Ազատ տեղաշարժից հաղորդակցություն. Արտակ Բեգլարյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Հայ իրավաբանների միության տարեկան համաժողովում

01/07/2019 schedule11:58

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 29-ին Լոս Անջելեսում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով «Արցախի բնակիչների իրավունքների խախտումների և սահմանափակությունների արտաքին պատճառները» թեմայով: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից:

Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու աշխատանքի ուղղությունները: Նա ընդգծել է, որ բացի ներքին խնդիրներից, Արցախի բնակիչները հաճախակիորեն բախվում են մարդու իրավունքների խախտումների և սահմանափակությունների ադրբեջանական հետապնդումների և Արցախի՝ միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով:

Պաշտպանը, մասնավորապես, անդրադարձել է ազատ տեղաշարժի, հաղորդակցության, տնտեսական զարգացման և մի շարք այլ իրավունքների խախտման օրինակներին՝ ներառյալ օդանավակայանի, ջրային պաշարների համատեղ կառավարման, քաղաքացիական ակտերի և դիպլոմների ճանաչելիության, ներդրողների հանդեպ իրականացվող հետապնդումների հարցերը: Նա ընդգծել է, որ նմանատիպ խնդիրները հանգեցնում են արցախցիների իրավունքների համակարգային խախտումների, որոնց վերացման ուղղությամբ միջազգային հանրությունը պարտավորություն ունի կատարելու:

Ա. Բեգլարյանը կարևորել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի պատշաճ կիրառումը հատկապես չճանաչված պետությունների բնակիչների նկատմամբ, քանի որ նրանք զգալիորեն խոցելի են առկա մարտահրավերների առջև:

Հիշեցնենք, որ Կալիֆորնիա աշխատանքային այցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության նախաձեռնմամբ:

Տպել
623 դիտում

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Երևանի 33-ամյա բնակիչը զարդեր է գողացել և գրավադրել դրանք. տղամարդը ձերբակալված է (տեսանյութ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա