Սերժը իսկական ժուկ է - ասում է ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը

30/06/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 30-ի համարում

Հարցազրույց ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանի հետ:  

- Պարոն Գասպարյան, ինչո՞վ կբացատրեք Հանրապետական կուսակցության այս օպերատիվ ակտիվացումը եւ տարբեր գործարարներին ու այլ գործիչներին ՀՀԿ-ի շարքերը անդամագրելը։

- ՀՀԿ-ի այս օպերատիվ ակտիվացումը ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական լուրջ դրդապատճառներ։ Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ԼՂ հարցով համանախագահների վերջին հայտարարությունն ուղղակի ուլտիմատում է, իսկ ցանկացած ուլտիմատում ավարտվելու է որեւէ կտրուկ քայլով։ Ես ենթադրում եմ, որ այդ կտրուկ քայլը լինելու է արտահերթ նախագահական ընտրությունը։ Եւ քանի որ երկրի ղեկավարներն այս ամենը մեզանից շուտ գիտեին, ինչպես նաեւ գիտեն եւ այն, որ երկրում ներքաղաքական լարվածությունն ակտիվանալու է, եւ հնարավոր է՝ ներքաղաքական պրոցեսները դուրս գան վերահսկողությունից, ուստի իշխանությունները որոշել են իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացնել մեկ ուժի՝ ՀՀԿ-ի վրա, եւ դա ակնհայտորեն Սերժ Սարգսյանի ծրագիրն է։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ակտիվացման ներքաղաքական մոտիվներին, ապա դրա միակ պատճառը առաջին հերթին «Բարգավաճ Հայաստանի» աննախադեպ բարգավաճումն էր, որը չէր կարող չանհանգստացնել ՀՀԿ-ին։ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության մասին այլեւս չեմ ուզում խոսել, որովհետեւ այդ կուսակցության գործունեությունն արգելափակված է։ Այսինքն, Սերժ Սարգսյան-Անդրանիկ Մարգարյան տանդեմն իր ուժերը մոբիլիզացնելով ընդդեմ առաջին հերթին «Բարգավաճ Հայաստանի»՝ դրանով նաեւ իր հարաբերություններն է պարզում հանրապետության նախագահի հետ, որը ակնհայտորեն հովանավորում է «Բարգավաճ Հայաստանին»։

Վերջին մեկ շաբաթվա մեջ վերեւից ուղղակի հրահանգ է իջեցվել՝ ամեն ինչ անել, որ բոլոր կառույցների ղեկավարները, որոնք տաբուրետկայից սկսած մինչեւ մի փոքրիկ աթոռ ունեն, բոլորը իրենց ընտանիքներով եւ մերձավորներով պետք է անդամակցեն Հանրապետական  կուսակցությանը։ Եւ անգամ Աբովյանի մարզը, որը ավանդաբար համարվում է Գագիկ Ծառուկյանի տարածքը, անգամ այդ մարզի մարզպետին  դեմոնստրատիվ կերպով դարձրեցին ՀՀԿ անդամ։ Եւ այսօր այնպիսի մարդիկ են դիմում գրած հերթ կանգնել ՀՀԿ մտնելու համար, որ երբեւէ կուսակցական չեն եղել, ու նրանց մտքով անգամ չի անցել, որ մի օր կարող են դառնալ այս կամ այն կուսակցության անդամ։ Իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն մտնել ՀՀԿ, անմիջապես կհայտարարվեն թշնամի, եւ մի քանի րոպեում ջրի երես կհանվեն վաղուց պատրաստ դոսյեներն ու կոմպրոմատները։

Հայաստանում բացահայտ բռնապետություն է, եւ որեւէ մեկն այս երկրում չի կարող իրեն հզոր ու անկախ զգալ։ Հասկանալի է, որ մեկ շաբաթում ողջ երկիրը հանրապետականացնելը Սերժ Սարգսյանի շախմատային հերթական քայլն է, եւ սկսված այս գործողությունները կարելի է համարել պաշտպանության նախարարի նախընտրական արշավի սկիզբը։ Իսկ քանի որ Սերժ Սարգսյանն իսկապես քաղաքականության մեջ ժուկ է, այս պրոցեսը բավականին հետաքրքիր շարունակություն է ունենալու։ Ես գրեթե վստահ եմ, որ մոտ ապագայում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առողջական վիճակի վատթարացման պատճառով ուղարկվելու է հանգստի, եւ ՀՀԿ անդամ դարձած Սերժ Սարգսյանը նրան փոխարինելու է վարչապետի պաշտոնում։ Ես անգամ չեմ բացառում, որ Ֆրանսիայից վերադառնալուց հետո արդեն վարչապետը հայտարարի իր հրաժարականի մասին։ Մի բան արդեն իսկ պարզ է. այս ամենը սկիզբն է արտահերթ նախագահական ընտրությունների։

- Այսինքն, դուք վստահ եք, որ նախագահական ընտրությունները լինելու են արտահե՞րթ։

-  Եթե Հանրապետականն ամառվա այս շոգին արտահերթ համագումար է անում եւ իր կանոնադրության մեջ որոշակի փոփոխություններ է անելու, հասկանալի է, որ այդ ամենը հենց այնպես չի արվում։ Ինչպես նաեւ հասկանալի է, որ ասելով, թե իրենց երեւակայությունը ԼՂ հարցում սպառվել է, եռանախահագող երկրները ձեռքները ծալած չեն նստելու, եւ Ռոբերտ Քոչարյանը կա՛մ կստորագրի այն փասաթուղթը, որը նրան առաջարկվում է, կա՛մ հրաժարական կտա։ Ես կարծում եմ, որ նա հրաժարական կտա, եւ արդեն իսկ իշխանական բուրգում այդ հրաժարականի սցենարը նախապատրաստված է։

Ինչպես արդեն ասացի, վարչապետն առողջական վիճակի պատճառով հրաժարական կտա՝ իր տեղը զիջելով Սերժ Սարգսյանին, ու արդեն Քոչարյանի հրաժարականից հետո կնշանակվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Եւ քանի որ վարչական, ադմինիստրատիվ եւ օլիգարխիկ ողջ ռեսուրսն անցել է ՀՀԿ-ի տակ, հասկանալի է, որ խնդիր է դրվելու ցանկացած գնով ապահովել Սերժ Սարգսյանի ընտրությունը նախագահի պաշտոնում։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունները ցանկացած գնով պետք է լուծեն իրենց վերարտադրության խնդիրը, որովհետեւ այս տարիներին այնպիսի հանցագործություններ են կատարել, որ սրանք, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի, չեն ներվելու եւ պատժվելու են իրենց արածների համար։

- Պարոն Գասպարյան, Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Արայիկ Քոթանջյանը ձեր ջանքերով դարձավ թաղապետ, բայց այսօր նա ոչ թե ձեր կուսակցության, այլ ՀՀԿ-ի անդամ է դարձել եւ ակտիվորեն լծվել է ՀՀԿ-ի բարգավաճման գործին։ Դա ձեզ չի՞ վիրավորում։

- Ես աջակցել եմ թաղապետին, եւ այդ աջակցության չափը թող որոշի ժողովուրդը։ Սակայն նրա հետ ես պայմանավորվածություն չեմ ունեցել, որ ինքը պետք է մտնի իմ ստեղծած կուսակցության մեջ։ Նա ինձ տեղեկացրել էր, որ մտնում է ՀՀԿ, սակայն ես չէի կարող պատկերացնել, որ ՀՀԿ մտնելուց հետո նա պետք է միանգամից դառնար տվյալ տարածքի ՀՀԿ ղեկավարը։ Ասեմ նաեւ, որ այդ թաղապետը մյուսների համեմատությամբ, որոնք հիմա վազքով մտնում են ՀՀԿ, շատ փոքր եւ քաղաքականության մեջ չթրծված մարդ է։ Եւ եթե նա տեսնում է, որ իրենից շատ հզոր մարդիկ, հատկապես օլիգարխները, դիմում գրած վազում են ՀՀԿ, ինքն էլ մտածում է, որ երեւի դա լավ բան է, ու ինքն էլ է գնում այդ ճանապարհով։

- Ձեր գծած սցենարի մեջ իշխանության վերարտադրությունն անխուսափելի է։ Այսինքն, այս երկրում ընդդիմությունը կրկի՞ն անելիք չունի։

- Ես ներկայացրեցի այն, ինչ անում է եւ անելու է իշխանությունը։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության խնդիրը պետք է լինի իշխանությանը թույլ չտալ իրականացնել այս սցենարը։ Կհաջողվի՞ ընդդիմությանը, թե՞ ոչ, դա կախված է միմիայն ընդդիմությունից։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3177 դիտում

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան