այդ հայտարարության մեջ ՀՀ իշխանությունների համար վտանգավոր ձեւակերպումները, մյուս կողմից իր հերթին բացահայտումներ է արել երկու նախագահների սեղանին դրված փաստաթղթից: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի պարզաբանումներն ամբողջությամբ:  

- Իրենց հայտարարության մեջ համանախագահները նշում են. «Մեր մոտեցումը վերանայվել է. մենք չենք փորձել մեկ փուլով կարգավորել հակամարտության բոլոր ասպեկտները: Դրա փոխարեն առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ հասնենք նշանակալի առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնելով ապագային` նախատեսել ենք հետագա բանակցություններ»: Ի՞նչ է դա նշանակում:

- Ներկայումս սեղանի վրա գտնվող սկզբունքների վերաբերյալ հիմնարար փաստաթուղթը, որի շուրջ կողմերը բանակցում են, համապարփակ է: Դա ներառում է հակամարտության կարգավորման վրա ազդեցություն ունեցող բոլոր սկզբունքները եւ ամենակարեւորը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի, անվտանգության, խաղաղապահ ուժերի հարցերը, ինչպես նաեւ ցանկացած այլ  հարց, որն անհրաժեշտ է հակամարտության երկարատեւ կարգավորման հասնելու համար: Այս հիմնարար բոլոր սկզբունքների շուրջ լիովին համաձայնության գալուց հետո միայն կողմերը, համաձայն բուն բանակցային տեքստի, «համագործակցելով Մինսկի խմբի համանախագահների հետ, կսկսեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մշակման վրա»: Այլ խոսքով, սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը կլինի, պետք է լինի համապարփակ: Այդ համաձայնագրի իրագործումը որոշ ժամանակ կպահանջի:

- Իրենց զեկույցում համանախագահները ասում են. «Այս սկզբունքները ներառում են հայկական զորախմբերի փուլային դուրսբերում Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից` հատուկ ձեւաչափով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ»: Որո՞նք են այդ ձեւաչափերը:

- Այս ձեւակերպումը, իսկապես, ընդարձակ է, եւ դա պատճառ ունի: Այս ընդարձակ ձեւակերպումն ունի երկու մակարդակ. մեկը Լաչինի հարցն է, որի սկզբունքների շուրջ բուն բանակցային տեքստի հստակ ձեւակերպումն այն է, որ լինելու է. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք»: Հայաստանի համար դա շատ հստակ է, որ այդ միջանցքը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հետ նույն կարգավիճակը: Երկրորդ մակարդակը վերաբերում է Քելբաջարին. Հայաստանի համար սա նույնպես հստակ է` ելնելով անվտանգության մտահոգություններից` Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո: Սա այն անհամաձայնությունն է, որին համանախագահները հղում են կատարում  իրենց հայտարարության մեջ: Բուն բանակցային տեքստում այս հարցի վերաբերյալ համանախագահների ձեւակերպումները, ընդհանուր առմամբ, համահունչ են մեր մոտեցմանը:

- Ըստ համանախագահների, նախատեսվում է հանրաքվե/բնակչության քվեարկություն «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար», բայց իրենք չեն նշում, թե ով է քվեարկելու:

- Սկզբունքների վերաբերյալ բուն բանակցային տեքստը հստակ ձեւակերպում ունի. «Վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի հանրաքվեի/բնակչության քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից»:

- Համանախագահները նաեւ նշում են, որ. «Որոշ միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ»: Ի՞նչ է սա նշանակում:

- Սա բուն բանակցային տեքստում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին վերաբերող շատ ավելի մանրամասն շարադրված հատվածի տարրերից միայն մեկն է: Մենք կարծում ենք, որ համանախագահները ընդգծել են միջազգային ներգրավվածությունը, որովհետեւ դա լուրջ խնդիր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Իրենց ներկայիս չճանաչված փաստացի կարգավիճակը թույլ չի տալիս օգտվել միջազգային կազմակերպությունների բարեգործությունից: Բուն բանակցային տեքստը ամրագրում է նաեւ ԼՂ բնակչության այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են` իրենց քաղաքական եւ տնտեսական կենսունակությունն ու անվտանգությունը վերահսկելու, անհատական արտոնություններն ու ազատությունները պահպանելու, Լեռնային Ղարաբաղը ղեկավարելու համար իշխանություններին ժողովրդավար կերպով ընտրելու իրավունքները, ինչպես նաեւ օրենք ստեղծելու եւ ներքին գործերը կառավարելու լիազորությունները:

- Ո՞րն է Հայաստանի ընդհանուր գնահատականը այսօրվա դրությամբ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ:

- Սա կատարյալ փաստաթուղթ չէ: Որեւէ մեկի համար: Այդուամենայնիվ, դա բավականաչափ հիմնավոր եւ հավասարակշռված,  ճիշտ փոխադարձ զիջումներով կետեր է պարունակում գլխավոր հարցերի`  կարգավիճակի, տարածքների եւ անվտանգության  վերաբերյալ, եւ մենք հավատացած ենք, որ կկարողանանք շարունակել բանակցությունները այդ սկզբունքների հիման վրա: Ներկայիս համատեքստում ինքնավարության մասին Ադրբեջանի հռետորությունն ու հուսահատ ռազմատենչ կոչերը մեզ զարմացնում են: Մեր ձեռքի տակ ռեալ հնարավորություն կա լուծելու բոլոր խնդիրները` ներառյալ փախստականների բազմաչարչար հարցը: Սակայն Ադրբեջանը պետք է վերադառնա իրականությանը եւ ռեալ հնարավորություններին, ոչ թե  երեւակայական մաքսիմալիստ հույսեր փայփայի: Այսօր մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կգիտակցի, որ մենք հնարավորություն ունենք կարգավորելու հակամարտությունը եւ հասնելու երկարատեւ խաղաղության:

Տպել
1898 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն