Շատ քիչ եմ հանդիպել մեղադրյալների, ովքեր ասում են՝ կեցցե արդար դատարանը. Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Վերջին տեղեկություններն, ինչ հրապարակել ենք, դեռեւս այդ փուլում է, անհանգստացնող որեւէ ազդակ այս պահին չունենք:

Այսօր դատախազության օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Միհրան Պողոսյանի արտահանձման գործընթացից, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ վստահեցնելով, որ ռուս գործընկերների հետ ապահովում են համագործակցությունը։

«ՀԺ»-ի դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պնդում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործել է գաղտնի շտաբ, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, չգիտեմ՝ ժամանակը կհերիքի հիմա շրջենք դատախազությունով, տեսնենք՝ այստեղ ինչ գաղտնիության պայմանների մասին է խոսքը»։ Ճշտմանը, որ խոսքը 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո ստեղծված շտաբի մասին է, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ինձ այդպիսի տեղեկություններ դեռ հայտնի չեն, որ պահին ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի դառնան, նրանք, ովքեր այդ պայմանական շտաբի կազմում դրսեւորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն ձեզ հայտնիների շարքը»,- ասաց նա։

Հարցին՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Արցախից զինծառայողներ բերվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ սպասել հրապարակային դատաքննության ընթացքին, դուք կտեսենք, թե որտեղից ինչ զորամիավորումներ են բերվել ու որ զորամիավորումները ինչ դերակատարություն են ունեցել։ Մեզ համար էական նշանակություն ունեցողը հետեւյալն է՝ բանակը ներգրավվել է, հիմա բանակ ասածը ամենալայն իմաստով ենք մենք հասկանում՝ առանց կոնկրետ տեղակայման կամ առանց կոնկրետ նշանակության»։

ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ դատախազության նկատմամբ տեղեկատվական առումով ճնշումներ են գործադրվում։

«Վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել ամենատաբեր արտահայտություններով, սրանք բոլորը փորձեր են, որ որեւէ մեկն իր պաշտոնեական պարտականությունները ռիսկով չկատարի, բայց ես ուզում եմ՝ բոլորը իմանան, որ, ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն էդպիսի բան», - ասաց գլխավոր դատախազը։

Դիտարկմանը, որ այսօր ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից իրեն պարգեւատրելը կաշկանդող հանգամանք չե՞ն կարող լինել, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դու հավատո՞ւմ ես, չի կարող այդպիսի բան լինել, դրանք երբեք կաշկանդող նշանակություն չեն կարող ունենալ։ Ուզում եմ մի բան իմանաք, ժողովուրդ, ես եմ պարգեւատրում, ԱԱԾ տնօրենն է պարգեւատրում, ով է պարգեւատրում, մեր տնից չենք բերում, դա մեր անձնական պարգեւը չէ, դա այս պետության կառույցի անունից տրվող պարգեւ է, հետեւաբար, չի կարող որեւէ պարգեւ ստացողի կաշկանդել պարգեւ տվողի անձը, դա ուզում եմ մեկընդմիշտ իմանաք, իմ մոտեցումն այդպիսին է, վստահ եմ՝ իմ գործընկերներինը՝ նույնը»,- ասաց դատախազը։

«ՀԺ»-ի դիտարկմանը՝ այս համատեքստում արդյոք դատարանների շենքերը արգելափակելու հետ կապված դատախազությունը հանցագործության հատկանիշներ չնկատեց, դատախազը պատասխանեց. «Դուք տեսել եք դատախազության վարքագիծը այդ օրերին: Որպեսզի մենք միասնական մոտեցում ցուցաբերենք, այսինքն՝ համընդհանուր գնահատականի արժանանար, ապահովեցինք, որ պատշաճ սուբյեկտը դրանով իրականացներ քննություն, իրականացվել է քննություն, տրվել են իրավական գնահատականներ։ Քանի որ այդ որոշումը ֆորմալ առումով դեռ բողոքարկման գործընթացի մեջ է ու բողոքարկվելու է դատախազությանը, ես չեմ ուզի նախնական կարծիք այդ մասին այսօր հրապարակել, որ չկաշկանդեմ կոնկրետ վարույթն իրականացնող վերադաս դատախազին»։

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի մինչ կալանավորվելը արած այն հայտարարությանը, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն, Արթուր Դավթյանը ասաց. «Շատ քիչ եմ հանդիպել դատավարական  այնպիսի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր ասում են՝ կեցցե արդար դատարանը, միայն հայտնի ֆիլմում է այդպես»: Դիտարկմանը, որ դատավորը խորհրդակցական սենյակ գնաց՝ առանց Քոչարյանի պաշտպաններին լսելու, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ես խնդրեցի չէ, Էդ թեմային էսօր չանդրադառնանք, բայց ուզում եմ մի բան միշտ իմանաք՝ քրեադատավարական գործընթացները կամ դատավարական իրավունքները տրամաբանություն ունեն, դրանք տրված չեն չարաշահման համար, իրենք արդարադատության լեգիտիմ շահ պետք է ապահովեն, իսկ երբ դու քո կոնկրետ իրավունքը սկում ես իրացնել այնպես, որ դրանով վնասվում է արդարադատության շահը, չի կարող այդ գործընթացը դուրս գալ հունից»։

Հարցին՝ եթե առանց դատախազությանը լսելու գնայի՞ն խորհրդակցական սենյակ, գլխավոր դատախազը պատասխանեց. «Շատ լավ կանեին։ Եթե պաշտոնապես կտեսնենք, որ որեւէ դատախազ որեւէ քննության ընթացքում նմանատիպ վարքագծի կեսը նույնիսկ կցուցաբերի, թող նույն կերպ դիտարկեն մեր կողմից իրավունքի չարաշահում ու մեզ չլսեն։ Եթե պրոցեսները հունից դուրս գան, իրենք կարող է ոչ թե ձգձգման հանգեցնեն, այլ արդարադատության իրականացման անհնարինության հանգեցնեն, ուրեմն դատարանն էդպիսին գնահատեց»:

Պատասխանելով լրագրողների հարցին, Արթուր Դավթյանը ասաց, որ տեղեկություն չունի՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տասից ավելի է եղել զոհերի թիվը, թե ոչ:

«Այս պահի դրությամբ չունենք այդպիսի տեղեկություն, դա կարեւոր բան է: Այսքան ժամանակ չի եղել նման տեղեկություն: Մեր պրակտիկայում, որպես կանոն, օրինակ մահվան ելքով դեպքերը, հատկապես, սպանությունները, դասում ենք լատենտայնություն գրեթե չունեցող դեպքերի շարքին, որովհետեւ մարդը մահանա ու դրա վերաբերյալ պետությունը կամ հանրությունը, կոպիտ ասած, տեղյակ չլինի, մի քիչ, կարծում եմ, անհնար է», - ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Տպել
3711 դիտում

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան