ՊՆ-ն մեր անվան տակ մոտ 5 մլն դրամ է յուրացրել. զոհված զինծառայողի ընտանիքը բնակարանի հերթից դուրս է մնացել

Սաթենիկ Սարգսյանի ընտանիքը 2010 թվականից ընդգրկված է եղել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, սակայն մինչեւ օրս չստանալով ոչինչ՝ հերթից դուրս է մնացել:

Սաթենիկ Սարգսյանի որդիներից մեկը՝ Պարգեւ Կարապետյանը, զոհվել է 2009 թվականին՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ մյուսը՝ Ահարոն Կարապետյանը, զինհաշմանդամ է՝ 2006 թվականին զինվորական ծառայության ընթացքում ականի պայթյունից կորցրել է աջ ոտնաթաթը: Ընտանիքի անդամները տարիներ շարունակ դիմել են ե՛ւ Երեւանի քաղաքապետարան եւ՛ Պաշտպանության նախարարություն, սակայն բնակարանային որեւէ աջակցություն չեն ստացել:

Զինվորների մայրը պնդում է, որ 2010 թվականից մինչեւ օրս պետությունից որեւէ աջակցություն չեն ստացել եւ բոլորովին վերջերս, երբ կրկին հետաքրքրվել են, թե հերթահամարում որ տեղն են զբաղեցնում, տեղեկացել են, որ հերթացուցակում այլեւս ընդգրկված չեն:

Բնակարանային հերթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով ՊՆ դիմած ընտանիքին տեղեկացրել են, որ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է, որի արդյունքում ՀՀ ՊՆ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2013 թվականի նիստի որոշմամբ՝ 1 սենյականոց բնակարան գնելու համար Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին է հատկացվել 4 միլիոն 920 հազար դրամ ֆինանսական աջակցություն:

Սաթենիկ Սարգսյանը, սակայն, պնդում է՝ նմանատիպ աջակցություն երբեւէ չեն ստացել. «Մեր անվան տակ մոտ 5 միլիոն դրամն իրենք են յուրացրել, առանց խղճի խայթի տարիներ շարունակ որդեկորույս ծնողին այս ու այն կողմ են ուղարկել՝ տարբեր փաստաթղթերի եւ անճշտությունների պատրվակներով: Բնակարանի մասին խոսք անգամ լինել չի կարող, մեր ընտանիքը ոչինչ չի ստացել»:

8 անդամից բաղկացած ընտանիքը անապահով վիճակում է գտնվում եւ Սաթենիկ Սարգսյանը հնրավորություն չունի իր երրորդ որդու ընտանիքին երեք անչափահաս փոքրիկների հետ այլ բնակարան տեղափոխել:

Սաթենիկ Սարգսյանը նշում է, որ ընդամենը 2 տարի առաջ՝ 2017 թվականին, ՊՆ-ից գրավոր տեղեկագրով հայտնել էին, որ իրենք ընդգրկված են Երեւանի քաղաքապետարանի կողմից 2010 թվականի ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկված բնակարանի կարիքավորների ցուցակում եւ իրենց բնակարանային գործը հաշվառված է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության  վարչության հերթացուցակում: Համաձայն ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության՝ 2017 թվականին այս ընտանիքը բնակարանային հերթագրվածների մեջ 385-րդ համարն է:

Սակայն 2019 թվականին նույն ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից այլ բան են հայտնել՝ ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1016- Ն որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում վերահաշվառված եւ Երեւանի քաղաքապետի 31.10.2017թ. եւ 21.12.2017թ. գրություններով ՀՀ ՊՆ ներկայացված շահառուների անվանացուցակներում Սաթենիկ Սարգսյանի ընտանիքն ընդգրկված չէ:

Երեւանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ ուսումնասիրվել է նախկին զինծառայող, զոհված Պարգեւ Կարապետյանի բնակարանային գործի համապատասխանեցումները, որի ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից տրամադրված տեղեկանքը սկզբում բացակայել է, որ հետագայում Սաթենիկ Սարգսյանի կողմից ներկայացվել եւ կցվել է փաթեթին:

Երեւանի քաղաքապետարանից միաժամանակ հայտնում են, որ 2018 թվականի գրությամբ ՊՆ-ին առաջարկվել է քննարկել նախկինում ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի հ.1016-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված համապատասխանեցման փուլի չափորոշինչներին չհամապատասխանող եւ համապատասխանող բնակարանային պայմանների բարելավման ենթակա գործերը: Գործի հետ կապված համատեղ քննարկում է եղել: Երեւանի քաղաքապետարանից նաեւ հայտնում են՝ քանի որ քննարկումից հետո տեւական ժամանակ է անցել, իսկ ՊՆ-ն խնդրի կարգավորման վերաբերյալ համապատասխան պարզաբանում չի տվել, ուստի բնակարանների շահառուների կողմից բարձրացված հարցին սպառիչ պատասխան տալու համար ՊՆ-ին առաջարկում են համապատասխան պարզաբանում տրամադրել:

Տպել
19919 դիտում

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն