Ադրբեջանը մտահոգված է Հայաստանում ընթացող զարգացումներից. նախկիններին աջակցելու խնամքով թաքցված ցանկությունը

Վերջին օրերին հետաքրքիր միտում է նկատվում՝ առավել արմատական «ընդդիմադիրները» (նրանք, ովքեր հայհոյախառը մեղադրանքներ են հնչեցնում իշխանությունների հասցեին՝ հույս ունենալով, որ իշխանություններն իրենց նկատմամբ կոշտ քայլեր կձեռնարկեն, ու դրանով իսկ իրենք կհայտնվեն ուշադրության կենտրոնում) ավելի ու ավելի հաճախ են քարոզչական նպատակներով ընդարձակ մեջբերումներ անում ադրբեջանական լրատվամիջոցներից ու ռուսական այն շրջանակներից, որոնք աչքի են ընկնում ադրբեջանամետ դիրքորոշումներով: Ադրբեջանական լրատվամիջոցներն, օրինակ, գրում են, որ «ռազմական հանցագործ» Քոչարյանը հերթական անգամ բանտում է, իսկ մեր «ընդդիմադիրները» հրճվանքով տիրաժավորում են դա՝ «մոռանալով» նշել, որ Քոչարյանը բոլորովին այլ գործով է կալանքի տակ: Արդյունքում՝ տպավորություն է ստեղծվում, թե իբր Հայաստանի իշխանությունները նույնպես Քոչարյանին «ռազմական հանցագործ» են համարում, հետեւաբար՝ դեմ են ղարաբաղյան պատերազմի արդյունքներին, մեկուսացնում են «պատերազմի հերոսներին», որպեսզի տարածքային զիջումներ անեն, եւ այլն:

Փաստորեն ադրբեջանցիներն իզուր էլ հսկայական գումարներ են ծախսում՝ հայալեզու քարոզչամիջոցներ պահելու համար: Կարող էին բավարարվել միայն ռուսերենով, իսկ մեր «արմատական ընդդիմադիրներն» իրենց միջոցներով դրանք կթարգմանեին հայերեն ու կտարածեին Հայաստանում: Բայց սա դեռ մի կողմ թողնենք եւ անդրադառնանք «պատերազմի հերոսներին»:

Ղարաբաղյան պատերազմի գլխավոր հերոսը հայ ժողովուրդն է, եւ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Եվ այդ գլխավոր հերոսը մերժել է Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ: Այսինքն՝ այնպես չէ, որ «սորոսականներն» ու «գրանտակեր հանրույթն» են մերժել «արցախյան պատերազմի հերոսներին», ճիշտ հակառակը՝ իրական հերոսները մերժել են նրանց, ովքեր ժողովրդի հաղթանակը վերագրել են իրենց ու դա դրոշակ դարձնելով՝ փորձել ստրկացնել իրական հերոսներին: Մերժել են ոչ թե այն պատճառով, որ հաղթանակին էին դեմ (ինչպե՞ս կարող է ժողովուրդն ինքն իր հաղթանակին դեմ լինել), այլ որովհետեւ հազարավոր կյանքերի գնով ձեռք բերված այդ հաղթանակի արդյունքները հետագայում կասկածի տակ են դրվել՝ ընդամենը մի քանի հոգու չտեսնված ագահության պատճառով: Ու հիմա այդ մի քանի հոգին ներկայանում են որպես պատերազմի հերոսներ, թեեւ չեն կարող պատասխանել մի պարզ հարցի՝ ինչպե՞ս է պատահել, օրինակ, որ իրենց՝ «պատերազմի հերոսների» ղեկավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է երեք անգամ ավելի շատ մարդ, քան Արցախի բնակչությունն է, իսկ իրենց ընտանիքներին պատկանող բիզնեսներում աշխատում է մի քանի անգամ ավելի շատ մարդ, քան, ասենք, Քարվաճառի (Շահումյանի շրջանի) բնակչությունն է՝ շրջկենտրոնն էլ հետը: Իսկ գիտե՞ք, թե ինչու այդ շրջանում բնակչություն համարյա չկա: Որովհետեւ խմելու ջուր չունեն: Մինչդեռ «պատերազմի հերոսների» ընտանիքներին պատկանող երեւանյան հյուրանոցներից (երկուսն էլ այդ բարիքից շատ ունեն) ցանկացածի արժեքի 20 տոկոսով կարելի էր լուծել մի ամբողջ շրջանի խմելու ջրի հարցը: Ու հիմա այդ մարդիկ իրենց վարձու քարոզիչների միջոցով հայտարարում են, թե նոր իշխանությունները հրաժարվում են «իրենց տարած» հաղթանակից:

Իրականությունն այն է, որ ադրբեջանցիները ոչ թե ոգեւորված են, այլ մտահոգված Հայաստանում ընթացող զարգացումներից: Որովհետեւ նրանք նույնպես գիտեն, որ ցանկացած պետություն նախ ներսից է քայքայվում եւ ապա միայն փլուզվում արտաքին հարվածներից, ու տարիներ շարունակ հենց դրան էլ համբերատար սպասում էին: Իսկ հիմա Հայաստանի ներքին քայքայման գործընթացը կասեցվել է, ու դա նրանց լրջորեն մտահոգել է: Այստեղից էլ՝ նախկիններին աջակցելու խնամքով թաքցված ցանկությունն ու այդ հարցում մեր «արմատական ընդդիմության» հետ շահերի համընկնումը:

Մնում է, որ հասարակությունը ճիշտ գնահատի իրողությունները եւ չտրվի այս իսկապես վտանգավոր քարոզչությանը:

Տպել
6427 դիտում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ ներկայացված հայցը վարույթ է ընդունվել

Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի պահանջել. Լիլիթ Թովմասյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած. ԱԻՆ

Առաջիկա տարիներին մանկապարտեզ կարող է հաճախել 3-6 տարեկան երեխաների 70%-ը. Արայիկ Հարությունյանը՝ վարչապետին

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Օմարի լեռնանցքում

Դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձեւով, կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ. ԿԳՄՍՆ-ն որոշման նախագիծ է մշակել

Գնդեվազի նախկին գյուղապետն աճուրդով հող է վերցրել եւ մեծ գնով վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին. քրգործ է հարուցել

Թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված քրեական հեղինակությունը բանգլադեշցի Վիրաբիկն է

Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործա՞րք է տեղի ունենեցել. դատախազությունը մամուլում առկա հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ

7-ից 18 տոկոս. Փաշինյանը ներկայացրել է Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի՞ բերի. ամերիկացի վերլուծաբանը փորձում է հակառակը համոզել

Քաղաքացու ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել. նա փորձել է ցած նետվել Նոր Հաճնի կամրջից

Հրդեհ Երեւանում. այրվում է սառնարանների պահեստը

Խոշոր հարկատուների առաջին տասնյակի 9 ընկերությունների վճարած հարկերը 2019-ի երկրորդ եռամսյակում աճել են

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Ննջասենյակի ներքնակի միջից գողացել էին 4 հազար դոլար. գողությունը կատարել էր տանտիրոջ դուստրը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհն այսօր փակ է լինելու ժայռապայթեցման պատճառով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան